Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հետ տեղի ունեցածը հանցանք է միջազգային առումով, դրա մասնակիցները պատասխանատվության են ենթարկվելու»․ Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 02,2026 12:46 Share

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, անարդարություն է, դա հանցանք է միջազգային առումով։ Եվ շուտ-ուշ, վստահ եմ, որ այդ հանցանքի մասնակիցները պատասխանատվության են ենթարկվելու։ Չէր կարող 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի պատասխանատվության տարածքում տեղի ունենալ նման պատերազմ, չէր կարող տեղի ունենալ ցեղասպանություն ու մարդկանց բռնի տեղահանություն՝ միայն ու միայն իրենց ազգային պատկանելության իմաստով»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով Եռաբլուր կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Էդգար Ղազարյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ դա հարաբերությունների զարգացման մասին հանդիպում չէր, այլ ճիշտ հակառակը։ Առհասարակ, վերջին հանդիպումն էլ, որը տեղի էր ունեցել Մոսկվայում ընտրություններից առաջ, կրկին նույն ոգով էր։ Եվ չի կարող հարաբերությունների զարգացման մասին խոսք լինել Փաշինյանի նման տրամադրվածության պայմաններում։ Չմոռանանք նրա ելույթը ԱԺ-ում, երբ նա ՌԴ նախագահին փաստացի մեղադրեց Հայաստանում իշխանություն տապալելու եւ իշխանության փոփոխություն իրականացնելու փորձի մասին։ Սա չափազանց լուրջ մեղադրանք է, որ կարող է մի պետության ղեկավարը ներկայացնել այլ պետության»։

Մանրամասները՝ տեսանյութում

Էդգար Ղազարյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանում այս պահին ունի երկու ստացիոնար ռազմական ներկայություն․ 102-րդ ռազմաբազայից բացի` նաեւ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերն են Հայաստանում։ «Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ պետական սահմանի մասին առանձին համաձայնագիր չունի, ռուսական սահմանապահ զորքերն այստեղից հեռացնելուց եւ այդ պայմանագիրը չեղարկելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաեւ հայ-թուրքական սահմանը։ Կարծում եմ, որ սա չափազանց մեծ վտանգ է՝ թուրքական ռազմական ներկայությունը, սահմանին տեղաշարժը ՀՀ տարածքում իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ Փաշինյանի հիմնական նպատակներից մեկն էլ դա է»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930