Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված՝ «Կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության մշակույթի խթանման» խորագրով բարձր մակարդակի ֆորումին ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց խաղաղության մշակույթի առաջմղման գործում Հայաստանի հանձնառությունը՝ շեշտելով կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում։
Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով կրթության առանցքային դերը խաղաղ հասարակությունների ձևավորման գործում։ Այս համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։
ՀՀ պատվիրակությունը ներակայացրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների երրորդ ազգային ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց մասնակցությունն ու առաջնորդությունը հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության գործընթացներում՝ միաժամանակ ամրապնդելով տուժած կանանց և խոցելի խմբերի պաշտպանությունը։
ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն


















































