Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ սպասարկման շուկայում նախադեպային լուծում է կայացվել, ինչն էլ նպաստել է մրցակցության վերականգնմանը. Գեղամ Գևորգյան

Մայիս 19,2026 15:55 Share

Հանձնաժողովի կայքի այցելուների թիվը հաշվետու շրջանում կազմել է մոտ 103 հազար, իրավախախտումների համար նշանակված տուգանքի չափը եղել է 1 մլրդ 940 մլն 322 հազար, որից պետական բյուջե է մուտքագրվել մոտ 1 մլրդ 84 մլն 309 հազար դրամ: Թույլատրված համակենտրոնացումների թիվը 2025 թվականին ամենաշատն է եղել ու հասել է 70-ի: Հարուցված իրավախախտումները եղել են 258-ը, իսկ եզրափակվածը՝ 265: Այս թվային ցուցանիշները ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ի հերթական նիստում ներկայացրել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ» հաղորդումը:

Զեկուցողը մանրամասն ներկայացրել է նախորդ տարում Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում իրավախախտումների պատկերն ու հանձնաժողովի ընդունած որոշումները:

«Օրենսդրական փոփոխությունները թույլ են տվել հանձնաժողովին կիրառել միջանկյալ միջոցներ՝ կանխարգելելու շուկայում անդառնալի բացասական հետեւանքները»,- ասել է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

ՀԴՄ սպասարկման շուկայում, ըստ Գեղամ Գեւորգյանի, նախադեպային լուծում է կայացվել, ինչն էլ նպաստել է մրցակցության վերականգնմանը:

Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի առանձին լիազորություն է ոլորտային ուսումնասիրությունը: Այդ համատեքստում հանձնաժողովն ամեն տարի դիտարկում է առանձին ոլորտներ եւ ապրանքային շուկաներ՝ պարզելու ոլորտի իրավական կարգավորման բացերը, հնարավոր մուտքի խոչընդոտները, ոլորտում մրցակցության մակարդակը, ինչպես նաեւ մշակելու բարձրացված խնդիրների լուծման ուղիներ:

«Ոլորտային ուսումնասիրությունների շրջանակներում հանձնաժողովի նպատակն է ոլորտում առկա իրավիճակի վերլուծումը, առկա մրցակցային իրավախախտումների բացահայտումը, ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնին ոլորտի զարգացման առաջարկների ներկայացումը»,- նշել է զեկուցողը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հանձնաժողովի մրցակցության գնահատման, միջազգային համագործակցության, գալիք տարվա առաջնահերթությունները:

Գեղամ Գեւորգյանը նաեւ սպառիչ պատասխաններ է տվել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հանձնաժողովի գործունեությանը:

Հանձնաժողովը հաղորդումն ընդունել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031