Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ չեմ զղջում»․ Արմեն Գրիգորյանը՝ հեղափոխության մասին

Սեպտեմբեր 05,2026 16:33 Share

«Այս երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն։ Գիրքն ավելի շուտ պլանավորված էր, արդեն փետրվարին ենք ուղարկել հրատարակչություն, ընտրություններից հետո մտածում էի՝ միգուցե մի քիչ հանգստանանք և սեպտեմբերին սկսենք հրատարակությունը»,- դիտարկմանը՝ ութ տարի Անվտանգության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, երբ պաշտոնից ազատվեցիք, որոշեցիք գիրք հրատարակել և հարցին՝ ի՞նչն է պատճառը, իր հեղինակած «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ Դուք զղջո՞ւմ եք, որ հեղափոխություն եղել է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Միանշանակ չեմ զղջում։ Այն, ինչ ՀՀ-ի հետ տեղի է ունեցել 2020-ին և հետևած փուլերին, այդ ցունամին ՀՀ-ին մոտենում էր 2018-ից առաջ։ Համոզված եմ, որ 2018-ը հայ ժողովրդի համար իմունային համակարգ և հնարավորություն է ստեղծել դիմակայելու այն բոլոր դժվարություններին, որոնց միջով ՀՀ ժողովուրդն անցել է։ Կարևոր է, որ գործընթացների գնահատականը հանրությունն է տալիս։ Դա հստակ է։ Վերջին երեք ընտրություններով հանրությունն իր դիրքորոշումը հայտնել է այդ մասով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ առաջիկայում իրեն նոր պաշտոնում հանրությունը կտեսնի՞, Արմեն Գրիգորյանը չցանկացավ այդ հարցի մասին խոսել և վստահեցրեց՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալու են։ Նաև ասաց, որ առաջիկայում կզբաղվի գրքով և մի քիչ էլ կհանգստանա, քանի որ դեռ հանգստանալու առիթ չի եղել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930