Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով

Սեպտեմբեր 22,2026 16:22 Share

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի սեպտեմբերի 14-20-ը

🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.65 մ (20.09.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 43 սմ-ով։

🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.700 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ 174.612 մլն.մ³:

🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 3.526 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ 75.306 մլն.մ³:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել