Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարևորել է COP17-ի արդյունքների և «Երևանյան ուղով» նախանշված առաջնահերթությունների առնչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին

Նոյեմբեր 24,2026 11:36 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի նիստում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է 2026թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայացած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հիմնական արդյունքները՝ մասնավորապես Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման ամփոփումը և «Երևանյան ուղու» (Yerevan Pathway) ընդունումը։

Հայաստանը կարևորել է COP17-ի արդյունքների և «Երևանյան ուղով» նախանշված առաջնահերթությունների առնչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության և սնուցման, բնապահպանական կառավարման, ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի, կլիմայի պաշտպանության, աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև սպառման և արտադրության կայուն մոդելների խթանմանն առնչվող բանաձևերին:

Պատվիրակությունը կարևորել է Ռիոյի կոնվենցիաների միջև փոխգործակցության ամրապնդումը և վերահաստատել ՄԱԿ-ի անդամ պետությունների ու միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր հանձնառությունը՝ «Երևանյան ուղու» առաջմղման և կենսաբազմազանության ոլորտում մինչև 2030 թվականը սահմանված գլոբալ թիրախների իրականացման արագացման ուղղությամբ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել