Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում 7 հարկանի շենք է փլուզվել

Հոկտեմբեր 08,2026 15:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Ստամբուլի Մալթեփե թաղամասում գտնվող 7-հարկանի շենքը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել որոնողական-փրկարարական խմբեր։ Հաղորդվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 05:40-ի սահմաններում և փլուզվել է շենքի երեք հարկը։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ փլուզման հետևանքով փլատակների տակ մնացել է 7 քաղաքացի։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ շենքն ուներ ընդհանուր առմամբ 12 բնակարան՝ յուրաքանչյուր հարկում 2 բնակարան, և այնտեղ բնակվում էր ընդհանուր առմամբ 33 մարդ։ Սակայն, փլուզման պահին շենքում գտնվող մարդկանց թիվը դեռևս չի պարզվել։ Շենքի առաջին հարկը արհեստանոց է եղել ու փլուզման պահին արհեստանոցում ոչ ոք չի եղել։

Փրկարարները հայտնել են, որ փլատակներից դուրս են բերել 14-ամյա երեխայի ու նրա վիճակը գնահատվում է բավարար։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար, թե տեղի ունեցածը շենքի նախագծման, շինարարության կամ վերանորոգման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանք է եղել, թե ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել