Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Ալենի հետ հանդիպմանը «Հայաստան» խմբակցության պատգամավորները մտահոգություն են հայտնել քրեական որոշ հետապնդումների ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ

Հոկտեմբեր 08,2026 17:46 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խոսել են մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները խոսքի ազատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել, իրենց կարծիքով, քրեական որոշ հետապնդումների ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել