Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտրային կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու

Նոյեմբեր 09,2026 11:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Միացյալ Նահանգների համար այն կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև և առաջ է մղում կայուն, բարգավաճ և փոխկապակցված Հարավային Կովկասի հետ կապված մեր ռազմավարական շահը։

Միացյալ Նահանգները համոզված է, որ երբ հարևան երկրների միջև առկա են առևտրային կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելու։ Երբ ճանապարհն ու երկաթուղին հատում են սահմանները, դրանք սոսկ ապրանքներ չեն փոխադրում․ դրանք վստահություն են փոխադրում», – ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել