ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը և «Մեգերյան Կարպետ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը հանդիսավոր արարողությամբ դազգահից կտրեցին «Ազատություն 250» գորգը։
Այս բացառիկ գորգը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին և միավորում է գորգագործության հայկական դարավոր ավանդույթներն ու ամերիկյան պատմության կարևորագույն իրադարձությունները։
Կարդացեք նաև
Գորգի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին հունիսին՝ ԱՄՆ անկախության օրվա մեր տոնակատարության ընթացքում, երբ հավատարմատար Ալենը, դեսպանատան աշխատակիցներն ու հյուրերը գորգի վրա մեկական հանգույց էին կապել։ Հաջորդիվ «Մեգերյան Կարպետ»-ի հմուտ վարպետները ավարտին էին հասցրել գորգի ստեղծումը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն





















































