Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է․ Հայր Ասողիկ

Հոկտեմբեր 09,2026 16:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ և առիթ հանդիսանում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։

Վեհափառ Հայրապետի՝ Վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդյունք էր, որի նպատակն էր կանխել հասարակական ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

Հետագայում, մեկ այլ առիթով լրագրողի հարցին պատասխանելիս Հայոց Հայրապետը վերահաստատել է, որ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։

Նորին Սրբությունը նաև պարզաբանել է, որ դրա արդիականությունը կապված է հորդորի պատճառ դարձած հիմնախնդիրների հետ, որոնք դեռ հաղթահարված չեն։

Յուրաքանչյուր մարդ ունի այդ փորձառությունը․ ծնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից, գործել զգաստությամբ ու պատասխանատվությամբ։ Այս իմաստով հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»։ Այն արտահայտում է շարունակվող հոգածություն և առկա խնդիրների լուծման անհրաժեշտություն։
Ուստի, սիրելիներ, հայրական հորդորը պետք է ընկալել բացառապես հայրապետական մշտարթուն հոգածության և հոգևոր ու բարոյական պատասխանատվության համատեքստում։
Խաղաղություն եւ սեր ամենեցուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031