Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբեր 09,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։

Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։

«Արտահանման դիվերսիֆիկացումը մեր երկրի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է, և այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր շուկա են։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության առաջնահերթություններին և նոր հնարավորություններ կստեղծի հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման համար», – նշել է Գևորգ Պապոյանը։

Կարևորելով թարմ գյուղմթերքի արտահանման գործընթացում մատակարարման արագությունը՝ նախարարը ողջունել է գործարար միջավայրի՝ այս ուղղությամբ Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ավելի մեծ ծավալներով ներկայացվածության ընդլայնմանը։

Նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթների կազմակերպման հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարաություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031