Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրի նպատակն է ազատականացնել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացը

Հոկտեմբեր 21,2026 14:14 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացի ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Համաձայնագրով սահմանված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումները լրացուցիչ խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։ Համաձայնագրի մանրամասները ներկայացնելիս նախարարն ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ տևական բանակցություններ են ընթացել:

Գևորգ Պապոյանը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրներն ու առևտրաշրջանառության դյուրացման հնարավորությունները։

Ամփոփիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար և արձագանքել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին ու դիտարկումներին։

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031