Shamshyan.com. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ և փոխատեղումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։
Գարիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ՝ ծառայության գծով։
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգից։
Կարդացեք նաև
Ալբերտ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ։
Ազատ Թադևոսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ։



















































