Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորը խոսել է ՀՀ ռեսուրսների եւ կոնֆլիկտի մասին

Հոկտեմբեր 14,2026 19:45 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան»-խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։

Ներկայացնում ենք ելույթից մի հատված․ «Ցավով պետք է արձանագրել, որ կենսաբազմազանության հարցերը նաև բացասական կոնտեքստ են ունենում։ Հաճախ, կենսաբազմազանության համակարգերը և ռեսուրսները դառնում են կոնֆլիկտի թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ/նպատակ։ Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ։ Մասնավորապես.

•Թիրախ՝ բազմաթիվ են փաստագրված դեպքերը, այդ թվում ՀՀ պետական մարմինների կողմից կամ արբանյակային լուսանկարներով արձանագրված, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության, այդ թվում անտառածածկույթի կորստի, դեգրադացիայի և այլ ռիսկերի, ինչպես օրինակ Արծվաբերդի անտառտնտեսությունում, Շիկահողի արգելոցում, Ջերմուկի անտառներում և այլն։

• Ազդեցության լծակ՝ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման արդյունքում կամ ՀՀ ջրային ավազանները սնուցող տարածքների վերահսկողության արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման իրականացման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ Սա կոնվենցիայի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների ուղղակի խախտման ակնառու դեպքերից է։

• Նպատակ/պատճառ՝ այսօր էլ Ադրբեջանը, երկրի առաջին դեմքի մակարդակով շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը կոչելով ադրբեջանական անվանումներով։ Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև կոնֆլիկտների պատճառ, թիրախ, ինչպես նաև ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031