Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրհեղեղ՝ Ստամբուլում․ կան զոհեր

Հոկտեմբեր 15,2026 10:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Ստամբուլում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, փողոցներն ու ճանապարհները հեղեղվել են, իսկ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Քաղաքի որոշ շրջաններում մեկ քառակուսի մետրի վրա տեղացած տեղումների քանակը հասել է շուրջ 200 լիտրի։

Ֆաթիհ շրջանում 14-ամյա պատանին մահացել է ջրով լցված հատվածում էլեկտրահարման հետևանքով, իսկ Այազաղայում 34-ամյա տղամարդը խեղդվել է հեղեղաջրերում։

Ստամբուլի նահանգապետարանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին դադարեցրել է առկա ձևաչափով անցկացվող բոլոր ուսումնական պարապմունքները։ Սահմանափակվել է նաև մոտոցիկլետների և դրանց համարժեք տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամը 21։00-ից հետո։ Պետական հիմնարկներում աշխատող այն կանանց, որոնք ունեն մինչև 8 տարեկան երեխա կամ մինչև 8 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա, հաջորդ օրը տրամադրվել է ազատ օր։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ։ Նահանգապետարանի տվյալներով՝ ստացվել է ջրհեղեղների վերաբերյալ ավելի քան 1000 ահազանգ։

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար Նուրի Ասլանը հորդորել է բնակիչներին չօգտվել անձնական ավտոմեքենաներից և նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ փրկարարական և վերականգնողական աշխատանքներում ներգրավված են 8000 աշխատակից, ինչպես նաև 2000 տրանսպորտային միջոց և հատուկ տեխնիկա։

Անձրևների հետևանքով Ստամբուլի երեք կամուրջների վրա երթևեկության խցանումները հասել են բարձր մակարդակի։ Մետրոյի աշխատանքը երկարաձգվել է մինչև գիշերվա ժամը 02։00-ն, իսկ Ստամբուլի քաղաքապետարանի սոցիալական հաստատությունները բաց են մնալու մինչև առավոտ։

Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին տեղացած հորդառատ անձրևների ցուցանիշները 1985 թվականից ի վեր գրանցված ամենաբարձրերից են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031