«Ինչ որ հրաշքով տուժողը դառնում է մեղավոր, մեղավորը դառնում է տուժող, և այս իրավիճակում խոսել արդարադատության մասին՝ ծաղր, սատիրա է»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում այլևս որոշումները չեն կայացվում արդարադատության սկզբունքով, այլ արդեն իսկ որոշված են՝ ով է մեղադրյալ, ով պիտի հայտնվի մեկուսարանում, ով պիտի հայտնվի քաղբանտարկյալի կարգավիճակում, «ով պիտի զնդաններում լինի, ով պիտի ԱԱԾ նկուղներում» լինի։
Ցավալին, ըստ նախկին պատգամավորի, այն է, որ այս ամեն ինչի հետևանքները զգում է իր վրա հայ մարդը, աշխատող մարդը, արարող մարդը, ստեղծող մարդը, հայրենիք, պատիվ ունեցող մարդիկ, որոնք որ, ի վերջո, նաև ենթարկվում են հալածանքների իրենց սկզբունքների, անկյունաքարային հարցերում, սկզբունքային հարցերում իրենց անկոտրում դիրքորոշման պատճառով և հետապնդվում են ոչ միայն իրենք, այլ իրենց ընտանիքի անդամները, իրենց մերձավորները։
Գառնիկ Դանիելյանի համոզմամբ, ԵԽԽՎ զեկույցը փաստում է «Բարգավաճ Հայաստան»-ը, որի ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, ենթարկվել է հետապնդումների իշխանության կողմից, անցել է խորհրդարան, բայց․ «Իշխանության թեթև ձեռամբ, այսպես ասած, «ժողովրդավարական բաստիոնում» Ազգային ժողովում չի հայտնվել։ Այդ իսկ պատճառով Ազգային ժողովը լեգիտիմ չի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































