Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի գործով երեք հանգամանք է փոխվել․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 15,2026 15:41 Share
Աջակցեք aravot.am-ին

«Որոշումները, որպես կանոն, դատարանում չեն կայացվում, կայացվում են այլ վայրում և թելադրվում դատական իշխանությանը, ինչը փաստվում է արդեն բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստի ժամանակ, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։

Խոսելով ԲՀԿ առաջնորդի՝ այս դատական նիստի տարբերությունների մասին նախորդներից, Հայկ Մամիջանյանն ասաց, որ մի քանի իրողություն է փոխվել․ «Առաջին՝ հրապարակվել է պարոն Ծառուկյանի անմեղությունը ևս մեկ անգամ փաստագրություն, որի խոսակցությունից ակնհայտ երևում է, որ գործը շինծու է։ Երկրորդ՝ պարոն Ծառուկյանի փաստաբանի՝ Երեմ Սարգսյանի նկատմամբ ապօրինի պատիժը, այսպես ասած, արգելքը պաշտպանելու պարոն Ծառուկյանին՝ նույնպես վերացվել է, և փաստաբանների միջազգային կազմակերպություններ դրա մասին բարձրաձայնել են։ Եվ թերևս ամենակարևորը՝ ԵԽԽՎ զեկույցը, որտեղ հստակ նշվում է, որ առկա են եղել ընտրովի արդարադատության օրինակներ, իրավապահ համակարգի օգտագործումը ընդդիմադիրների դեմ, և հստակ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ապօրինաբար է զրկվել մանդատներից, դրա հիմնավորումները թերի են»։

Թե այս իրողությունները ի՞նչ ազդեցություն կունենան գործի վրա, Հայկ Մամիջանյանը չի ցանկանում կանխատեսումներ անել․ «Փաստն այն է, որ ոչ միայն Հայաստանում, ամբողջ հասարակական-քաղաքական դաշտը հստակ ֆիքսում է, որ պարոն Ծառուկյանի և մնացած բոլոր մեր պայքարի ընկերների գործերը շինծու են և քաղաքական։ Արդեն նույնիսկ այն շրջանակները, որոնք աչք էին փակում կամ փորձում էին չխոսել Հայաստանում տիրող ապօրինություններից՝ ոչ մեզ համար բավարար միանշանակ ձևակերպումներով, սկսել են դրա մասին խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031