Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Հոկտեմբեր 15,2026 20:17 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:

Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.
«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել