Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ձախողե՞լ է. Արփինե Սարգսյանի պարզաբանումը՝ Շաքիի դեպքի վերաբերյալ

Հոկտեմբեր 16,2026 10:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Լրագրողի հարցին՝ արդյոք Շաքիի դեպքը համակարգի ձախողման հետևանք չէր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք այդ մեկնաբանությունը տվել ենք արդեն, և այս մասով ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք է տվել: Մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ: Այդ ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին: Կարճ տեղեկատվություն է ներկայացրել՝ առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենում, և նաև դժվար լսելի է եղել ոստիկանի համար, թե ինչի մասին է խոսքը, բայց գտնվելով հանգստի մեջ՝ ոստիկանին հարիր պահվածքով, այդուհանդերձ, դուրս է եկել բնակության վայրից, չանցած 10 րոպե՝ հասել է դեպքի վայր: Այնտեղ արդեն դեպքը, բնականաբար, տեղի ունեցած է եղել»,- ասաց նախարարը:

«Տուժողի որդին ոստիկանի ներկայությամբ և ուղղորդմամբ նաև զանգահարել է 112՝ Օպերատիվ կառավարման կենտրոն: Օպերատիվ խումբը տեղում է եղել: Այն միտքը, թե ոստիկանները ավելի ուշ են հասել, մեր պարզաբանմամբ ամբողջովին փարատել ենք»,- հավելեց նա:

Հարցին՝ եթե ադրբեջանցու մասին տեղեկություն արդեն ունեին Հայաստանի Հանրապետության մարմինները, ինչո՞ւ ծառայություն չի իրականացվել գյուղում, որ նա չմտներ տուն, Սարգսյանն այսպես պատասխանեց. «Այդ մասով վարչապետն էլ ավելի մանրամասն անդրադարձել է, բոլոր ծառայությունները իրականացրել են իրենց աշխատանքը, և այն, որ ոստիկանները ավելի շուտ են հասել… այդ դեպքում ինչպե՞ս չեն կարողացել կանխել, որ նա չկրակեր կնոջ ոտքին. եթե դուք լսեցիք իմ պատասխանը, ոստիկանը հասել է դեպքի վայր՝ չանցած 10 րոպե: Ոստիկանը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, զուգահեռ ուղղորդվել է, որպեսզի ստանդարտացված ընթացակարգով զանգ լինի Օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի լրացուցիչ ուժեր կարողանան մոտենալ դեպքի վայր»:

Նա պնդեց, որ ներկայացված փաստերը բավարար են եզրակացնելու համար, որ ոստիկանությունը պատշաճ կերպով է աշխատել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031