Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թադևոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունը

Հոկտեմբեր 16,2026 12:48 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու խորացումը՝ ընդգծելով Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների, ինչպես նաև Ինժեներական քաղաքի դերը STEM ուղղության զարգացման գործում։

Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ անդրադառնալով Արհեստական բանականության գրասենյակի ստեղծմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ԱԲ գործիքների կիրառմանը, հայերենի համար լեզվային ԱԲ գործիքների ներդրմանը, ինչպես նաև պետական ծառայողների թվային գրագիտության բարձրացմանն ու արհեստական բանականության պատասխանատու կիրառման ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին, մասնավորապես՝ տեխնոլոգիական ընկերությունների համար համատեղ արտադրական տարածքների ստեղծմանը և ֆինանսավորման գործիքների կիրառմանը։ Ենթակառուցվածքների զարգացման համատեքստում կարևորվել են պետական տեղեկատվական համակարգերը ամպային միջավայր տեղափոխելու և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպն ու ծավալները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նորարարական և գիտահետազոտական նախաձեռնությունների ու առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031