Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանի ելույթը՝ Mining Armenia Forum 2026-ին

Հոկտեմբեր 16,2026 23:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թ կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով՝ Mining Armenia Forum 2026-ում ելույթի ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Mining Armenia Forum-ը անց է կացվում արդեն 3-րդ անգամ և մեկ հարկի տակ է համախմբում հանքարդյունաբերության և հարակից ոլորտները։ Mining Armenia Forum-ին մասնակցում է ավելի քան 350 պատվիրակ աշխարհի 15 երկրներից։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum-ին և հանդես եկել ելույթով։ Փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ հանքարդյունաբերություն ունենալը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալը։ Նա նաև ընդգծել է, որ երկրների մրցունակություն այսօր որոշվում է ոչ միայն բնական պաշարներով, այլ կանխատեսելի կարգավորումներով, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողի համար հասկանալի քաղաքականությամբ։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է շարունակել միջազգային չափանիշների ներդրումը և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդումը և դրա համար պետք է օգտագործել Հայաստանի հանքային ներուժը այնպես, որ մեր երկիրը մրցունակ լինի ինչպես պաշարներով, այնպես էլ կառավարման և մասնագետների որակով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել