«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկար ժամանակ գրեթե ուշադրության չէր արժանանում։ Միայն վերջին տարիներին՝ սկսել ենք զգալ, որ կառավարությունն ու պետությունը մեզ բոլորովին այլ կերպ են վերաբերվում, սկսել են լսել մեզ»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
Նա համոզված է, որ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն արդեն այսօր հանքարդյունաբերության ոլորտն է, իսկ ապագայում այն ավելի մեծ դեր կունենա. « Ոլորտի ներուժը դեռևս լիարժեք գնահատված չէ, և այն իրացնելու համար բազմաթիվ խնդիրներ կան լուծելու»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































