Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Կառավարությունը մտածում է՝ բյուջեում փող չկա, ոչինչ եկեք քանդենք, բյուջեն լցնենք. Բարխուդարյան

Հոկտեմբեր 19,2026 14:37 Share
Աջակցեք aravot.am-ին

COP 17-ի համաժողովին զուգահեռ մի խումբ բնապահպաններ ու ակտիվ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում Ամուլսարի շահագործման դեմ։

Ոստիկանները սահմանափակում են ցուցարարների գործողությունները՝ արգելելով նրանց ցույցն անցկացնել իրենց նախընտրած վայրում, ըստ ցուցարարների՝ արգելում են նաև պաստառները հանել մեքենաներից:

«Ասում են՝ անվտանգության խնդիրներից ելնելով՝ մուտքի մոտ չենք կարողանա անցկացնել մեր խաղաղ ակցիան։ Իրենց պատկերացմամբ՝ դա ենթադրում է ցուցանակներով կանգնել ու ոչինչ չանել։ Ներսում մեր պայուսակները մի քանի անգամ ստուգել են։ Որևէ զենք, ծակող-կտրող գործիք, նույնիսկ շրթներկ չունենք, այսինքն՝ որևէ բանի վրա գրելու հնարավորություն անգամ չունենք։ Այսինքն՝ անվտանգության տեսանկյունից մեզնից որևէ մեկը չի կարող վտանգ ներկայացնել, առավել ևս, որ ոստիկանները մեզնից մի քանի անգամ ավելի շատ են», — ոստիկաններին ասաց ցուցարարներից Կարինե Փանոսյանը:

Նա ընդգծեց, որ ոստիկաններն իրենց առաջարկում են ցույցն անցկացնել համաժողովի անցկացման վայրից բավականին հեռու, իսկ այդ պահանջը ցույցն անիմաստ է դարձնում։

Հասարակական գործիչ Մայա Բարխուդարյանն էլ դժգոհեց, որ իրենց խումբը բաղկացած է ընդամենը յոթ հոգուց, սակայն իրենց հետևից ավելի քան տասը ԱԱԾ աշխատակից է պտտվում։

«Այնպիսի խայտառակ խոչընդոտներ են ստեղծում։ Արդեն 20 տարի է՝ մասնակցում եմ ցույցերի, տարբեր ժամանակներում գեներալների հետ եմ խոսել, բայց նման բան չենք տեսել։ Բացի այդ՝ տասը հոգի են կցել մեզ։ ԱԱԾ պետ, սա նորմա՞լ է։ Ասում են՝ ձեր անվտանգությունն ենք ապահովում։ Մենք լավ ապահովված ենք, մի՛ մտածեք։ Եթե դուք բան չանեք, ուրիշները մեզ բան չեն անի։ Ամուլսարի հարցն է։ Կառավարությունը պաշտպանում է Ամուլսարի բացումը, որը խայտառակ նախագիծ է։ Իրենք հրաման են ստացել կառավարությունից», — ասաց նա։

Բնապահպանները տարակուսած են, որ բնապահպանական թեմաներ արծարծող COP 17 համաժողովում ի պատասխան իրենց բարձրացրած հարցերի դահլիճում նստած են մարդիկ, որոնք միայն ծափահարում են։

Բարխուդարյանը նաև հավելեց, որ Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար լուրջ և քայքայիչ խնդիր է. «Կառավարությունը մտածում է՝ բյուջեում փող չկա, ոչինչ եկեք քանդենք, բյուջեն լցնենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031