Լրահոս
Օրվա լրահոսը

«Թունավորված ջուրը կարող է լցվել Սևան»․ Արթուր Խաչատրյանը՝ Ամուլսարի հնարավոր բնապահպանական ռիսկերի մասին

Նոյեմբեր 09,2026 15:49 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բազմաթիվ լուրեր կան, գոնե մամուլում և սոցիալական ցանցերում ահազանգեր են հնչում, որ Ջերմուկում ջուրը դեղին է և այլն։ Հիմա առանց Ամուլսարի հանքի համապարփակ, խորը և համակողմանի բնապահպանական ազդեցության գնահատականի շահագործումն արդյո՞ք բնապահպանական ռիսկեր չի ստեղծում թե՛ Ջերմուկի և թե՛ ընդհանրապես Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ հանքը գտնվում է Հերհեր-Սևան թունելի վրա, որ ջուրը… թունավորված ջուրը լցվի Սևան։ Կարծում եմ՝ հասկանում ենք, թե ինչ տեղի կունենա»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը (լուսանկարում)։

Նախարարը պատասխանեց, որ տեղյակ է՝ դատական գործընթաց կա, և Շրջակա միջավայրի նախարարությունը չի հանդիսանում այդ դատական գործընթացի կողմ։

Հիշեցրեց. «2018 թվականին, երբ որ կային մտահոգություններ, անհանգստություններ ՇՄԱԳ-ը վերանայելու, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները նախաձեռնեցին նոր ՇՄԱԳ-ի կամ ՇՄԱԳ-ի՝ ավելի շուտ՝ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն։ Ներգրավեցին միջազգային լավագույն մասնագետներին, և արձանագրվեց, որ հանքը չշահագործելու հիմքեր չկան։ Հիմա Ամուլսարն ունի շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, ունի բոլոր համապատասխան լիցենզիաները, և մենք վերանայելու որևէ հիմք չունենք։ Խնդրում եմ՝ էլի հաշվի առնեք, որ դա եղել է նաև մեր նախաձեռնությամբ 2018 թվականին։

Ամեն դեպքում մենք շարունակելու ենք մոնիթորինգը։ Եթե մտահոգություններ լինեն, խնդիրներ լինեն, մենք անպայման կարձանագրենք։ Նաև այս ընթացքում… վերակառուցման գործընթացում մենք համագործակցել ենք գործընկերների հետ, որպեսզի վստահաբար իրենք իրենց գործունեությունը համապատասխան կերպով իրականացնեն ՇՄԱԳ-ի տրված պահանջներին»։

Արթուր Խաչատրյանը տարակուսեց՝ ինքը մասնագետ չէ, բայց նախարարի նշած փորձաքննությունը վեց ամիս էր տևել, իսկ մասնագետները պնդում են, որ այն չէր կարող ամբողջական լինել։

Ընդդիմադիր պատգամավորը նաև COP 17-ից հետաքրքրվեց․ ասվում էր, որ 15 հազար այցելու է նախատեսվում, բայց երեկոյան մայրաքաղաքի փողոցներում զբոսնող այդքան օտարերկրացիների ինքը չի հանդիպել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30