Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»

Հոկտեմբեր 19,2026 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։

ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։

Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարության ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։

Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։

Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։

Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից:

Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031