Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Մինչ ես Մեղրիում քարոզարշավի էի, Մեղրի համայնքի ՀՇՊԿ թեկնածու Վլադիկ Գևորգյանին աջակցելու նպատակով (քվեաթերթիկ N12), մեր համախոհ ընկերները Երևանում ինքնաբուխ հավաքի դուրս եկան։
Հիշեցնեմ, որ մեծ միջոցառում էինք ուզում կազմակերպել Երևանում COP 17 միջոցառման հյուրերին ողջունելու (մտքներովս չէր անցնի, որ մեր բարեկամ երկրների առաջնորդները չեն գալու) և «Մարդը որպես կենսաբազմազանության մաս» հայեցակարգին համահունչ արցախահայերի բնական իրավունքների և Արցախի հայաթափման հիմնախնդրի շուրջ ուշադրություն բևեռելու նպատակով։
Բարձրակարգ, ինֆորմատիվ պաստառներով, ՀՀ, ՀՇՊԿ, ԵՄ, ԱՄՆ և Ուկրաինայի դրոշներով համալրված, դիմեցինք Երևանի քաղաքապետարան, որ միջոցառման անցկացման թույլտվություն ստանանք։
Կարդացեք նաև
Մեզ մերժեցին՝ պատճառաբանելով անվտանգությամբ. «անվտանգային միջոցառումներով պայմանավորված»։
Հիմա չենք կարողանում հասկանալ՝ մե՞զ են «ահաբեկչի» տեղ դրել, թե՝ հյուրերին, ո՞վ էր վտանգավորություն իրենից ենթադրում և ո՞ւմ էին ուզում պաշտպանել։
Աբսուրդ, շեղված ապակիների իրականություն։
Այնուամենայնիվ մենք տուրք տվողներից չենք, մեզ ահաբեկել և ապիրավ օրենքի (օրենք, որը հիմնված չէ հանրային իրավունքի վրա) զորաշարժմամբ հնարավոր չէ կանգնեցնել։
Ինքնաբուխ հավաքը կայացավ։
Շնորհակալ եմ սկզբունքային շնորհապետականներին և մեր համաքաղաքացիներին։
Շարունակելի




















































