Հայաստանի շնորհապետական կուսակցություն նախագահ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանի պլանով նախագծված ԱԺ-ն ձևավորում են, դեռ որոշ սինլքորներ ինձ են փորձում կապել Ռուսաստանի ուղղությամբ։
Այդ ոչինչները պետք է հասկանան, որ ժողովուրդը իրենց մերժել է, չի հաջողվելու մարդկանց մոլորեցնել և ինձ զրպարտելով կապել այս կամ այն ուժերի հետ։
Ձեր սրտի վարչապետը բանավեճի ժամանակ հայտարարեց, որ դրսի միջամտությամբ ուժեր, փողեր և մարդիկ են ներմուծվել Հայաստանի Հանրապետություն և պետական մարմինները թույլ են տվել նրանց մասնակցել ընտրապայքարին, մարդկանց մոլորեցնել, դրան զուգահեռ էլ գործող իշխանությունների վարչական լծակների կիրառման մասին լուրերը չեն հերքվել, բացի այդ լյուստրացիա չարեցին ոմանց պասիվ ընտրական իրավունքից զրկելու համար, թույլ տվեցին ներգրավվել ընտրական գործընթացներում, ուզում եք ընտրությունները լեգիտիմ համարե՞նք։
Խոսքը չի գնում քվեարկության մասին, այլ բուն ընտրական գործընթացի մասին, ՀՀ նախագահի օրը նշանակելուց սկսած մինչև հունիսի 7-ը։
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը առհասարակ մասնակցեց։ Որովհետև 2021 թ. ընտրություններով ձևավորված խճանկարը մեզ ստիպեց ընդունել բացառապես Սահմանադրական ճանապարհով գնալու ձևը, հիմա այսքան տարի անց անթույլատրելի ենք համարում իրերի նման ձևավորումը։
Դաշտը չեն մաքրել, նշանակում է դարձել են այն, ինչ մերժո՞ւմ էին։ Թե՞ դա այդպես չէ, կա այլ պատճառ։ Գուցե հենց Ռուսաստանի պլանը կա, որ չեն կարողանում մերժել՝ ձևանալով կեղծ արևմտամետ։
Լավ կլինի մի քիչ մարդկային դիմագիծ պահել, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում «եթե կյանքը ստիպել է դառնալ սրիկա, հեչ պարտադիր չի «շակալ» էլ դառնալ»։


















































