Զրուցել ենք Արցախ TV-ի տնօրեն Նարեկ Սահակյանի հետ։
– Պարո՛ն Սահակյան, պահին ի՞նչ հիմնական խնդիրների առաջ է կանգնած Արցախ TV-ն։ Դրանցից որո՞նք են առավել հրատապ՝ ֆինանսական միջոցների բացակայությունը, տեխնիկական պայմանները, թե՞ մշտական տարածք չունենալը։
– Վերաբացման պահից տարածքի խնդիր ենք ունեցել, և հասկանալով, որ այն մեզ շարունակ հետապնդելու է, հաստատվել ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում՝ մեկ սենյակում կազմակերպելով բոլորի աշխատանքը. լրագրությունից մինչև մոնտաժ, քննարկումներ և հանդիպումներ:
– Գործունեություն ծավալելով Արցախի ներկայացուցչության շենքում՝ որքանո՞վ են առկա պայմանները բավարար հեռուստատեսային լիարժեք գործունեություն իրականացնելու համար։
Կարդացեք նաև
– Շենքը բացարձակ չի համապաստախանում հեռուստատեսության չափանիշներին, սակայն այլ տարբերակ չենք ունեցել՝ սուղ պայմաններում կազմակերպել ենք մեր աշխատանքը: Այնպես չէ, որ դժգոհում ենք պայմաններից, սակայն չի բացառվում, որ այդ պայմաններից էլ կարող է զրկվենք:
– Երբ արցախցիները զրկվել են իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ բնականոն կյանք վարելու հնարավորությունից, որքանո՞վ է կարևոր, որ պահպանվի նաև իրենց ձայնը ներկայացնող լրատվամիջոցը։
– Պիտի ասեմ, որ Արցախ TV-ի պահպանումը կենսական նշանակության հարց է՝ մեր հարթակում են պահպանվում արցախցիների սոցիալ-մշակութային կապերը, հրապարակվում տեղեկություններ տարբեր հիմնախնդիրների և իրադարձությունների մասին:
Նանիկ Աղասյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



















































