Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքն արցախցիների տնօրինումից վերցնելու դեպքում «Արցախ TV»-ն կզրկվի եթեր ապահովելու վերջին հնարավորությունից․ «Փաստ»

Հոկտեմբեր 31,2026 10:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Ավելի քան երեք տասնամյակ գործող «Արցախ TV»-ն, որը Արցախի բռնի հայաթափումից հետո իր աշխատանքը շարունակում է Հայաստանում, դարձյալ կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Հեռուստաընկերությունն այս պահին գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում հատկացված սենյակում։ Սակայն արդեն տևական ժամանակ է՝ ներկայացուցչության շենքի տնօրինման իրավունքի հարցը քննվում է դատարանում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել կոլեկտիվում։ Դատարանի հնարավոր որոշմամբ, շենքը արցախցիների տնօրինումից վերցնելու դեպքում լրատվամիջոցը կզրկվի եթեր ապահովելու վերջին հնարավորությունից։

Ստեղծված իրավիճակի, առկա մարտահրավերների և առաջիկա ծրագրերի շուրջ «Փաստի» հետ զրույցում իր մտահոգություններն ու տեսակետն է հայտնել հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Սահակյանը։

Անդրադառնալով բռնի տեղահանումից հետո ի հայտ եկած խնդիրներին՝ նա նշեց, որ վերաբացման պահից ի վեր իրենց հիմնական խնդիրը եղել ու մնում է շենքայինը. «Տեսնելով, որ որևէ այլ տարածքում դժվար է ապահովել «Արցախ TV»-ի գործունեությունը՝ աշխատանքները կազմակերպել ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում»։ Սակայն, նրա խոսքով, երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ են կանգնած, քանի որ դատական գործընթացներով պայմանավորված՝ շենքի ճակատագիրը մշուշոտ է։ Նարեկ Սահակյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ այդ շենքում մեկ տանիքի տակ են հավաքվել արցախցու ինքնության համար պայքարող կազմակերպություններն ու կոլեկտիվները։

Խոսելով հետագա գործունեության հեռանկարների մասին, եթե կառավարությունը դատարանի որոշմամբ վերցնի ներկայացուցչության շենքը, Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ ալիքը միանշանակ պետք է գործի, ընդ որում՝ ոչ թե ուղղակի գոյություն ունենալու, այլ հավատարիմ մնալու իր առաքելությանը՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031