Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ TV-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. Հրայր Ավետիսյան

Սեպտեմբեր 30,2026 22:33 Share

Արցախի Հեռուստատեսությունը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՜ հետևորդներ,

Արցախ TV-ն մտնում է վերազինման և արդիականացման փուլ ու կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ և բովանդակալից հեռուստանախագծերով։

Համոզված եղեք, որ այս դժվարին ժամանակներում ևս կարվի հնարավոր ամեն բան՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը»։

 

Իր հերթին Արցախի Հեռուստատեսության տնօրեն Հրայր Ավետիսյանը գրում է.

«Սիրելի՛ ընկերներ,

Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր՝ ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ չտալ, որ արցախցիների ձայնը խլացվի։

Այսօր ստիպված ենք հայտարարել, որ «Արցախ TV»-ն իր ներկա կազմով՝ Հրայր Ավետիսյան, Արմինե Հայրիյան, Նորայր Հովսեփյան, Արմինե Պետրոսյան, Գայանե Մելքումյան, Ծովինար Բարխուդարյան, Տիգրան Գասպարյան, Արսեն Եսայան, Կարեն Պետրոսյան, դադարեցնում է գործունեությունը։

Սակայն այս որոշումը մենք չենք կայացրել։ Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ ուրիշ ՀԿ-ի։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն այս դժվար ժամանակահատվածում նույնպես մեր կողքին լինելու, աջակցելու համար։

Հաճախ առանց տեխնիկական ու ֆինանսական աջակցության փորձել ենք անել հնարավորը՝ միշտ Ձեր Արցախի հեռուստատեսությունը մնալու համար։

Հայցում ենք ձեր ներողամտությունը, եթե երբեմն չենք կարողացել արդարացնել ձեր ակնկալիքները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930