Օրվա լրահոսը

«Ի՞նչ գիտեք, որ պարգևավճարները բարձրաստիճան պաշտոնյաների համար աստղաբաշխական թվեր են։ Իրենց համար դա, կարող է, գրպանի ծախս է». Դերենիկ Մալխասյան

«Տպավորություն ունեմ, որ այս 18 մլն-ով, 6-9 մլն-ով, 3 մլն-ով իրենք ամենևին էլ չեն բավարարվելու։ Ու շատ հնարավոր է, որ այս աղմուկը բարձրացվել է, որպեսզի քողածածկույթի տակ վերցնեն կոռուպցիոն ռիսկերն ու կոռուպցիոն դրսևորումները»։

Փաշինյանն ու Ալիևը արժանացել են նույն մրցանակին. «Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք». Նազելի Բաղդասարյան

Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։

Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։ Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների

Խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են հուշամեդալ, որը թողարկվել էր 2001-ին` Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի առիթով. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի ու ուշադրության համար: Այսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը

ԱԺ-ում բանակի հետ կապված թեմայի քննարկումը, տեսակետների տարբերությունից և նույնիսկ բևեռացվածությունից անկախ, ի վերջո հանգում է երկու կարևոր ստրատեգիական խնդրի. կրթված երիտասարդներին Հայաստանում պահելու խնդրին և բանակի ռեֆորմացիային։ Այս երկուսը Հայաստանի հաջորդ իշխանությունների երկար տարիների խորքային խնդիրներից են լինելու, և դրանց լուծումը պայմանավորելու է երկրի առաջընթացը։ Լավագույն կրթություն ստացածները Ասում են՝ աշխարհի հիսուն լավագույն բուհերն

Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն

Նրա կյանքին վտանգ չի սպառնում

Շտապօգնություն, վիճաբանություն Զարուհի Փոստանջյանի հետ․ Վարդան Ղուկասյանին դատարանից տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության ընթացքում մեղադրող կողմը բավական մանրամասն ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։ Մեղադրող կողմը ներկայացրեց դատարանի կողմից Վարդան Ղուկասյանի, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, գործարար Սևակ Գոցյանի բջջային հեռախոսներով հաղորդակցության վերահսկողության թույլտվության, նրանց նկատմամբ իրականացված ներքին ու արտաքին դիտումների, օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու արձանագրություններ։ Նա նշեց, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում

«Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրվում է նրա քաղաքական թուլությամբ». Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել. «Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրվում է միայն նրա քաղաքական թուլությամբ»։

Կառավարությունում քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերը

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչի և խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

«Մեր զավակները սերնդեսերունդ պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանի ու նրա այս թուրքամետ խմբակի արած գործողությունների համար». Լիդյա Մանթաշյան

«Երբ հունիսի 25-ին եկան մեզ ձերբակալելու, ես ուղղակի ապշած էի, թե ինչպես կարող է հայկական պետություն ունենալու պարագայում Հայաստանում եպիսկոպոս ձերբակալվել։ Շատ-շատ ծանր էի տանում այդ փաստը, անկախ նրանից, որ Բագրատ Սրբազանը իմ շատ հարազատ անձնավորությունն է, իմ հոգեւոր հայրն է»,- ասաց Սրբազան պայքարի անդամ Լիդյա Մանթաշյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ

Տաշիր խմբի կառավարման շնորհիվ ՀԷՑ ՓԲ ընկերությունը դարձել է վնասով աշխատող ընկերությունից շահույթով աշխատող ընկերություն. Հանրային Հսկող

ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս: ❗️Տաշիր խմբի կառավարման շնորհիվ ՀԷՑ ՓԲ ընկերությունը դարձել է վնասով աշխատող ընկերությունից շահույթով աշխատող ընկերություն, նաև պետք է նշենք, որ շահույթի 30% (շուրջ 80 մլրդ ՀՀ դրամ) և ավելի ուղղվել է ներդրումներ

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը հայտարարեց 2026-ի մրցանակակիրներին

Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի։

Ակնհայտ է՝ Նիկոլը վարչապետի աթոռից չի գնալու, զավթել է այդ աթոռը, իրեն չես կարողանում քերել այդ աթոռից. Աննա Մկրտչյան

Փաշինյանը մի դեպքում կարող է գնալ՝ բացառիկ հակազդեցության հանգամանքի հիման վրա. ԱԺ պատգամավոր

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. Hetq.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47

«Կարա՞ եկեղեցիները նվիրի այս թեմին, մանավանդ, որ հնչում են, չէ՞, առաջարկներ՝ Աթոռը Ռուսաստան տեղափոխելու»․ Թագուհի Ղազարյանի նախագիծը՝ ՀԱԵ-ի դեմ

«Ձեր կողքին կանգնած հոգեւորականներից մեկն ասում էր՝ հրաշք է կատարվել, Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարել են։ Ասում է՝ սուրբ հոգին բան արեց, Վազգեն Սարգսյանին գնդակահարեցին․․․ այդ մարդկանց հետ եք դուք ճանապարհ գնում, իսկ մենք հպարտ ենք՝ ում հետ ճանապարհ ենք գնացել եւ ես համոզված եմ, որ այդ մարդիկ դեռ մեծ դերակատարում են ունենալու մեր հոգեւոր եւ պետական կյանքում»

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը նշում է իր գործունեության 5-ամյակը

(19 հունվարի, 2026թ., ք. Երևան)  Վահե Մելիքսեթյան հիմնադրամը նշում է իր գործունեության հինգ տարին՝ ամփոփելով գիտակրթական առողջապահական և հետազոտական ոլորտներում իրականացված ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը նպատակ է ունեցել նպաստել Հայաստանի գիտության, կրթության և առողջապահական ոլորտների զարգացմանը՝ ներդրում կատարելով մարդկային կապիտալի, մասնագիտական կարողությունների և համակարգային բարեփոխումների մեջ։ Այս 5 տարիների ընթացքում

Իշխանությունները փորձում են դաշտից հանել այն բոլոր գործիչներին, որոնք ունեն հնարավորություն պայքարում հաջողություններ արձանագրել. Տիգրան Աբրահամյան

Այս տեսանկյունից իշխանության ամբողջ շղթան տարբեր ուղղություններով անընդհատ զարգանալու է, սա ունի նաեւ ընտրական տրամաբանություն. Աբրահամյան

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում

Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին. ԶԼՄ-ներին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր

«Ձեզ կիսատ եմ տեսնում, կիսատ լսում, դոշերս ցավում են, սիրուն էլ չէ, կանգնեմ, ասեմ, ողբ անեմ, իրոք էդպես է»․ Վարդան Ղուկասյանի դատական նիստը շարունակվեց

Չնայած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրեն վատ էր զգում․ նրա համար շտապօգնություն էր եկել, դատական նիստը չընդհատվեց։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում

«Նիկոլ Փաշինյան, հոպարիդ տղա Ալիեւը ասում է Արեւմտյան Ադրբեջան՝ մայրաքաղաքը Իրեւան, ձեն հանե՞լ ես». պատերազմի մասնակից

Հեսա ամեն ամիս մի երկու հոգի գերի կտան, որ Նիկոլը վերընտրվի, Հայաստանը լիարժեք Ղարաբաղի նման կդառնա Արեւմտյան Ադրբեջան. պատերազմի մասնակից

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ», ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ կազմում է 14.5 միլիարդ դոլար. «Հետք»

2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։ 2025 թվականին (2024-ի դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։ Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։ Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Թուրքիա չմեկնել

Ermenihaber. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կբերվի Հայաստան․ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Region Monitor. «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ

«Այսօր կարող ես դիվերսիայի դեմ պատասխան տա՞լ, Նիկոլը քեզ կտա Ալիևի ձեռը․ խառնել ես մինչև 2018-ը թվերի հետ»․ Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողի ծնողը՝ հրամանատարին

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը հույս չունի, որ գործը կբացահայտվի այս իշխանության օրոք։

Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով միջոցառմանը։ Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) իրավական դիրքորոշումները առանցքային նշանակություն ունեն ՀՀ իրավական համակարգում՝ հանդիսանալով Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն և սահմանադրական նորմերի կիրառման պարտադիր ուղենիշ։ Ըստ նախարարի՝ ՍԴ դիրքորոշումները կարևոր դեր են խաղում իշխանությունների փոխզսպումների

Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին

Ermenihaber/Ակոս. Հունվարի 19-ին լրանում է «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, «Birgün» օրաթերթի թղթակից Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։ Այդ առիթով վերջինիս հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի Ստամբուլում՝ հենց սպանության վայրում։ Հիշատակի հավաքը կկայանա ժամը Թուրքիայի ժամանակով 14։30-ին, Շիշլի թաղամասում գտնվող Սեբաթ բնակելի շենքի դիմաց, որտեղ նախկինում գործել է «Ակոս» թերթի խմբագրությունը և որն այսօր գործում է որպես Հրանտ Դինքի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս

Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728