Օրվա լրահոսը
Ինչ է կատարվում, երբ հրաշքը մտնում է խամաճիկների աշխարհ
Կամ՝ ինչպես են բեմում կենդանանում մետերլինկյան խամաճիկները Համազգային թատրոնի վարագույրը վերջապես բաց է։ Բեմը ողջ կահավորանքով ծածկված է սպիտակ սավանով։ Ազդարարվում է ներկայացման սկիզբն ու դերասաններից երեքը դահլիճից մոտենալով հավաքում են սավանը։ Ձեւավորումը բավական թեթեւ է, առանց ավելորդությունների եւ հեշտությամբ էլ փոփոխության է ենթարկվում փազլի սկզբունքով։ Ներկայացման սկիզբն անորոշ է, դեռեւս անհասկանալի, բայց եւ միեւնույն
«Ձեր պատասխանը շատ լղոզված էր»․ Գառնիկ Դանիելյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածուին
Եփրեմ Կարապետյանը գտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս պահին էլ անկաշկանդ է գործում, քանի որ եզրակացությունները առավելապես գործող պաշտոնյաներին են վերաբերում, այդ թվում նաեւ վարչապետի մասին եզրակացություն կա։
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը, որտեղ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը
Երկրորդ օրը գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ Տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր–սեղան քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանակության ճիշտ կիրառման շուրջ։
Չի բացառվում, որ ինչ որ մի պահի Ադրբեջանում իշխանափոխությունը անխուսափելի կդառնա մինչև հայաստանյան սպասվող ընտրությունները
Այն, որ «հաղթանակած» Ադրբեջանի գլխին շատ խիտ ու սև ամպեր են կուտակվում, դա անզեն աչքով էլ տեսանելի է։ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ստիպված կլինի «վերադարձնել Իսրայելի պարտքը», որը վերցրել էր արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի «ընդդիմությունը» կարող է ոտքի կանգնել ու թույլ չտալ Ալիևին բացահայտ հակաիրանական քայլեր կատարել, սակայն Իսրայելը, ամենայն հավանականությամբ, հետևողական կլինի իր «պարտքը ստանալու» գործում։
«Փաշինյանը հերթական անգամ նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին»
Այդ սերունդը Շուշի է ազատագրել, որը դու հանձնել ես։
Իրանի թշնամիները պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը. Ղալիբաֆ
Խորհրդավոր տարածաշրջանային պետությունը կարող է լինել կա՛մ ԱՄԷ-ն, կա՛մ Սաուդյան Արաբիան
Հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ 99 տարով պայմանագիր են կնքել, որով ապահովել են Հայաստանի գոյատևումը։ Հետո ասում է՝ սեպտեմբերին պատերազմ է լինելու. Թևան Պողոսյան. «Փաստ»
Մարդիկ պետք է հասկանան, որ 2021 թվականից մինչ օրս տեղի ունեցածն իրենց՝ 2021 թվականին կայացրած որոշման հետևանքներն են։ Արդյո՞ք ցանկանում են, որ իրենց երեխաները, թոռնիկները, ի վերջո, իրենք շարունակեն ապրել այս հետևանքներով։ Եթե ցանկանում են, ես անզոր եմ»
ԱԳՆ-ն ԱՄՆ փոխնախագահին 1685թ. Վենետիկյան հազվագյուտ Ավետարան է նվիրե՞լ. «168 ժամ»
ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը գնումը կատարել է «Մարիամ Հունանյան» ԱՁ-ից՝ 2 միլիոն 926.000 դրամով։
«Արցախում չկա մի ընտանիք, որ չճանաչի Արմինեի ընտանիքին, նրա հոր հերոսապատումը, նրա անցած ճանապարհը հայտնի է մեզ՝ բոլորիս». «Հրապարակ»
Փաշինյանի խոսույթը, բառապաշարն ինքնին բռնաճնշման ձեւեր են»:
Այն, որ ՀՀ-ում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կազմում է համախառն ներքին արդյունքի ընդամենը շուրջ 0,36 %-ը, դրական լույսի տակ չի կարող դիտարկվել նույնիսկ ամենաօպտիմալ գնահատականներով. «Փաստ»
Իսկ այն իր մեջ ներառում է այնպիսի ուղերձ, որ գիտությունը չի դիտարկվում որպես ներդրում ապագայի մեջ, այլ որպես ծախս, որը կարելի է կրճատել, իսկ, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող պարգևավճարներն՝ ավելացնել։
«Այն օրը, երբ ոչ մեկը քոմենթներում չի պիտակավորի արցախցուն, այլ բոլորը կհասկանան, որ Արցախը թիկունք ու դարպաս էր պահում, նա չի կարողանա այլեւս թշնամացնել մարդկանց». «Հրապարակ»
«Նա ասում է այն, ինչ ուզում է լսել հասարակությունը»
«Խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է». «Ժողովուրդ»
Սսա հերթական դեպքն է, երբ «արդյունավետության» անվան տակ վերացվում է մի ամբողջ ոլորտի կենսունակությունը։
Ոստիկանությունը՝ քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացնում
Ընթերցողներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում։
Այս ամենը տեղի է ունեցել ձեր լուռ համաձայնությամբ, որովհետև ձեզ համոզել են թե’ գրավոր և թե’ բանավոր կերպով, որ սա «ռուսական ծրագիր» է. Բագրատ սրբազանի դիմումը ԵԽ պատգամավորներին
Այսուհանդերձ, ես պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջվի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը: Ես կասկած անգամ չունեմ, որ վաղ թե ուշ իմ երկիրը ազատագրվելու է այս կապանքներից, ստորացումներից և նվաստացումներից, վերականգնելու է իր կյանքն ու ամբողջականությունը և այն ժամանակ դուք լուռ, սակայն ծափահարելու եք ձեր ամոթի համար:
Երբ հայհոյանքն ու վիրավորանքը քաղաքականություն են
Նիկոլական դատախազությունը եւ քննչական մարմինները հսկայական ժամանակ ու մարդկային ռեսուրս են ծախսում՝ համացանցում վիրավորանքներ, «բռնության» եւ «սահմանադրական կարգը տապալելու» կոչեր գտնելու ու դրանց համապատասխան ձեւով արձագանքելու համար: Ի դեպ, այդ «սուրբ գործին» լծված են նաեւ այլ պետական հիմնարկների՝ օրինակ, ԵՊՀ-ի կամ Հանրային ռադիոյի ղեկավարները: Եվ եկեք արձանագրենք, որ այդ բոլոր գործընթացները սկսվեցին հենց Փաշինյանի ժամանակ՝
Ու ստացվում է այնպես, որ այդ եղանակով էլ է Փաշինյանն օրակարգի «առաջին էջում»: Արձագանքում են, չարձագանքել չեն կարող, ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողում է. «Փաստ»
Թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, թե՛ հատկապես հիմա ու այս վերջին տարիներին պարզապես ամենօրյա ռեժիմով օրակարգ է ձևավորում, օրակարգ է գեներացնում, օրակարգ ու լրահոս է լցնում: Ինչպե՞ս: Փաշինյանը ուտում է, «չելենջ» է անում, սկանդալ է սարքում, խաբում է, սուտը՝ ստի վրա է ասում, անընկալելի ու հատկապես վիճահարույց արտահայտություններ անում, գոռգոռում, ձեռքերը թափահարում, անգամ՝ ձևական ու կեղծավոր «ներողություն» խնդրում, պարում, թմբուկ զարկում և այլն, և այլն: Հա, ու որքան բովանդակազուրկ, այնքան՝ լավ:
«Վեհափառը մեր Վեհափառն է, թող մնա իրա տեղը, ի՞նչ գործ ունենք». Կաթողիկոսին «քարով սատկացնելու» բռնության կոչ անողը հրաժարվել է ասածից. «Ազատություն»
Հարուցված քրեական գործով 2 անգամ հարցաքննության են կանչել ու վերջ, «Ազատությանն» ասաց Էդվարդ Ստեփանյանը, ինքն էլ չհիշեց, թե վերջին անգամ երբ են կանչել: Իր խոսքերից հրաժարվել է, քննիչներին վստահեցրել, թե քարով գլխին խփելու մասին ոչինչ չի ասել։
«Ընտանեկան և կենցաղային բռնության մասին օրենքի կիրարկման մեխանիզմները զգալի ամրապնդման կարիք ունեն»
Ոստիկանության կողմից ապացույցների հավաքումը դեռևս անհետևողական է, միջգերատեսչական համակարգումը հարթ չէ, իսկ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների հետ կապված դատական պրակտիկան զուրկ է միատարրությունից: Վարչական դատարանների կողմից անհետաձգելի միջամտության միջոցառումների բեկանման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կանանց անվտանգության և ինստիտուցիոնալ հուսալիության վերաբերյալ: Անհապաղ անհրաժեշտ է ավելի հետևողական, բռնության ենթարկված անձանց վրա կենտրոնացող մոտեցում ոստիկանության, քննչական, իրավապահ և դատական բոլոր մակարդակներում:
Հայտնություն սերունդների համար․ բացառիկ գտածոյի ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում(ՀՊԹ) տեղի ունեցավ «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը։ 2025թ․ Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում պատահաբար հայտնաբերվել է բացառիկ քանդակներով ու մշակմամբ քառանիստ կոթող, որը թվագրվում է 5-7-րդ դարերով։
Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել Աշխարհի առաջնության կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր
Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:
Ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբան Արամ Թումանյանն է, որն իր կնոջ հետ նրան 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել ու տարածում էին տեղեկություններ, թե նա է իր կյանքին վերջ տվել. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
«Նիկոլները պարտվողականությունը դարձրել են պետական քաղաքականություն։ Նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց բերած աղետների համար». Մետաքսե Հակոբյան
«Երբ Նիկոլը Անկախության հռչակագիրը «կոնֆլիկտի հռչակագիր» է անվանում, սա արդեն պետականության գաղափարական հիմքի վերանայում է, հայտարարություն Հայաստանի Հանրապետության չլինելու մասին». Մետաքսե Հակոբյան
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման. shamshyan.com
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը։
«Նախարարի միակողմանի որոշումը ոչ միայն հակասում է «ՀՀ և ՀԱԵ հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և Կառավարության համապատասխան որոշմանը, այլև պարունակում է բանակում հոգևոր ծառայության հետագա ձևաչափի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ ձևակերպումներ». Տեր Եսայի քահանա Արթենյան
Կարևորելով գնդերեցների ծառայությունը բանակում՝ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, մեր զինվորականների հավատքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցության և ոգու զորացման գործում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռևս փետրվարի 3-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ առաջարկելով նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կամ հանձնախմբի հետ համապարփակ քննարկում կազմակերպել՝ ԶՈւ հոգևոր ծառայության ապագային առնչվող հարցերի շուրջ։ Սակայն, ցավով պետք է նշեմ, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել», – 24news-ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ». Նարեկ Կարապետյան
«Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին». Նարեկ Կարապետյան
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ
Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգության մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։
«Գործող իշխանությունների՝ միջազգային պարտավորությունների նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումները և դրանց ընտրողական կատարումը հանգեցնում են ՀՀ հեղինակության անկմանը». Արթուր Դանիելյան
«Գործող իշխանությունների մոտեցումը արտաքին քաղաքականությունում նույնպես գոհացնող չէ, որովհետև միջազգային պարտավորությունների նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումները և պարտավորությունների ընտրողական կատարումը նույնպես հանգեցնում են ՀՀ հեղինակության անկմանը։ Վերջին տարիներին մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերին փոխարինելու են գալիս բանավոր պայմանավորվածությունները, երբեմն նաև գրավիչ, սակայն իրավաբանական ուժ չունեցող հայտարարությունները, որոնցից շատերն իրենց մեջ պարունակում են կոնկրետ կետ՝ համաձայն որի տվյալ հուշագիրը կամ հայտարարությունը որևէ ձևով իրավունք կամ պարտավորություն կողմերի համար չի առաջացնում»։
Թեհրանը բացասական պատասխան է տվել պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին
Միաժամանակ Իրանն ընդգծել է, որ պատերազմը կդադարեցվի այն ժամանակ, երբ կատարվեն իր պայմանները, որոնք են։
Այրվող «Կանազ» մշակույթի տունը. (Ֆոտոշարք)
Խոսքը գնում է Ազատության պողոտայում գտնվող, հայտնի՝ Կանազի մշակույթի տան շենքի մասին։


















































