Օրվա լրահոսը

Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ․ ավերածություններ չկան։

ՔՊ-ն իսկապես մտահոգվելու տեղ ունի

Դատելով ջղաձիգ գրառումներից, որոնցով ՔՊ-ականներն ու նրանց արբանյակներն արձագանքում են ընդդիմադիր խոշոր միավորումների ձեւավորմանը՝ այդ գործընթացը նրանց լրջորեն անհանգստացնում է: «Մենք չլինենք՝ խաղաղություն չի լինի, մենք չլինենք՝ անկախություն չի լինի»՝ այս «ավանդական», ինձ թվում է՝ մանկամիտ սպառնալիքներին ավելանում են նոր երանգներ: Օրինակ, «թույլ չենք տա, որ օլիգարխները գան իշխանության»: Կարծես, իրենց շարքերում օլիգարխներ (այդ թվում

Շիրազ Խաչատրյան. «Դժվար է հստակ գնահատել, թե որքանով են իրականացվող գնումները լիարժեք համահունչ զինված ուժերի կառուցվածքին և զարգացման ռազմավարությանը». «Փաստ»

Ցանկացած պատասխանատու իշխանություն պարտավոր է մշտապես արդիականացնել զինանոցը, համալրել պահեստները և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Այդ պատճառով այս իշխանությունների կողմից առանձին գնումները ներկայացնելը որպես բացառիկ կամ աննախադեպ ձեռքբերումներ՝ առավելապես քաղաքական շեշտադրումներով, ավելի շատ տեղեկատվական շոու է:

Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան

«Որպես տնտեսագետ՝ ես ուրախ եմ շինարարական բումի համար, բայց կա խնդիր. աշխատավարձեր/ տան գին հարաբերակցությունը շատ մեծ է։ Որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակել տան հիփոթեկը: Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում». Նարեկ Կարապետյան

«Երբ քաղաքացին օրուգիշեր աշխատում է վարկային պարտականությունը կատարելու համար, իսկ բանկերը ստանում են գերշահույթներ». Գառնիկ Դանիելյան

«Մասնագետներն ահազանգում են, որ բանկային համակարգի եկամուտների զգալի աճի միտումը կարող է նպաստել սակագների բարձրացմանը, ինչն էլ անդրադառնալու է մեր քաղաքացիների կյանքի որակի վրա». Գառնիկ Դանիելյան

«Ֆարս անելուց գոնե նախապես ստուգեք, որ ՀՀ-ի դեմ անթաքույց զավթողական կոնցեպտի մեջ ոտով գլխով թաթախվածներին չբերեք». Տաթևիկ Հայրապետյան

«Նամակի տակ ստորագրած 45 հոգուց մեկը՝ Ռամիլ Իսկանդարլին (Ռամիլ Իսկանդարլի` Ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ), նման բովանդակությամբ նամակ ստորագրելուց չորս օր հետո՝ փետրվարի 13-ին, գալիս է Հայաստան որպես ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչ՝ «խաղաղության կամուրջ» կառուցելու»:

Հայաստանի հինգ բռնցքամարտիկներից չորսը Սոֆիայում հաղթահարել են առաջին շրջանը

Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարի մեկնարկային օրը ռինգ մտած Հայաստանի ազգային հավաքականի հինգ բռնցքամարտիկներից չորսը հաղթանակ տարան։ Ցերեկային մրցահերթում Ռուդոլֆ Գարբոյանի եւ Հարություն Հակոբկոխյանի հաջողությունը զարգացրին 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը համառ պայքարում առավելության հասավ իռլանդացի մրցակցի նկատմամբ եւ 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որը գրագետ կառուցված մենամարտում պարտության մատնեց ռինգի տերերի

ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն եւ հուսալի վիճակում. Ռոմանոս Պետրոսյան

Այս պահին ՀԷՑ-ի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են Ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100մլն ԱՄՆ դոլար. Ռոմանոս Պետրոսյան

Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում ԵՄ-ն նախատեսում է իրականացնել մի շարք աջակցության միջոցառումներ

Հանդիպմանը քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը, ինչպես նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների՝ մարտի 12-ին նախատեսված այցը։

Անձնական նամակում անդրադարձել է Փաշինյանին ու նրա ընտանիքին․ այն սքրինշոթ են արել ու տարածել․ մանրամասներ 60-ամյա կնոջ կալանավորման մասին

Aravot.am-ը դիմեց կալանավորված Անի Պ․-ի փաստաբան Արտակ Մովսիսյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրվել կնոջը, ինչո՞ւ են նրան կալանավորել։ Մենք փաստաբանին փոխանցեցինք մեր կայքի մեկնաբանությունների բաժնում կատարված գրառումները։ Փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն այնտեղ նման հարցեր չեն շոշափվում, իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ հաղորդագրության հետ կապված։

Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում: Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով: Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ

Արձանագրվել են մի շարք խնդիրներ` իրավական կարգավորումների կիրարկման, գործնականում արդյունավետ եւ բովանդակալից մասնակցության ապահովման տեսանկյունից

Կարեւոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց ու կառուցողական համագործակցությունը

Ոչ մեկ չի կարող ինձ հետ նման հարցերում բացատրական աշխատանքներ տանել. Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հիմա շատ բան կարող է հայտարարել: Հոգևոր կանոնին Տեր Օշինի ոչ մի ասած չի հակասում. Տեր Օշին

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Փետրվարի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է՝ 20-50 մետր տեսանելիություն։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային

Սեյրան Օհանյանի կնոջ կողմից հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, նրա կազմակերպմամբ քաղաքացիական գործով ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ կողմից հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, նրա կազմակերպմամբ քաղաքացիական գործով ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։  

Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում

Արսեն Բաղրյանը Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ Մարզիկը երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն է, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն։ Առաջիկայում Բաղրյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք սանդայի աշխարհի գավաթի խաղարկությանը։   «Ապառաժ»

«Մենք կանք»-ը դարձավ հիշեցում, որ մշակույթը դեռ ապրում է, իսկ քանի դեռ այն ապրում է՝ մենք նույնպես կանք

«Ապառաժի» հարցազրույցը՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի հետ -Արցախի տեղահանությունից հետո ստեղծված «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն իր վրա մեծ առաքելություն է վերցրել, որն միտված է Արցախյան մշակույթի պահպանմանը, առավելապես Արցախում գործող պետական համույթների, ինքնագործ խմբերի պահպանմանը և Արցախյան մշակույթը ավելի ճանաչելի դարձնելուն։ Ինչքանո՞վ է դա ձեզ հաջողվել․․․ -2023 թվականի սեպտեմբերի ողբերգական

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Գերմանիա–Հայաստան համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրների մեկի, հետ

Հարություն Հակոբկոխյանը նոկդաունով հաղթեց չեխ բռնցքամարտիկին

Հայաստանի ազգային հավաքական նոր տեղափոխված 70 կգ քաշային բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը Սոֆիայում այսօր մեկնարկած Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարի մեկնարկային մենամարտում պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Սոկեսա Կելվինին։ Հայ բռնցքամարտիկը, որն իր մարտավարման ոճով նման է հորը՝ հանրաճանաչ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, իր արագաշարժության ու տեխնիկայի հաշվին շանս չտվեց մրցակցին։ Ավելին, Հարությունը դեռեւս առաջին ռաունդում, երբ դեռ ընդամենը

Պետական, հատկապես դատական իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից հայտարարությունների ձևաչափով փաստաբանների վարքագծի քննարկումը չի բխում օրենքով սահմանված նրանց լիազորություններից. փաստաբանների պալատի խորհուրդ

«Փաստաբանները, մասնավորապես, իրավունք ունեն հրապարակայնորեն մեկնաբանելու արդարադատության իրականացումը, պայմանով, որ նրանց քննադատությունը չգերազանցի որոշակի սահմաններ»։

Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին. Արմեն Աշոտյան

Երբեմն տպավորություն ունեմ, որ ես եվրոպական քաղաքակրթական ժառանգությունն ավելին եմ սիրում, քան նրա պաշտպանությանը կոչված որոշ եվրոչինովնիկներ։

Financial Times. Իրանը ՌԴ հետ զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գաղտնի պայմանագիր է կնքել

«Իրանն այսօր». Իրանում ու Իրանի շուրջ ամենակարևոր լուրերից. ➡️Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ժնևում: ➡️Վերջին երկու օրերին Իրանի տարբեր քաղաքների համալսարաններում ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել, որոշ դեպքերում դրանք ուղեկցվել են մերձիշխանական ուսանողների ու ուժայինների հետ բախումներով: ➡️ New York Times-ը գրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր սպանության ու

Հայաստանը վտանգավոր երկիր է, կրիմինալը ծաղկում է, անարխիա ու ամենաթողություն է. ՀՀ քաղաքացիները՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին

Ոստիկանությունը լծված է այսօրվա իշխանության անվտանգությունն ապահովելու գործին. քաղաքացի

Մարտին Ալեքսանյանը Մարիա Կակոգիայի հետ քննարկել է ԴՆԹ վերլուծության ոլորտում Հունստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում, երկու երկրների մասնագիտացված կառույցների միջև տեղի են ունեցել քննարկումներ դատաբժշկական գիտության և ԴՆԹ հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանի և Հունաստանի ոստիկանության Դատափորձագիտական ստորաբաժանման (Hellenic Police Forensic Science Division) տնօրեն տիկին Մարիա Կակոգիայի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են

Ալեն Մարգարյանն ունեցել է տարկետման իրավունք, բայց հայրենիքին ծառայելն առաջնային էր նրա համար. ոգեկոչվեց հերոսի հիշատակը

«Տղերք, մեր ախպերները սոված են, հաց հասցնենք», — ասում էր ու շտապում տղերքի մոտ։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին՝ Մատաղիսում։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Կալանավորված անձի փաստաբանը փորձել է տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխանցել նրան ՔԿՀ-ում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար

Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը, լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728