Օրվա լրահոսը
Լույս է տեսել «Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն, 1955–1991» գիրքը
«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի հրատարակչական ծրագրի շրջանակում լույս է տեսել «Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն, 1955–1991» գիրքը, որը լույս է տեսել «Տաշիր» ընկերությունների խմբի և անձամբ Տաթևիկ Կարապետյանի աջակցությամբ։ Երեւանին նվիրված այս հրատարակությունը հետխորհրդային քաղաքներին նվիրված շարքի հինգերորդ գիրքն է։ Նույն շարքում տպագրվել են նաեւ Մոսկվայի, Ալմաթիի, Լենինգրադի և Տաշքենդի մասին գրքերը։ «Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն, 1955–1991»
Թուրքիան և Ադրբեջանը վճռական են խորացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Էրդողանը և Ալիևը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վճռական են խորացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի
Մեր երկրի երիտասարդության մեծամասնությունը չի ընդունում այն բանաձևը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ։ Մի կողմում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ իրենց իշխանության տարիներին «վաստակած» պարտություններով, կորուստներով, ներքին պառակտումներով, ձախողված ծրագրերով և այդ ամենի՝ «Խաղաղության» փաթեթավորման փորձերով։ Մյուս կողմում՝ ազգային օրակարգի վրա հենված ընդդիմադիր ուժերն են՝ համալրված նոր սերնդով,
Մենք կլինենք պառլամենտում ու կկատարենք մեր դերը․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան»-ը ունի իր կայուն ընտրազանգվածը ու չի փոշիացնի ձայները․ համոզված է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած տեսլականի շրջանակում շարունակվելու են սերտ կապերն Ադրբեջանի հետ
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցության, մեդիայի և հանրային դիվանագիտության ոլորտներում հնարավոր համատեղ քայլերին։
Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։
Պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր: Պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն: Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահն Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո
«Մարդկանց ժեխ ու բոշա են ասում, հետո էլ ուզում են, որ իրենց ընտրեն». Փաշինյանը թիրախավորեց ընդդիմադիրներին
Այնուհետև ընտրությունների ելքի մասին որոշ կանխատեսումներ արեց. «Երեք ուժերից որևէ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու շեմը»:
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով
ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։ ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն»
Աշխատանքային հանդիպում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ 2027-29 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թ․-ի բյուջետային հայտի նախագծերը քննարկելու նպատակով
ՀՀ վարչապետի՝ 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N8-Ա որոշմամբ հաստատված համապատասխան ժամանակացույցի շրջանակներում, սահմանված կարգով նախապես հրապարակված հայտարարության համաձայն, 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային հայտի նախագծերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է
Ես բանվորություն շատ եմ արել. մենք իշխանություն չլինենք՝ գործ չեք ունենա. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին
Նիկոլ Փաշինյանը, կրկին թիրախավորելով լրագրողներին, ասաց. «Ֆայլաբազար չկա՞ Երևանում, դա վիրավորական բա՞ռ է: Ես հեգնանքով ֆայլաբազար չեմ ասում, իմ հեգնանքը վերաբերում էր նրան, երբ ձեզ ասում էի, որ դուք քվեարկելու եք մեր օգտին, քանի որ որ պահին մենք իշխանության չլինենք, դուք պետք է այլ աշխատանք փնտրեք»:
Կառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին –
«Լուսավոր Հայաստանը» չի այրելու ընդդիմադիր գործընկերների հետ կամուրջները․ Կարպիս Փաշոյան
Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունները սովորական ընտրություն չի լինելու, սա Հայաստանի անկախ, ինքնիշխան պետություն լինել-չլինելու հարցն է
CaseKey թիմը 3-րդ տեղն է զբաղեցրել CUBE 2026 միջազգային մրցույթին
CaseKey հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը CUBE բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթ 2026-ին։ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա։ Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey մրցույթի կողքին է 4-րդ տարին անընդմեջ, վերջին երկու տարին՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։ Բանկը մեծ
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել զորակոչից ոչ այսօր, ոչ էլ մոտալուտ ապագայում. Ներկայացվեց ՀԱԿ-ի ռազմական դոկտրինը
Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտքը չպետք է ունենա գնապիտակ, իսկ զինվորական արժանապատվությունը չպետք է հանվի վաճառքի
«5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցներն ընդհատեք
Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։ Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և
Մտածում եք՝ բոլորդ ուժեղ, շրջապատով տղերք եք, ես էլ մենակ ու տխո՞ւր. Նիկոլ Փաշինյանը՝ իր օրոք ԽԾԲ լինելու հարցի առիթով
Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրին՝ թեև ինքը նշում է՝ իր իշխանության օրոք ԽԾԲ չկա, սակայն տարբեր մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ Տիգրան Ավինյանի կամ կրթության վարչության պետի հետ փոխկապակցված անձինք են: «Վստահ եղեք, որ բոլոր նշանակումներում դերակատարում չեմ ունեցել, չունեմ գեթ մեկ ծանոթ, որը դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել կամ որևէ այլ բանի տնօրեն»,- ՀՀ կառավարության
ՀԱԿ-ի թիմը միաձուլումն է երիտասարդական ավյունի եւ պրոֆեսիոնալ փորձառության. Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի ցուցակի մասին
Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի ցուցակում լինելն ընդգծում է 1988-ից սկսած մեր ժողովրդական շարժման շարունակականությունը
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը,
«Լուսավոր Հայաստան»-ը վարչապետական գզվռտոցի մեջ չի մտնելու․ Էդմոն Մարուքյան
Համագումարում հաստատվելու են կուսակցության ցուցակի 30 թեկնածուները
Պահանջվում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն)
«2018-ին Փաշինյանը խնդրել է Ալիեւին՝ նվազեցնել սահմանային լարվածությունը, ակնհայտ է, չէ՞, որ դիմացը ինչ-որ խոստում է տրվել». Հայկ Մամիջանյան
«Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որեւէ մեկը չի ասի՝ բայց մի հատ էլ նախապայման կա, ձեզ խաբել են, չեն ասել»։
Վենետիկի այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը
Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմության կողմից լինեն հաջողություններ, եւ այս իշխանությունների վերարտադրությունը չլինի». Սեյրան Օհանյան
«Փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի կարգավիճակները, Հայաստանը փոխանակ մեղադրի Ադրբեջանին՝ որպես հանցագործի, այսօր հայտնվել ենք մեղադրյալի կարգավիճակում՝ առանց պաշտպանի»;
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։ Հաստատության տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝
«Ուրախ ավտոբուս»-ը բախվում է ճանապարհային խոչընդոտների, դժվարանցանելի փոսերի մեջ է հայտնվում»
«Խոչընդոտների առջեւ է նաեւ ընդդիմադիր, պայմանական ձեւակերպմամբ, երրորդությունը, որը ներքին եւ արտաքին հարթակներում պետք է ավելի մեծ վստահության արժանանա, ոչ թե անցյալի «փառքերի» վրա հույս դնի, անցյալը վաղուց գործոն չէ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ ընդդիմության համար», «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ -Նիկոլ Փաշինյանը խոստանո՞ւմ է, թե՝ սպառնում, երբ հայտարարում է, որ երեք
Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես քաղաքական վեճի մաս․ դա հանցագործություն է մարդկության դեմ. Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ուղերձը «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա» առթիվ Սիրելի հայրենակիցներ, հարգելի միջազգային գործընկերներ, Ապրիլի 18-ին աշխարհը նշում է «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը», որը սահմանվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ԻԿՕՄՈՍ) նախաձեռնությամբ և հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանսում 1983 թվականին։ Այս
Ասում են՝ մեր ցուցակի վերջին համարներն ավելի ուժեղ են, քան ուրիշ ցուցակների առաջին հնգյակները. ՀԱԿ-ը ներկայացրեց իր նախընտրական ցուցակը
Հայտնի ՀԱԿ-ականները որոշել են զբաղեցնել վերջին համարները
Մենք բարձրաձայնում ենք աղետալի իրավիճակի մասին․ միջազգային կառույցները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ցուցաբերում են կատարյալ անգործություն և համարժեք արձագանքի բացակայություն․ հայտարարություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր. այս տարվա թեման՝ «Արտակարգ արձագանքում կենդանի ժառանգությանը հակամարտությունների և աղետների համատեքստում», Արցախի համար մեր ինքնության ֆիզիկական գոյատևման խնդիր է: Մինչ համաշխարհային փորձագիտական հանրությունը քննարկում է պաշտպանության մեթոդաբանությունը, մենք բարձրաձայնում ենք աղետալի իրավիճակի մասին, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Օկուպացված Արցախի տարածքում շարունակվում է հայկական մշակութային արժեքների նպատակաուղղված և համակարգված


















































