Օրվա լրահոսը

Աշխատանքային շրջայց` Շենգավիթ վարչական շրջանի կրթամշակութային օջախներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ՝ հ. 5 մշակույթի կենտրոն, հ. 16 և հ. 32 գրադարաններ, Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց: Աշխատանքների ընթացքին

Արաբկիրում գունազարդում են մանկական խաղերը, ներկում ու նորոգում նստարանները

Արաբկիր վարչական շրջանում ավարտին են մոտենում մանկական խաղերի գունազարդման, նստարանների ներկման և նորոգման աշխատանքները: Նպատակը բակային տարածքների գույքի` արևից խամրած վառ գույները վերականգնելն ու բակային ենթակառուցվածքների մշտական գեղեցիկ տեսքն ապահովելն է: Նախօրեին գործընթացն ավարտվել է Արաբկիրի Ավետիսյան 78, 80 հասցեների բակային տարածքում: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի համապատասխան բաժնի կողմից: Երևանի քաղաքապետարան

Ներքին Չարբախ գնալ-գալը վտանգավոր է դարձել

Սա Երեւանի Ներքին Չարբախ թաղամասի՝ դեպի կանգառ տանող ճանապարհն է: Մի քանի օր առաջ այստեղ դեռեւս բետոնե արահետ կար, այն քանդել են, ու այժմ մի ողջ թաղամաս ստիպված է գնացքի գծերը հատել՝ կոշիկներով թաղվելով կես մետր խորությամբ փոսերի ու քարերի մեջ: Երեկոյան ժամերին ընդհանրապես վտանգավոր է այս «ճանապարհով» տուն վերադառնալը, չհաշված շրջակայքում ոռնացող սոված շները:

Կարինե Աճեմյանը՝ 27 դպրոցի մասին. «Մարդը օրենքով է ընտրվել»

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թիվ 27 դպրոցում կայացած տնօրենի ընտրությունը, որի արդյունքում ընտրվել է նախին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար, ասաց. «Քանի որ կառավարման խորհուրդն ընտրել է տնօրենին, ես այս կապակցությամբ ոչինչ ասել չեմ

«Առանց ընթերակայի ձերբակալում են, հետո ժամեր անց ընթերակա բերում՝ արձանագրում են»

 Հարցաքննվեցին վկաներ Թեւոսիկի եղբոր սպանության գործով

Լուսակերտի բնակիչները, դպրոցից հանելով երեխաներին, արտագաղթում են ՌԴ ու Ուկրաինա (Տեսանյութ)

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի 130 աշակերտի համար կառուցված միջնակարգ դպրոցն այսօր ունի ընդամենը 52 աշակերտ: Ընդ որում, նրանց թիվը տարեցտարի պակասում է. նախորդ տարվա հետ համեմատ՝ պակասել է 10-ով: Այս մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Աշոտ Գալստյանը՝ նշելով, որ իրենց գյուղից մարդիկ արտագաղթում են թե՛ ՌԴ, թե՛ Ուկրաինա, լինում են դեպքեր, երբ չեն սպասում

«Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել». Ալեքսանդր Արզումանյան

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀՇ-ի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի հետ: Պարոն Արզումանյանը մեզ հետ զրույցում հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից՝ կատակեց. «Ի՞նչ տպավորություն պիտի ստանայինք, հո հարս ուզելու չէի՞նք գնացել, որ տպավորություն ստանայինք»: Նա ասաց. «Մենք մեր առաջարկները ներկայացրեցինք, կընդունեն՝ կընդունեն, չէ՝

«Արմեն Ռուստամյանն էր պայքարում նախագահի աթոռի համար»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրության տեքստից կտրված են դեմ նախագծին. «Մարդիկ կան, որ լավ էլ հասկանում են ինչի մասին է խոսքը, բայց իրենց շահից չի բխում, որովհետեւ իրենց երազանքն է կամ վերադառնալ նախագահ, կամ մեկին նշանակել նախագահ, որն այս լիազորությունները կպահպանի: Ես ժողովրդին եմ հարց

483.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 483.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483.75 դրամ:   NASDAQ OMX Armenia

Հայաստանը մարդկային ազատության վարկանիշում գերազանցել է հարեւանների մեծամասնությանը

Հայաստանը «Մարդկային ազատության վարկանիշ» ներառված 152 երկների ցանկում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: Ինդեքսը կազմել են Վաշինգտոնի Քաթոնի ինստիտուտը, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտը եւ Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի ազատության հիմնադրամը: 108 էջանոց զեկույցում երկրները գնահատվել են անձնական, քաղաքացիական եւ տնտեսական ազատություններով, որոնցից օգտվում են իրենց քաղաքացիները: Վարկանիշը հիմնված է 12 բաժիններում ներառված 76 ցուցանիշների վրա. օրենքի գերակայություն, անվտանգություն,

«Տեր-Պետրոսյանի համար սա անընդունելի է, որովհետեւ սրբագրում է 95-ի խայտառակ ընտրությունը»

Ըստ Արմեն Ռուստամյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով պարտադրեց մի անձի համար կարված Սահմանադրություն, որի արդյունքներն ենք մենք հիմա քաղում Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս վստահեցրել էր, որ աշնանն ինքը կրկին հրապարակ է հանելու հանրությանը՝ Սահմանադրական փոփոխությունների դեմ: Այս առնչությամբ, «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք՝ Արարատում. մահացել է մանկահասակ երեխա

2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակչուհի, 2010թ ծնված աղջիկ երեխա։ Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Փոքրիկը բնակվել է մոր, պապիկի և անչափահաս եղբոր հետ, հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նախնական տվյալներով՝

ՀՀԿ-ականնե՞րն են համոզել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին, թե՞ հակառակը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ խմբակցության հանդիպումը  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ: Այսպիսի հանդիպումներ տեղի կունենան բոլոր այն խմբակցությունների հետ, որոնք ներկայացրել են առաջարկներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀԿ-ականները նախորդ շաբաթվա ընթացքում ներկայացրել են իրենց առաջարկությունները նոր Սահմանադրության հետ կապված, որոնք էլ այսօր քննարկվեցին: Aravot.am-ը ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց` պատգամավորնե՞րը համոզեցին

Աշոտ Բլեյանը՝ 27 դպրոցի ընտրության մասին

 Իր անվան հետ կապված համանման պատմությունն էլ որակեց քրեական եւ քաղաքական հետապնդում

Ավազակային հարձակում ոսկերչական արհեստանոցում. Տուժողին մեղադրանք է առաջադրվել հարձակմանն օժանդակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ոսկերչական արհեստանոցում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, մասնակցության աստիճանը։ Դեպքը տեղի է ունեցել 2015թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում։ Ստացված ահազանգի համաձայն՝ դանակով զինված անձը

Շիրակի մարզի 5 գյուղեր չունեն առաջին դասարաններ (Տեսանյութ)

Այսօր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կառույցի դահլիճում տեղի ունեցավ դպրոցի տնօրենների տարեսկզբյան խորհրդաժողովը, որին, սակայն, չէր մասնակցում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա փոխարեն հյուրընկալվել էր փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Այս խորհրդաժողովին ելույթ ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը ու նաեւ փոխնախարարը: Նշենք, որ խորհրդաժողովի ընթացքում

Վահան Մարտիրոսյանը դիմելու է եվրոպական կառույցներին

Նա պնդում է, որ դատախազության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հերքում է դատախազության տարածած հայտարարությունը, ըստ որի նրա ցուցմունքներում հակասություններ կան, եւ հայտնի միջադեպը, որտեղ, ըստ նրա, ներգրավված են եղել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորից, եղել է կենցաղային հողի վրա(հաղորդագրության հիման վրա՝ վիճաբանություն է եղել

Թմրանյութ՝ կոշիկների միջից

Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ կալանավոր Կ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների միջից հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով: Բուսական զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին Լուսանկարը` արխիվային

Ինչու է «Ժառանգությունը» մերժել Սերժ Սարգսյանին. «էլ իմաստը ո՞րն էր այս հանդիպման»

Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում» լուրջ տարաձայնություններ են ունեցել Բաղրամյան 26 գնալու հարցի շուրջ

ՌԴ-ում է հայկական ստորաբաժանումը

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015»  զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի  22-ից  ՌԴ-ում է գտնվում  հայկական ստորաբաժանումը: Շաբաթվա ընթացքում  տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:  Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրներիª Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի

Վարուժան Ավետիսյան. «Վենետիկի հանձնաժողովի անդամը գերազանցել է իր առաքելությունների սահմանները»

Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսը, արտահայտվելով այն քաղաքական ուժերի մասին, որոնք ցանկանում են բոյկոտել սահմանադրական բարեփոխումները, հայտարարել էր. «Քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, նրանք իսկական քաղաքական գործիչներ չեն»: Aravot.am-ը Սահմանադրական փոփոխությունները բոյկոտող ուժերից մեկի` Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կգնահատի այս հայտարարությունը, նա պատասխանեց.

Սեպտեմբերի սկզբից տաք հոսանքներ կներթափանցեն. «Ա1+» (տեսանյութ)

Ներկա պահին հանրապետության տարածքում ջերմաստիճանը նորմայից ցածր է 5-7 աստիճանով: ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացում ակնկալվում է հաջորդ շաբաթվանից: «Օգոստոսի 30-ից սկսած օդային հոսանքներն աստիճանաբար կսկսեն փոխել իրենց ուղղությունը: Կրկին մեր հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այսինքն`

Իրան–Հայաստան 400 ԿՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի պահպանումը եւ շահագործումը ծանր բեռ է լինելու մեր էներգետիկ համակարգի վրա

Ինչո՞ւ են երրորդ գիծը կառուցում, եթե այն 2027 թվականից շուտ չի օգտագործվելու Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցման մասին կառավարության օգոստոսի 13-ի նիստում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ոչ միայն չի օգտագործվելու մոտակա տարիներին, այլեւ այդ գծի պահպանումը եւ շահագործումը ծանր բեռ է լինելու մեր էներգետիկ համակարգի վրա: Այս կարծիքին

Վթարային ջրանջատում Էրեբունիում և Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացու 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-10 շարքերի, Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի 100-ից-174, Ծխախոտագործների 45-ից-117 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

Սոցիալապես անապահով ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին տրվող դրամական օգնության մասին

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 դրամ:

Լարիսա Ալավերդյան. «Արդյոք Սերժ Սարգսյանն է պնդո՞ւմ վերարտադրությունը, թե՞ օլիգարխական խումբը»

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հանրապետականի մեծամասնություն ունենալու հնարավորությունը քչացել է

«Ինչ է, թե «Զապադը» մեզ երկու մանեթ աշխատավարձ է տվել, ասում ենք՝ Ռուսաստանը թող փլուզվի» (Տեսանյութ)

ԿԲ-ն կուրսն արհեստական պահում է, որ դրամն ընդհանրապես չոչնչանա

Դեպրեսիան հորինվել է դեղորայք վաճառելու համար. հոգեբան (տեսանյութ). a1plus.am

Աշնանային դեպրեսիան հորինված հասկացություն է. պնդում է հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը: Արհեստական այս հասկացությունները, ըստ մասնագետի, հորինված են դեղեր վաճառելու համար. «Որ դեղորայք վաճառեն հետաքրքիր, անտիդեպրեսանտներ և այլն, բուսական տարբեր տեսակի կամ չգիտեմ օվկիանոսի տակից գտնված շատ բարդ բանաձևով, ֆորմուլայով դեղորայքներ, որոնք ձեզ կփրկեն այդ դեպրեսիայից կամ կօգնեն ձեզ ավելի լավ աշխատել: Էլի մարկետինգ,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930