Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում է հայկական ստորաբաժանումը

Օգոստոս 27,2015 15:45

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015»  զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի  22-ից  ՌԴ-ում է գտնվում  հայկական ստորաբաժանումը:

Շաբաթվա ընթացքում  տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:  Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրներիª Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ  միացյալ շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը, բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակից երկրներից և այլք:

Զորավարժության հիմնական խնդիրների իրագործմանը զուգահեռ այս օրերի ընթացքում   կազմակերպվել են  նաև  մարզական միջոցառումներ: Մասնակից պետությունների զինծառայողները միմյանց դեմ մրցել են տարբեր  մարզաձևերում, և մեր ստորաբաժանումը լավագույն  արդյունքներով արժանացել է բազմաթիվ պարգևների:

KAN_3730 KAN_3723

Օպերատիվ  արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժության նախապատրաստական փուլի ավարտից հետո,  օգոստոսի 26-ին  տեղի է  ունեցել զորավարժության գլխավոր փորձը, որի ընթացքում զորախմբերը գործել են համատեղ ու ներդաշնակ կատարելով առաջադրված խնդիրները:

«Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցում են մինչև 2000  զինծառայողներ, 200 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա, ինչպես նաև շուրջ  40 միավոր ավիացիա:

ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն ընձեռող, ինչպես նաև  արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովմանը միտված զորավարժության վճռական փուլը տեղի կունենա  օգոստոսի 28-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31