Օրվա լրահոսը
1 ոսկի, 1 արծաթ եւ 4 բրոնզ՝ Կլիչկո եղբայրների մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ութ անդամներից վեցը Ուկրաինայում այսօր ավարտված Կլիչկո եղբայրների միջազգային մրցաշարում բարձրացել են պատվո պատվանդան: Ոսկե մեդալ է նվաճել 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, Ալեն Դանիելյանը 49 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վահե Բադալյանը՝ 52 կգ,
ՎՍԴՀԿ ատենապետ. «ՀԱԿ կուսակցության հետ պայմանագիր չունենք»
«Շատ բարձր եմ գնահատում մեր համատեղ անցած ուղին, շատ մեծ հարգանք ունեմ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀԱԿ-ի որոշ այլ անդամների նկատմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ գործընկերների հետ նման կերպ չեն վարվում: Շանտաժով գործընկերներ չեն վաստակում եւ չեն պահում: Ի վերջո, մենք ՀԱԿ կուսակցության հետ պայմանագիր չունենք, որ միշտ համակարծիք
Քնաբան. «Կրճատ քուն ունեցող մարդկանց նյութափոխանակությունը շեղվում է»
Հանգստի չմեկնած մարդիկ կարող են դեպրեսիվ լուրջ խնդիրներ ունենալ
Հայտնության անսպասելին
Չկա թերեւս ավելի մեծ գաղտնիք, քան անսպասելիությունն, երբ չգիտես, թե երբ կսկսվի աղետը, կամ ում կսիրահարվես: Չնայած որ երկուսն էլ անսպասելի են. եւ՛ աղետը, եւ՛ սերը, քանզի երկուսն էլ գտնվում են դիպվածի իշխանության տակ եւ դուրս են հորդում ենթադրություններից: Այս դեպքում ի՞նչ գեղեցիկ է լռությունը եւ լռության մեջ խորհրդածելը, երբ որոնում ես հավատը քո: Եվ
Քննարկվել է Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի վերարտադրման գործընթացի տապալման հարցում հասարակության համախմբման հարցը
Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչությունը լսել է Կոնգրեսի Կրթության և մշակույթի հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արշակ Բանուչյանը: Նիստում քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը` մասնավորապես սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի վերարտադրման գործընթացի տապալման հարցում հասարակության համախմբման հարցը և դրան ուղղված
«Ես այդ մանդատը վաստակել եմ եւ որեւէ մեկը ինձ չի կարող պարտադրել` այն վայր դնել»
Ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Դա հրահանգով կատարված հրապարակում է: Կարող եմ նույնիսկ պատկերացնել, թե ՀԱԿ-ի ո՞ր անդամներն են պատվիրատուն: Ապշած եմ եւ վիրավորված, որ ոչ մի հիմք ու փաստ չունենալով «Չորրորդ իշխանություն» թերթը` ընդամենը հղում անելով «Հայկական ժամանակում» տպագրված իմ մի հարցազրույցին, վարկաբեկում է կուսակցապետին եւ ՀԱԿ խմբակցության անդամին»,- «Առավոտի» հետ զրույցում իր
«Եթե Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չգա, Հայաստանին սպասվում է աղետ»
Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ Ռուսաստանի միջազգային դիրքերը կթուլանան
15-ամյա ամուսնացած աղջիկներին ինչպե՞ս են պարտադրելու 12-ամյա կրթություն
Արմեն Աշոտյանը պարտադրում է ավելի լավ ապագայի հույս
Առաջ, դեպի անցյա՞լը
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրել է նոր Սահմանադրության վերջնական տարբերակը, այն ուղեկցելով «հիմնավորումներով», որոնց նպատակն ըստ էության առաջարկվող անհեթեթության՝ կրկնակի ընտրություններով ձեւավորվող եւ պարտադիր կուսակցական մեծամասնություն ունեցող խորհրդարանի PR-ն է։ Առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգի արդարացման համար հանձնաժողովը ներկայացնում է իր քննադատությունը «կիսանախագահական-խորհրդարանական» եւ «խորհրդարանական-կիսանախագահական» համակարգերի վերաբերյալ, եւ որպես եղած պրոբլեմների լուծում՝ առաջարկում են աշխարհում նախադեպը չունեցող
7 օր առաջնագծում
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշված ժամանակահատվածում
Աշոտ Եղիազարյան. Էներգառեսուրսների սպառման պահանջարկի անկումը անդրադառնալու է Հայաստանի վրա
Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ արտադրությունների կազմակերպումը Ամերիկայում ավելի նպատակահարմար կարող է լինել, քան Չինաստանում
Ահարոն Ադիբեկյան. «Մենք ուղղակի պարել ենք Ադրբեջանի դուդուկի տակ»
«Գոյություն ունեցող լարված իրավիճակը, չի բավարարի ո՛չ մեզ, ո՛չ ադրբեջանցիներին եւ կմնա հաջորդ սերունդներին»
Տնտեսագետը՝ ՀԾԿՀ-ին. «Ձեր ասածը տեխնիկական առաջադրանք չէ»
«Առավոտի» օգոստոսի 13-ի՝ «Նազարյանն ուզում է հանրության փողերով հանրության վստահությունը գնել» հրապարակման մեջ տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ միջազգային խորհրդատվական ընկերությունների մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգում ուսումնասիրություն անելուն, ասել էր, որ հարկավոր է հանրությանը տեղյակ պահել, թե ինչպիսի՞ տեխնիկական առաջադրանքի հիման վրա է հրավիրում. «Այսինքն՝ պիտի ներկայացվեն կարիքները, թե ինչն են ուզում
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների փոխհատուցումը ինչ միջոցներով է եղել
Ոստիկանության պատասխանից դժգոհ են մնացել եւ դիմել են կրկնակի հարցմամբ Բոլորս հիշում ենք 2015թ. հունիսի 23-ին տեղի ունեցած իրադարձությունները Բաղրամյան պողոտայում: ՀՀ ոստիկանության գործողությունների ժամանակ տուժեցին ոչ միայն քաղաքացիները, այլ նաեւ լրատվամիջոցները: Այս հարցի կապակցությամբ տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, մասնավորապես, խնդիրն առնչվում էր լրատվամիջոցներին հասցված վնասի հատուցմանը: Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, օրինակա՞ն է, ոչ օրինակա՞ն: «Ինֆորմացիայի ազատության
Թե ինչպես ճանաչված բարիտոնն արտերկրում դարձավ Սիմոնիանի
Կոնստանտին Սիմոնյանի բուռն ստեղծագործական ճանապարհը Ճանաչված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյանը կյանքի 70-րդ տարվա բարձունքում է: Իսկ կոնկրետ նշել, թե բեմական-ստեղծագործական գործունեության ո՞ր ամյակն է, իսկապես բարդ է: «Առավոտի» հետ զրույցում երգիչն ասաց, որ օպերային թատրոնի բեմ է բարձրացել 1970-ականների սկզբներից, երբ կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող էր:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով: Երևանում`
Հարություն Մանուկյանը պարտվեց գոտեմարտի վերջին վայրկյանում
Հայաստանցի 42 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հարություն Մանուկյանը Սարաեւոյում մեկնարկած աշխարհի պատանեկան առաջնությունում ցավալի պարտություն կրեց: Ղազախ Ակբար Կուրբանովի հետ գոտեմարտի ողջ ընթացքում նրանցից ոչ մեկին մինչեւ վերջին ակնթարթը չէր հաջողվում հնարք կատարել եւ մրցավարները պասիվ գոտեմարտի համար երկուսին էլ մեկական նկատողություն էին հայտարարել: Եվ քանի որ վերջինը տվել էին ղազախին, ապա 1:1 հաշվի
Արայիկ Բաղդադյան. «Լաս Վեգասի աշխարհի առաջնությունն առանձնակի նշանակություն ունի բոլոր երկրների համար էլ»
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Դուշետիից վերադարձավ Երեւան Սեպտեմբերի 7-ից 12-ը Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության նախավերջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին անցկացնում էր Վրաստանի այդ բնակավայրում: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Առավոտին» փոխանցեց, որ հավաքն ընթացել է ծրագրի համապատասխան եւ արդյունավետ: «Մարզվել ենք լավ: Մենք աշխարհի առաջնությունում լուրջ նպատակներ ենք դրել մեր
ԿԳ նախարար. «Թուղթն աչքը կոխելու պահին ազատվեք ուսուցչից»
Արմեն Աշոտյանը կոչ արեց ողջամիտ կրճատումներ կատարել
Գոռ Ղազարյանը ճակատը վնասեց եւ պարտվեց
Սարաեւոյում մեկնարկեց ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը եւ Հայաստանի թիմն սկսեց պարտությունով: 58 կգ քաշային կարգում Գոռ Ղազարյանը որակավորման փուլում միավորներով զիջեց հնդիկ Սանդիփ Սանդիփին: Պայքարը համառ ստացվեց, որի արդյունքում մեր մարզիկը երկրորդ մրցափուլում ճակատի պատռվածք ստացավ: Բժիշկների միջամտությունից հետո Գոռը շարունակեց գոտեմարտը, սակայն մրցակցին ոչինչ հակադրել այդպես էլ չկարողացավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանում ջնջում են ոչ ստանդարտ մշակութային արժեքները
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում վանդալները ոտնձգություն են կատարել 1900-ականների սկզբին կառուցված պատմական շենքերից մեկի վրա, ավելի կոնկրետ՝ վնասել են շենքի ճակատը զարդարող հայտնի Մեֆիստոֆելի քանդակը: Խոսքը վերաբերում է Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տանը»: Քաղաքային իշխանությունները մտահոգ են կատարվածով, իսկ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործին, որը, ականատեսների վկայությամբ, շինարարական գործիքներով ապամոնտաժելով մեկդարյա վաղեմություն ունեցող
Արմեն Աշոտյան. «Ով չի կարող աշխատել , թող չաշխատի, ես չեմ նեղանա» (Տեսանյութ)
ԿԳ նախարարը մասնակցեց ավագ դպրոցների տնօրենների եւ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը
Ձերբակալվել է՝ անչափահասի սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գևորգյանի սպանության դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 28-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» նշված բժշկական կենտրոն է ընդունվել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ,
Տիգրան Քոչարյան. «Թշնամին աշխատում է այն բոլոր ուղղություններով, որոնք հիմնականում իր օգտին են»
Պետք է սպասել, որ կայքերի վրա հարձակումներ կլինի եւ ադրբեջանցիների կողմից կտեղադրվեն վիրուսային նյութեր
Նախկին «Բոնդը» հայտնի կերպարում սեւամորթի է տեսնում
Հանրահայտ իռլանդացի դերասան եւ պրոդյուսեր Փիրս Բրոսնանը, որ կատարել է Ջեյմս Բոնդի դերը 4 ֆիլմերում («Ոսկե աչք», «Վաղը երբեք չի մեռնում», «Ամբողջ աշխարհը քիչ է», «Մեռիր, բայց ոչ հիմա»), վերջերս տղամարդկանց Details ամսագրին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եկել է ժամանակը, որպեսզի Ջեյմս Բոնդին, այսինքն՝ Գործակալ-007-ին մարմնավորի որեւէ միասեռական կամ սեւամորթ: «Այդպես ավելի հետաքրքիր
Հովհաննես Մանուկյանի դստեր ակումբը փակվել է. «Հրապարակ»
Լեո 52 հասցեում գտնվող ակումբը, որ հենց այդպես էլ կոչվում էր՝ «Լեո 52», փակվել է։ Ակումբը պատկանում էր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրերին։ Եվ նախարարի կարճատեւ գործունեության ամենատպավորիչ քայլն այս ակումբում հրավիրված ասուլիսն էր՝ ակումբը գովազդելու ակնհայտ միտումով։ Այժմ այդ հասցեում տեղակայվել է վրացական «Սուլիկո» ռեստորանը, որը դեռեւս չի գործում։ Ռեստորանի տնօրեն Արեւիկ Ավետիսյանը
Ճարճատուկի` ցիկորի օգտակարությունը
Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ճարճատուկը` եղերդակ սովորական, ծաղկում է եւ պտուղների հասունացումը տեւում է երկար՝ հունիսից մինչեւ ուշ աշուն։ Հանդիպում է հովիտներում, ճամփեզրերին, անտառային բացատներում, բնակավայրերում, գետահովիտներում։ Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը եւ վերգետնյա մասը։ Այս նպատակով նախընտրելի է վայրի ձեւով աճող բույսը։ Վերգետնյա մասը կարելի է հավաքել հունիս-օգոստոս ամիսներին, իսկ արմատները հանել վաղ գարնանը
16-ամյա տղայի սպանության հանգամանքները պարզվում են
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1999 թ. ծնված Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հանգամանքները պարզվում


















































