Օրվա լրահոսը
Նախկին գրադարանի տեղում հյուրանոց կկառուցվի (Տեսանյութ)
Նարեկ Սարգսյանը՝ կիսակառույցների ու աղետի գոտու մասին
Դիտորդի հեռացվելուց հետո Հ. Կյուրեղյանը դիմեց դատարանին, որ դատարանը չխոսի պատժի լեզվով (Տեսանյութ)
Հայկ Կյուրեղյանի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու պատճառաբանությամբ նիստերի դահլիճից դուրս հրավիրեց դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանին, ասելով, թե ծիծաղել է: Իսկ մինչ այդ տեղից խոսելու պատրվակով հեռացվել էր նիստը հետեւող ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Հայկ Կյուրեղյանը դատարան բերվեց, որպեսզի ցուցմունք տա: Նա հրաժարվեց
Հայաստանը «Արեւելյան գործընկերությունում» կամուրջ է Մոսկվայի եւ Բրյուսելի մեջ. Materik
Ի տարբերություն լայնորեն գովազդված, սակայն հույսերը ամբողջությամբ չարդարացրած «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովի, Ռիգայի գագաթնաժողովի նպատակները ավելի համեստ են: Դա վերաբերվում է եւ գործընկերության 6 երկրներին եւ ծրագրի հեղինակներին: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը «Materik» կայքում հրապարակած իր հոդվածում անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշել է, որ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Մարկարովը հիշեցնում է,
ԻՏՁՄ-ն ձգտելու է, որպեսզի 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում
Մայիսի 23-ին Աղվերանում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 15-րդ տարեկան համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները և այլ հյուրեր: Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: ԻՏՁՄ նախագահ
ԵԿՄ-ն Աբովյանում պաշտպանում է ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուին
Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի 2015թ.-ի մայիսի 25-ի նիստը, քննարկելով Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրման հայտ ներկայացրած թեկնածուներին զորակցության հարցը` որոշեց. 2015թ.-ի հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում պաշտպանել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վահագն Ժիրայրի Գևորգյանի թեկնածությունը` հաշվի առնելով այն հանգամանքը,
Արայիկ Հարությունյանը սահմանամերձ գյուղերում ծանոթացել է տնտեսական խոշոր ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ և ծանոթացել տեղերում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է Թալիշի և Մատաղիսի դաշտեր, որտեղ մշակում է իրականացվում նաև կոոպերացիոն սկզբունքով: Ծանոթանալով աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում կատարված աշխատանքներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ընթացիկ արդյունքներից: Ա. Հարությունյանը հետաքրքրվել
Ռիգայի գագաթաժողովն ապացուցեց, որ Արևմուտքում հասկանում և հարգում են Հայաստանի սկզբունքայնությունը. Հ. Նաղդալյան
– Տիկին Նաղդալյան, ավարտվեց Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության թվով 4-րդ գագաթաժողովը, որին տրվող գնահատականներն ու սպասելիքները քաղաքական և վերլուծական շրջանակներում բավական հակասական էին: Ամեն դեպքում, այսօր այն արդեն կայացած փաստ է և կխնդրեինք կոնկրետացնել Հայաստանի մասով ինչ էական նշանակություն ունեցավ այն : -ԵՄ արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն աչքի ընկավ սթափությամբ և հավասարակշռվածությամբ։ Թեպետ շատերը փորձում
«Հին Երեւանի» նոր կառուցապատողն էլ չի՞ սնանկանա (Տեսանյութ)
«Գլենդել Հիլզի» հավանական սնանկացման պատճառով խմբի մեկ այլ ընկերությանը «Հին Երեւանի» աշխատանքները հանձնելով, Նարեկ Սարգսյանը չասաց, թե սնանկացում կրկին կլինի՞, թե՝ ոչ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մոսկվայում
Մայիսի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի հանդիսավոր արարողությունների դահլիճում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների համերգը: Մրցույթ-փառատոնն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ»
480.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մայիսի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 481 դրամ: NASDAQ OMX Armenia
«Գիտությունը «շարքից հանելուն» միտված քայլերին նպաստում են նաև դասախոսները». ուսանող
Բանասիրական գիտությունների դոցենտ, ԵՊՀ դասախոս Նարինե Ներսիսյանը կարծում է, որ մեր կրթությունը վտանգված է: Պատճառներից մեկը, ըստ նրա, ռեֆերատների, կուրսային աշխատանքների, մագիստրոսական թեզերի վաճառքն է: «Խնդրի տարածվածության ու հրատապության մասին բոլորս գիտենք. չէ՞ որ ամեն քայլափոխի տեսնում ենք, որ այդպիսի աշխատանքներ են վաճառվում: Այսօր կարծես տգիտության, մտաբոբիկության ուրվականն է շրջում մեզանում: Իսկ դա վտանգավոր է»,-այսօր
Սուրիկ Խաչատրյանի եղբայրների որդիները դանակահարել էին երիտասարդին, ինչ է թե՝ նրանց թեւին է կպել
Սյունիքի մարզպետի եղբայրների որդիների կողմից 11 տարի առաջ սպանված Հովիկ Բադալյանի ծնողները վախից մյուս որդուն ուղարկել են արտերկիր:
Կառավարության զավեշտը. անկախ իր կամքից գործազրկությունն իջնում է, որովհետեւ արտագաղթն է մեծանում
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ՀՀ-ում շուրջ 120 մլն դոլարի բերք է փչանում կարկուտից եւ ցրտահարությունից
Նարեկ Սարգսյան. «Մի շարք դպրոցների աննպատակահարմար է գումար ուղղելը» (Տեսանյութ)
Քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ՝ այդ դպրոցների գումարներն ուղղել են այլ հրատապ խնդիրների
Թե ինչից են թունավորվել Արմավիրի մանկապարտեզների երեխաները` այս շաբաթ պարզ կլինի (Տեսանյութ)
Երեխաների թունավորման պատճառը գրեթե բացառվում է, որ կաթն է
Որտե՞ղ են նախարարները, Վլադիմիր Գասպարյանն ու Գորիկ Հակոբյանը. Նաիրա Զոհրաբյանի պահանջը (Տեսանյութ)
Առաջին դեմքերը չեն գալիս ԱԺ՝ հաշվետվություն տալու. պատգամավորները բողոքում են
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ակտիվացել
ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումներին չեն մասնակցում
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից 250 միլիոն է գանձվել
Գագիկ Խաչատրյանը պնդում է, որ Սաշիկ Սարգսյանը բիզնես չունի
Հայկ Կյուրեղյանը բերվեց դատարան
ՀՀ ոստիկանության ՊՊԾ առաջին գումարտակի հրամանատար Ռոբերտ Մանուկյանն այսօր որպես վկա ցուցմունք տվեց անցյալ տարվա հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ կատարվածի վերաբերյալ: Նա ասաց, որ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով իրենք հասարակական կարգն են ապահովել, սակայն նկատել են մի երիտասարդի, որը կանգնել էր «ջիպի նման սպիտակ ավտոմեքենայի վրա»,
Վարուժան Ավետիսյան. «Ծխախոտի մնացուկները, սոդան ու ջերմուկի շիշը թողնում ենք Գասպարյանին»
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչները վստահեցնում են, թե իրենց դեմ հարուցված գործերով սահմանափակումները խոչընդոտում են իրենց աշխատանքին: Մասնավորապես «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը հայտնեց, որ հունիսի 4-5-ը արտերկրում հրավիրված է ինտերնետի կառավարման համաժողովին, սակայն ըստ իր դեմ հարուցված գործի՝ չի կարող բացակայել երկրից: Նա տեղեկացրեց, թե դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որ
Նարեկ Սարգսյան. «ԲՈՒՀ-երը հնարավոր չէ այսպես վերցնել տեղափոխել» (Տեսանյութ)
Քաղաքաշինության նախարարն ասում է՝ 1 ԲՈՒՀ էլ Աբովյան քաղաք տեղափոխելու միտք կար
«Լվացք չանենք, արդուկ չանենք, ճաշ չեփենք, ո՞նց ենք անելու» (Տեսանյութ)
Քաղաքացիները՝ հոսանքի գնի թանկացման մասին
Պլանային ջրանջատում Նոր Նորքում և Աջափնյակում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: ս.թ. մայիսի 27-ին ժամը 9.00-ից մինչև մայիսի 28-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 8-րդ զանգվածի շենքերի, մասնավոր տնատիրությունների, հիմնարկ ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: ս.թ. մայիսի 27-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի
Լավրով. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները Ռուսաստանի առաջնահերթություններից են
Ռուսաստանն իր առաջնահերթություններից մեկն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Այս մասին, ըստ ռուսական «Ռիա» գործակալության, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում։ «Մենք քննարկել ենք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, կարծիքներ ենք փոխանակել Ղարաբաղի խնդրի շուրջ։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն փնտրել հակամարտության կարգավորման երկու
21-րդ դարի բարքերը
«Գոյ» թատրոնի «Դարի արշալույսն ու մայրամուտը» վերնագրով կոմպոզիցիան նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ոչ այնքան ակնահաճո ֆոնը, որտեղ փակցված է ազդագիրը, ասես խորհրդանշում է հոգեւոր արժեքների ձեւախեղումն ու քաղաքային անհարմարությունները: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 23.05.2015
«Ինչքա՞ն եք մեզ թալանելու». Երիտասարդը հարցրեց կառավարության ներկայացուցչին (Տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից բողոքող երիտասարդներին այսօր կառավարության շենքի դիմաց դիմավորեց կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վարչապետին ուղղված երիտասարդների պահանջ նամակն էլ խոստացավ հանձնել հասցեատիրոջը: Նախքան կհեռանար, երիտասարդներից մեկը նրան հարցրեց՝ ինչքա՞ն եք մեզ թալանելու: «Դեմքդ բաց արա, տեսնեմ, նորից կրկնի հարցդ, մեկնաբանի՝ ինչ է նշանակում, ինչքա՞ն եք մեզ թալանելու»,-զարմացավ կառավարության ներկայացուցիչը: Ըստ նրա,
Շվեդիան կարևորում է Հայաստանի` որպես ԵՄ Արևելյան գործընկերության երկրի հետ հարաբերությունների զարգացումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էգարդտին, ով Հայաստան է այցելել ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը ողջունել է Շվեդիայի նահանգապետի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կառավարության
Խորհրդարանում կրկին Իշխան Զաքարյանին են փնտրում
ԲՀԿ-ական պատգամավորի հարցերի տարափը`ՎՊ ներկայացուցչին
Արդիականացվել է Մեծամորի պոլիկլինիկան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների
ՀԷՑ-ի թույլ տված ճոխությունները. հետաքննություն (Տեսանյութ)
Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երիտասարդներն այսօր կառավարութան շենքի դիմաց էին հավաքվել՝ ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը կոչերով: Նրանք պահանջում էին կառավարությունից ուսումնասիրություններ անցկացնել ՀԷՑ-ում եւ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացումը: «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանդիպեցինք քրեական հանցագործությունների կույտի հետ: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.02.2009 որոշման՝ ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց ցերեկայինը՝ 30 դրամ, գիշերային սակագինը՝


















































