Օրվա լրահոսը
Լեւոն Շիրինյան. «Գյումրիի քաղաքային իշխանություններ, դուք ի վիճակի՞ եք ակադեմիական կրթություն սպասարկելու»
«Կարծես Հայաստանում պետականության սաբոտաժի քաղաքականություն է վարվում»,-ասաց քաղաքագետ, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը՝ անդրադառնալով բուհերը Գյումրի տեղափոխելու խնդրին: «Սաբոտաժ է վարվում գիտակցված, անգիտակից, դժվարանում եմ ասել: Բայց որ սա ակնհայտ է, օրենքի հեղինակազրկում, իրավունքի չգոյություն, կրթության բացառում: Հարցը Հայաստանի հանրապետության ապագայի հետ է կապվում: Հիմա Հայաստանը հյուրանո՞ց է, թե՞ Հայաստանը պետք
Սեյրան Օհանյան. «Մեր ապագան հուսալի ձեռքերում է»
Վերջին զանգն այսօր հնչեց նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու էին եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլ հյուրեր: «Վերջին զանգն ամենահիշարժան պահերից մեկն է լինելու ձեր կյանքում,- դիմելով շրջանավարտներին՝ ասաց Ա. Աշոտյանը:- Ես շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք մեր
Բացակա վրձինը
Գիշերը տարօրինակ երազ տեսա, եւ երազիս մեջ իբրեւ թե ես նկարիչ եմ եւ իմ կտավները տարել ու ցույց եմ տալիս Լեոնարդոյին: Ու նա ուշադիր հերթականությամբ նայելով իմ կտավները` խորհուրդ է տալիս, նայում ու ասում է ինձ. – Լույսը երբեք չի վերջանում այնտեղ, երբ սկսվում է մութը կամ խավարը: Սեւն ու սպիտակը միշտ իրար հետ են,
Հայաստանի բռնցքամարտիկները մեդալներ են նվաճում
Հայաստանի բռնցքամարտիկներն այս օրերին հանդես էին գալիս միջազգային տարբեր ռինգերում: Լվովում այսօր ավարտվում է ավագ տարիքային խմբի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ու թեեւ եզրափակչում Հայաստանը մասնակից չունի, սակայն նախորդ օրը 57 կգ քաշային Արման Անտոնյանը եւ Կորյուն Ասթոյանը՝ 60 կգ, իրենց համար բրոնզե մեդալ են ապահովել: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում
Տաքսու վարորդները կայանատեղիներ են պահանջում (Տեսանյութ)
Տաքսու վարորդների պնդմամբ՝ կայանատեղիների հարցը դեռ չի լուծվել
ՀՀԿ-ականները «կուշտ» են Սուրիկի թեմաներով
Իշխանական պատգամավորները հորդորում են Սուրիկ Խաչատրյանի հետ կապված հարցերի պատասխաններն իրավապահներից ստանալ Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում էին հարցազրույցներ տալ նախօրեին Սյունիքի մարզպետի ավտոշարասյան վրա կրակոցների թեմայով: Շատերը խուսափելու համար ոչ ինքնատիպ տարբերակ էին ընտրել`«տեղյակ չենք, մի քիչ առաջ ենք իմացել»: Շատերն անկեղծանում էին, բայց մասնավոր զրույցում ասելով, որ չեն ցանկանում ուրիշի բեռն իրենց վրա
Կարինե Դանիելյանի կարծիքով՝ վերջին մտավորականներին ուղեղի արտահոսքից հետո մայրաքաղաքից հեռացնում են
ԵՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգազման ամբիոնի վարիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն, անդրադառնալով Գյումրիի խնդրին, բուհերն այնտեղ տեղափոխելու քաղաքաշինության նախարարությունում վերջերս տեղի ունեցած ճարտարապետների հավաքին, ասաց, որ շփվել է տարբեր բուհերի դասախոսների հետ, բոլորի կարծիքը նույնն է՝ առաջարկը կործանարար է եւ չի բխում ոչ Գյումրիի շահերից, ոչ մայրաքաղաքի, որն ըստ էության ակադեմիական ավան
«Սուրիկ Խաչատրյանի ապագան արտասահմանում է»
Կարծում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակահերթ բացելը հաջորդեց Զաքարյան եղբայրների հետ կապված միջադեպին: «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանը նորից հրաժարական ներկայացնի այդ միջադեպերից հետո, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հրաժարական չի ներկայացնի: Այսօր Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքին պահողը միայն պետական կառույցներն
Եվրոպան եւ մենք. Մենք գտնվում ենք «ֆեոդալական հարմարավետության գոտում»
Դրանից դուրս գալու համար մտածողության հեղափոխություն է պետք Երեք մարզերում անցկացված հանրաքվեներից առաջ եւ հետո մարդիկ վիճում են՝ պե՞տք է արդյոք խոշորացնել համայնքները, թե՞ պետք չէ: Իրականում այդ խնդիրն, իմ կարծիքով, երկրորդական նշանակություն ունի: Կլինի X գյուղում գյուղապետ, թե նա կկոչվի այլ կերպ, կընտրվի նա, թե չի ընտրվի, կլինի «ավագանի» կոչվող «դեկորացիա», թե չի լինի՝
«Դժգոհությունները լուրջ համաժողովրդական շարժման չեն հանգեցնի»
Ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի թանկացումը դարձել է հասարակության կողմից ամենաքննարկվող թեմաներից մեկը, եւ հասարակության կողմից ակնհայտ է դժգոհությունը նոր՝ հնարավոր թանկացումների հետ կապված: Ի վերջո այս դժգոհությունները կվերածվե՞ն «պայթյունի», եւ հասարակության բողոքի ձայնը ավելի կբարձրանա՞, կվերածվի՞ համաժողովրդական ցասման. այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է քաղաքական եւ ընտրական
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ մայիսի 22-ի ժամը 07.00-ից մինչև մայիսի 23-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 158 տրանսպորտային միջոց, որից 45-ը` Երևանում, 113-ը մարզերում: 58 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 39 վարորդներ տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 61 ավտոմեքենայի վարորդներ երթևեկել են այլ խախտումներով և առանց համապատասխան փաստաթղթերի: Նշված
Հակասություններ ու անհամապատասխանություններ թեքահարթակների կառուցման գործընթացում
Քաղաքապետարանից հակադարձում են, թե «համակարգված աշխատանք է տարվում» 2013-ին 20 միլիոն դրամով Երեւանում կառուցվել է 81 թեքահարթակ: Նույն տարում ութ վարչական շրջանների շենքերի մուտքեր 4,3 միլիոն դրամով հարմարեցվել են թեքահարթակներով: 2014-ին թեքահարթակների կառուցման համար քաղաքապետարանին տրամադրվել է 40 միլիոն ու կառուցվել 971 թեքահարթակ: Նշենք, որ դրանցից բյուջեից 40 միլիոն դրամ հատկացումով կառուցվել է 330 թեքահարթակ,
Հղիներին հավաստագիր չեն տալիս
Պատճառաբանում են, որ անվճար ծննդօգնության հավաստագրերը վերջացել են, նորն էլ դեռ չեն տպել Հղի կանայք խուճապի մեջ են. արդեն 2 ամիս է՝ նրանց չեն տրամադրում ծննդօգնության պետական հավաստագիրը, որով նրանք պետք է անվճար սպասարկվեն, այսինքն՝ անվճար, պետպատվերով ծննդաբերեն: Ծննդօգնության հավաստագիրը տրամադրվում է 22 շաբաթական հղիությունից հետո, սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան արդեն տեւական ժամանակ է՝
Հրանտ Մելքումյանը պայքարն ավարտեց 16-րդ հորիզոնականում
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Հունգարիայի Զալակարոշ քաղաքում անցկացված միջազգային բաց մրցաշարում ինը հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ 80 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 16-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ de.chessbase.com-ի
ՌԴ ԱԳՆ. ԵՄ-ն հերթական անգամ մրմնջացել է Ղրիմի վերաբերյալ իր ոչ համարժեք դիրքորոշումը
Ռուսաստանի ԱԳՆ-ում ուշադիր հետեւել են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Ռիգայում կայացած գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին եւ ընթացքին: Դրա արդյունքները մանրակրկիտ վերլուծության կենթարկվեն՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների կողմից տրված այն խոստումները, թե այս գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ: Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ չնայած Եվրոպայի ճակատագրի համար իրենց պատասխանատվությունը գիտակցող պետությունների ջանքերին, Ռիգայում
Վեճերը դատարանում պետք է ունենան քննության առաջնահերթություն
Ծնողի հետ շփման կարգ սահմանելու վերաբերյալ Երեխաների իրավունքներին առնչվող ամենատարածված խնդիրը, թերեւս, երեխայից առանձին ապրող ծնողի հետ նրա անարգել շփման իրավունքի ապահովումն է: Հայաստանի Հանրապետությունը, միանալով Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ստանձնել է Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացմանն ուղղված անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական եւ ցանկացած այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը (հոդված 4): Նույն Կոնվենցիայի 9-րդ
Մենք պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները. Էդուարդ Շարմազանովը` ճապոնացի խորհրդարանականներին
Մայիսի 22-ին` ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ
Սերժ Սարգսյանի աստեղային ժամը Ռիգայում
Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում շեշտվեց Հայաստանի առավելությունը մեկուսացած Ադրբեջանի նկատմամբ: Մայիսի 21-22-ը Ռիգայում կայացավ Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եվրոպական հեղինակավոր կառույցների բոլոր ղեկավարները: Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի մեկ կետում ԵՄ դիրքորոշման վերահաստատումն էր` «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցման» շուրջ:
Դիմորդները կարող են հայտագրել մինչեւ 2 անվճար, մինչեւ 8 վճարովի տարբեր մասնագիտություններ
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն այսօր «Զարկերակ» ակումբում անդրադարձավ այս տարվա ընդունելության քննություններին, մրցույթին: Նա Aravot.am-ին ասաց, որ դիմորդները կարող են հայտագրել մինչեւ երկու անվճար, մինչեւ ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից առաջին անվճար հայտի գերակայությամբ: Առաջին անվճար հայտի մրցույթից հետո դիմում-հայտում հայտագրած մյուս մասնագիտությունների մրցույթն անցկացվում է նշված մասնագիտությունների
Պետական բուհերի տարածքները կտրամադրվեն հյուրանոցների՞ն
Կրթության ոլորտի մարդիկ չեն ընդունում քաղաքաշինության նախարարության նոր նախագիծը Քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն է՝ քննարկումների ու տարակուսանքի առիթ է տվել կրթության ոլորտի մասնագետներին ու ճարտարապետներին: Նախագծի իմաստը հետեւյալն է՝ Երեւանի 5-6 բուհեր տեղափոխել Գյումրի եւ այդ կառույցները տրամադրել հյուրանոցային համալիրներին: Նախագծի հեղինակը պաշտպանելով իր գաղափարները՝ օրերս տված ասուլիսի ժամանակ հայտնեց,
«Ահուսարսափ»՝ հայկական «Մարտապարի» ժամանակ
«Սարդարապատ» պարային անսամբլը նշում է հիմնադրման 20-ամյակը Վերջերս Օրյոլ քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ երկրների 10-րդ Դելփյան խաղերից հայաստանյան պատվիրակությունը, մասնակցելով 11 անվանակարգերում, շահեց 7 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Հայկական ազգային դելփյան խաղերի կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքարյանը «Առավոտին» հայտնեց, որ Հայաստանը խաղերին մասնակցում է 2002-ից եւ մեր պատվիրակության կազմում, առաջին անգամ ընդգրկել են
Մեսչյանը խոսեց ամեն ինչից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»
Մոտ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից․ ծերակույտի վերածված քաղաքաշինության խորհրդից, բետոնապատված քաղաքից, անաստված եկեղեցիներից, իր չկայացող համերգից, անգրագետ հեռուստաեթերից, System of a Down խմբի համերգից, հեղափոխությունից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին․ «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»։ Դահլիճում ներկա էր նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դիմելով՝ ասաց․
Ընտրովի պաշտոն զբաղեցնողին կճնշեն, կփորձեն կաշառել, վախեցնել. «Հրապարակ»
Երբ իշխանության տարբեր օղակներ ուժով-զոռով-փողով ու չգիտեմ էլ ինչ ապօրինի մեթոդներով զրկում են հասարակությանն այլընտրանքից եւ ստիպում, որ ընտրովի մարմիններում մեկ՝ նախապես հաղթող թեկնածու մնա, դրանով կանխորոշելով ընտրությունների ելքը, դա ինձ առանձնապես չի զարմացնում։ Զոռբա ու իր ուզածին ամեն գնով հասնող իշխանավորները մեզանում նորություն չեն, եւ դրանց բոլոր հնարավոր բացասական դրսեւորումներին մենք այս տարիներին հանդիպել
Պատեհ պահ` համակարգի արդյունավետության ուսումնասիրության եւ էներգախնայողության ծրագրի իրագործման համար. «Ազգ»
Էլեկտրաէներգիայի սակագնի նախորդ թանկացմանն անդրադառնալով, կարեւոր էինք համարել եւ այժմ էլ համարում ենք, թե որքանո՞վ են հիմնավոր հանձնաժողովի հաշվարկները, արդյո՞ք էլեկտրաէներգետիկ ոլորտի ընկերությունները ուռճացված չեն ներկայացնում իրենց գործունեության համար պակասող գումարի չափը, որքանո՞վ են արդյունավետ կառավարվում այդ ընկերությունները, ի՞նչ ռեսուրսներ կան դրանց կառավարումը բարելավելու եւ ծախսերը նվազեցնելու համար: Ո՞վ դա պետք է անի` էներգետիկայի եւ
Մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ո՛չ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց. «Ժողովուրդ»
Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որևէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը: Բնականաբար, ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված և գեղեցիկ զարդարված էին: Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ոչ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները գուցե այդ գյուղերն այցելեին: Ասենք՝ Սյունիքի մարզի
Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին որոշակիորեն ակտիվացել է տատանողականությունը. «Հայոց աշխարհ»
Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին որոշակիորեն ակտիվացել է տատանողականությունը։ Թեեւ այն դժվար է անկայունություն համարել, այնուհանդերձ կարճ ժամանակահատվածում արտարժույթի փոխարժեքի նման փոփոխությունն ամենեւին էլ դրական երեւույթ չէ։ Ավելին՝ դա որոշակի հիմքեր է ստեղծում բացասական սպասումների, առավել եւս սպեկուլյատիվ դրսեւորումների համար։ Պատահական չէ, որ երբեմն փոխանակման կետերը, առավել եւս առեւտրային բանկերը, օգտվելով առիթից, սահմանում են առք
Պետությունը սիրով կօգնի իր ազատամարտիկ մարզպետին` մեքենան վերանորոգելու գործում. «Ազգ»
Գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն սպասելը մի տեսակ ռոմանտիկ մարդկանց գործն է, եթե սա, իհարկե, գործ է: Բայց, պարզվում է, որ գարնան գալուն եւ ծառերի կանաչելուն կարելի է սպասել ամենեւին էլ ոչ ռոմանտիկ զգացողություններից ելնելով: Օրինակՙ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (արդեն ռոմանտիկ չէ, չէ՞) «թիկունքի գծով» օգնական Զարզանդ Նիկողոսյանը կայքերից մեկին հայտնել է, որ Գորիսի
Լատվիայի վարչապետը՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ԵՄ միջև կամուրջ դառնալու հեռանկարների մասին. «Ժողովուրդ»
2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությամբ, երբ Հայաստանը համաձայնեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եվրամիության անդամ երկրները շոկ ապրեցին՝ հայտարարելով, որ հուսախաբ են եղել: Սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ հիմա Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում այս առումով, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, պատասխանելով այս հարցին, Լատվիայի Հանրապետության
Արթնացնել սովորելու կիրքը
Երեկ «վերջին զանգի» հերթական արարողությունն էր: Շրջանավարտները, ինչպես կարգն է, իրենց շնորհակալությունն էին հայտնում ուսուցիչներին: Չէի ասի, որ նրանց խոսքերը կեղծ են, բայց սեփական փորձից կարող եմ պնդել, որ պատանեկության, երիտասարդության տարիներին մենք մինչեւ վերջ չենք հասկանում, թե որ մանկավարժն ինչ է մեզ տվել դպրոցում կամ բուհում: Այդ տարիքում մեզ թվում է, որ մենք շատ
Աշխատանքային հանդիպում՝ «Աբովյան քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի ավարտի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Աբովյան քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի ավարտի վերաբերյալ: Նախաձեռնությունն իրականացվել է «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ՝ իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակում և ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության

















































