Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիայի վարչապետը՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ԵՄ միջև կամուրջ դառնալու հեռանկարների մասին. «Ժողովուրդ» 

Մայիս 23,2015 10:12

2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությամբ, երբ Հայաստանը համաձայնեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եվրամիության անդամ երկրները շոկ ապրեցին՝ հայտարարելով, որ հուսախաբ են եղել: Սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ հիմա Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ:

Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում այս առումով, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, պատասխանելով այս հարցին, Լատվիայի Հանրապետության վարչապետ Ստրաույումա Լայմդոտան ասաց. «Տարբեր միությունների միջեւ համագործակցությունն անխուսափելի է եւ վաղ թե ուշ կայանալու է: Եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը չվախեցավ համագործակցել ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ, ե՛ւ շարունակել փոխգործակցությունը Եվրամիության հետ: Դա լրացուցիչ առավելություն  է` քաղաքական եւ հատկապես տնտեսական: Ես կարծում եմ, որ նման բազմավեկտոր հարաբերությունները միայն հարստացնում են: Եւ այս առումով ես միայն կարող եմ շնորհավորել Հայաստանին» :

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031