Օրվա լրահոսը

Նորավանից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Նորավանից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի,

Հայ առաքելական եկեղեցին փոխհատուցում կստանա Վրաստանի կառավարությունից․ Jnews. ge

Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխհատուցում։ Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով խորհրդային տոտալիտար ռեժիմի

Արգելում են շտապ օգնության բրիգադին այցելել Վարդան Ղուկասյանին․ Զարուհի Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնում է․ Կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարությունը արգելում է շտապ օգնության բրիգադին այցելել Վարդան Ղուկասյանին։

Անահիտ Մկրտչյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում կենտրոնականը առաջատարներ Անի Ավետիսյան-Անահիտ Մկրտչյան դիմակայությունն էր, որտեղ հաջողությունն ուղեկցեց սեւերով հանդես եկող Անահիտին։ Առավելության հասնելով այս պարտիայում՝ Անահիտն իր անվան դիմաց գրանցեց 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Սակայն մեդալային պայքարից չի հրաժարվում նախորդ օրը անհաջողության մատնված Աստղիկ Հակոբյանը, որն այսօր պարտության մատնեց Նելլի Ջալալյանին

Արթուր Դավթյանը միացավ չեմպիոնության համար պայքարին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց 86-րդ անհատական առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հինգերորդ տուրը։ Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը սեւ խաղաքարերով առավելության հասավ գրոսմայստեր Էմին Օհանյանի նկատմամբ։ 3,5 միավորով հավասարվելով Զավեն Անդրիասյանին՝ Արթուրը նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մտավ չեմպիոնության համար պայքարի մեջ։   Այս տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Մանուել

Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչներին մրցանակներ շնորհվեցին, Գրան պրին բաժին հասավ Անահիտ Գրիգորյանին

Կայացավ ՀՀ ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ – 2025  XVI ազգային մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը

Գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցն է, որ գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, նրանք ուժի կիրառմամբ դուրս են բերվել դահլիճից միայն այն պատճառով, որ փորձում էին լուսաբանել հանրային կարևորություն ունեցող նիստը։ Սա արդեն ոչ թե միջադեպ է,

Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին․ Մասյացոտնի թեմի հոգևորականաց դաս

Հայտարարություն Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասի Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով. Վարդան Ղուկասյանի բժիշկն ահազանգում է

Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի կոչ-հայտարարությունը Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ

«Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին»

Ամբողջ ամիս աշխատում ես՝ միայն ջեռուցման վարձը վճարելու համար։ Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին։ «ՄԵՐ ՁԵՎՈՎ» ՇԱՐԺՈՒՄ

Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել Ռազմական ակադեմիայի հիմնովին նորոգվող մասնաշենքում

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հիմնովին նորոգվող մասնաշենքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: ՀՀ ՊՆ

Ոչ ոք ինձ չի համոզել․ Թրամփը՝ Իրանի վրա չհարձակվելու մասին

«Իրանն այսօր» – Թրամփը՝ Իրանի վրա չհարձակվելու մասին. «Ոչ ոք ինձ չի համոզել։ Ես ինքս ինձ համոզեցի։ Երեկ ավելի քան 800 կախաղան էր նախատեսված։ Նրանք ոչ մեկին չկախեցին։ Կախաղանները չեղարկեցին։ Դա մեծ ազդեցություն ունեցավ»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռանկարների մասին պատկերացումները մեկտեղելը  կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի,

Կյանքից հեռացել է Զառա Արամյանը

Կյանքից հեռացել է հեռուստահաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված դերասանուհի Զառա Արամյանը, որը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է․ աչք փակել ու շրջանցել դա, նշանակում է աչք փակել քաղաքացու հիմնարար իրավունքների վրա․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է՝ անկախ դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետներից։ Հացադուլը ծայրահեղ միջոց է, որին մարդիկ դիմում են միայն այն ժամանակ, երբ այլ ելք չեն տեսնում։ Պետության պարտականությունն է նման դեպքերում ապահովել անձի կյանքի և առողջության պաշտպանությունը՝ երաշխավորելով պատշաճ և լիարժեք բժշկական օգնության իրավունքը։

Սա Հայաստանի ողորմելիության ինդեքսն է՝ 26․ Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում Հայաստանի տարածքով Ադրբեջանին անխոչընդոտ հաղորդակցություն ապահովող միջանցքի տրամադրման վերաբերյալ այս հարթակում տեղադրված կես տասնյակ հոդվածներում իմ արտահայտած բոլոր մտահոգությունները այժմ լիովին հաստատվել են վերջերս հրապարակված նոր փաստաթղթով։ Այս փաստաթուղթը պետք է դիտարկել

Ձեր 8 միլիոն դոլարը ապտակ էր սեփական ժողովրդին․ Ռուբեն Մխիթարյան

«Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան եթերում ասում է․ 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին:  

Հայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները․ Արթուր Միքայելյան

«Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանն ասում է․ Հայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները։ Սա հարյուր հազարավոր ընտանիքների իրական կյանքն է։ Մարդն աշխատում է, բայց չգիտի՝ աշխատավարձով ջեռուցի տունը, սնունդ գնի, թե՞ դեղորայք։ Դուք մեղավոր չեք, ժողովուրդ ջան։ Մեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն։ Ուժեղ Հայաստանում ձեր

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական

Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք Սամվել Կարապետյանի տեսլականը․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։ Առաջիկա շաբաթներին

«Դատավարության» մեկ տարվա ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել հայ գերիների «հանցագործությունների» մասին․ փաստեր

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող «դատավարության»  տարելիցի կապակցությամբ այսօր տեղի է ունեցել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նաև հետևյալ փաստերը. 2025թ. հունվարի 17-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Բաքվի ռազմական դատարանում սկսվեց ապօրինի պահվող 16 հայ գերիների և

Օրվա կադրը՝ արագիլները ձմռանը

Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Գերիների ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել. Սիրանուշ Սահակյան

Գերիների վերադարձը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ. Սիրանուշ Սահակյան

7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքից

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու

Մերկասառույցի պատճառով բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխելը

Հայաստանում ԵՄ դեսպան. Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. News.am

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղբանտարկյալների վերաբերյալ Եվրամիության լռությանը։ -Մեր հարցը վերաբերում է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Ընդդիմությունը նշում է, որ ավելի քան 60 քաղբանտարկյալ կա մեր երկրում։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումը այս հարցում։ Ինչո՞ւ է Եվրամիությունը լռություն պահպանում։ -Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշները, որոնք պահանջվում են

Տեղեկատվական տեռորը չի թողնում պայթյունի հետք, բայց փուլ առ փուլ քանդում է հանրային վստահությունը, ազատ խոսքը և ժողովրդավարական ինստիտուտները

AntiCor վերլուծություն – Հիբրիդային պատերազմը 21-րդ դարի քաղաքական պայքարի ամենավտանգավոր և ամենաքողարկված ձևերից է։ Այն այլևս չի սահմանափակվում զինված բախումներով կամ դասական դիվանագիտական ճնշումներով․ դրա առանցքում տեղեկատվությունն է, հոգեբանական ազդեցությունը, հանրային ընկալումների ձևավորումը և իրականության աղավաղումը։ Հիբրիդային պատերազմի գլխավոր թիրախը ոչ թե սահմանն է, այլ՝ հասարակության գիտակցությունը։ Ի՞նչ է հիբրիդային պատերազմը Հիբրիդային պատերազմը միաժամանակ կիրառվող

Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերը բողոքի ցույցի են դուրս եկել Իրանի դեսպանատան առջև․ ոստիկանները խոչընդոտել են ակցիայի մասնակիցների երթը․ «Ազատություն»

«Ազատություն» – Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերն այսօր կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիաների մասնակիցները բողոքում են Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում: «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ տարածքը լի է ոստիկաններով, որոնք խոչընդոտել են ակցիայի մասնակիցներին նախապես պլանավորած երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ: Ցուցարարները սա կապում

Հայրենադավերի ու եղբայրադավերի միացումից Հայոց Պետություն չի ստեղծվի, ինչպես թզենու և մամխենու պատվաստումից հայկական ծիրան չի ստացվի․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականից սկիզբ առած հակաեկեղեցական արշավը շարունակվում է։ Օրերս վերջնականապես դիմակազերծվեց նաև եղբայրադավերից թերևս ամենատիտղոսավորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ապերախտ առաջնորդ ապաշնորհ Հովնան սրբազանը։ Նա հանդես է եկել հակաեկեղեցական հայտարարությամբ, որը մեծ հաշվով հենց իր իսկ՝ որպես հոգևորականի մահախոսականն էր։ Այս մեծամիտ ու փառասեր հոգևորականին արդեն հասցրել են պատասխանել բազմաթիվ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728