Օրվա լրահոսը
«Մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել, և այդ գիտակցումը մեզ բոլորիս հանգիստ չի տալիս». Արթուր Ավանեսյան, լեգենդար հետախույզ
Փոխվել են ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Մեր աչքերի առաջ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Եվ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և դիմակայելու ցանկացած մարտահրավերի։
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները
Հարգելի՛ գործընկերներ և հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելու և ժամանակը խնայելու նպատակով «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները։
Որո՞նք են Սամվել Կարապետյանի կուսակցության առաջարկած «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի հիմնական կետերը
Ջերմուկում ելույթ ունենալով Սամվել Կարապետյանի կուսակցության նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասաց. «Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն։ Իսկ այսօր խարխլված է։ Օրեր առաջ մեր թիմը հանդես է եկել «Ուժեղ խաղաղություն․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիր» առաջարկով։ Այս ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ կետերը։ Ուժեղ դիվանագիտություն,
«Երբ ասում ենք, որ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև Ռուսաստանից, տարակուսած նայում են մեզ»․ Արարատ Միրզոյան
«Առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք ՌԴ՝ այդ մակարդակի այս կամ այն պաշտոնյաների կողմից ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին։ Մտքիս գալիս է նաև Արթիկի համայնքապետի հետ տեղի ունեցածը»։
«Օտարերկրյա ազդեցության գործողությունների հակադարձումը Հայաստանում»․
Ժողովրդավարական դիմակայության ամրապնդումը 2026 թ.ի հունիսի ընտրություններին ընդառաջ և դրանից հետո
«Իրանը գտնվում է շատ լուրջ ռազմական բախման մեջ, «Հյուսիս-հարավ»-ի վրա պատերազմական գործողությունների հետևանքը զգացվե՞լ է»
««Հյուսիս-հարավ»-ի՝ Սյունիքի մարզով անցնող հատվածն այս պահին ակտիվ շինարարական փուլում է։ Իսկ այն հատվածներում, որտեղ դեռ շինարարություն չի ընթանում, նախատեսվում է շինարարության մեկնարկը տալ 2026-ի ընթացքում»։
«Մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ և ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ Արեւի տակ»
«Մենք գտնվում ենք մի վայրում, որից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում գտնվում են օտարերկրյա զինված ուժեր։ Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության և խաղաղության համար։ Եվ Ջերմուկը դրա վառ օրինակն է»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Ջերմուկում Սամվել Կարապետյանի կուսակցության նախաձեռնած «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովում։
«Ստեղ ուրիշ ենթատեքստ կա, ինչ-որ պաշտոնական ներկայացուցիչների հետ են հանդիպում ուզում, որը մեր համար հասկանալի չէ»․ Թորոսյանը՝ Արցախի իշխանությունների հետ հանդիպման մասին
Կառավարության բնակապահովման ծրագրով արցախցի ընդամենը 5217 ընտանիք է սերտիֆիկատ ստացել, որից 2336 ընտանիք արդեն բնակարան ձեռք է բերել։
«Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում Հայաստանը դադարում է լինել ազգային պետություն». Տաթևիկ Հայրապետյան
«Նայեք ներկայումս ընթացող զարգացումներին, քննարկումներին, ադրբեջանական կողմի հետ խոսքի և գործողության բացարձակ սինխրոնիզացիային և կհասկանաք, թե ինչու են մեզ սպառնում պատերազմով, որ մնան իշխանության։ Իշխանության մնալու խնդիրը և այդ հարցում Ալիեւից աջակցություն հայցելու թեման բացառապես ադրբեջանական ծրագրերի իրագործման նպատակ ունի։ Այ սա է, որ չի ուզում անկեղծորեն ասել հայ հանրությանը «Քանդենք պետությունը»։ Չնայած լավ էլ ասում է, ուղղակի հասկանալ է պետք․․․». Տաթևիկ Հայրապետյան
Կոպիտ ու ցեխոտ ոտքերով միջամտություն է կրոնական գործերին․ Արշակ սրբազան
Այն, որ իրեղեն ապացույցը չկա, սա արդեն իսկ ակնհայտորեն այս քրեական գործի վախճանը տրամաբանորեն ցույց է տալիս արդարացումը․ պաշտպան
ԵՄ-ն և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը աջակցում են Ղարաբաղից տեղահանված հայերի կողմից ստեղծված միջին և փոքր ձեռնարկություններին
Ծրագրի շրջանակում ՄՓՄՁ-ներն ունեն հնարավորություն ստանալու վարկի գումարի մինչև 35%-ի չափով խրախուսական դրամաշնորհներ՝ ներդրումային ծախսերը կրճատելու և Ղարաբաղից տեղահանվածներին աշխատաշուկայում ինտեգրելու նպատակով։ Ինչպես նաև, ՄՓՄՁ-ներն ունեն կարողությունների զարգացման հնարավորություն՝ փոքր բիզնեսների խորհրդատվական ծրագրի միջոցով։
Խանդոտ կնոջ ձեռագիր է երևում․ Արշակ սրբազանը աղմկահարույց տեսագրության մասին
Իմ մղձավանջային երազներում չէի կարող պատկերացնել նման բան. Արշակ սրբազան
«Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրական մոդելից»․ Նիկոլ Փաշինյան
«Գնացեք՝ կպեք ձեր գործերին»․ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
Փոխարենը Սերբիան ակնկալում է Բաքվի օգնությամբ կյանքի կոչել իր ռազմավարական նպատակը՝ դառնալ էներգետիկ հանգույց Կենտրոնական Եվրոպայի համար. «Գեղարդ» հիմնադրամ
ԵՄ երկրները որոշել են բացառել ռուսական ծագմամբ գազի ներմուծումը: Ըստ փորձագետների, Ադրբեջանը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները և էականորեն ընդլայնել մատակարարվող գազի ծավալները։
Նախկին կնոջը դանակահարած 75-ամյա տղամարդը ձերբակալվել է
70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
Պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց
Բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերը և կափարիչով պլաստիկ տարաները։
«Europe Medialab»-ում կայացավ ՀՀ-ին նվիրված ցուցահանդես և երեկո, որը կազմակերպվել էր առաջին հայ լրագրողի՝ ծրագրին միանալու կապակցությամբ
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ով իր խոսքում շեշտեց «ՍիվիլՆեթ» հեռուստատեսության լրագրողի աշխատանքի կարևորությունը ԵՄ կառույցների հետ համագործակցությունը լուսաբանելու համատեքստում և հույս հայտնեց, որ Հայաստանի այլ անկախ լրատվամիջոցների ևս հնարավորություն կտրվի մասնակցելու այս առնաձահատուկ ծրագրին։
«Ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»․ Սուրեն Պապիկյանն՝ ընդդիմախոսներին
«Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները «երաշխավորացավ» են կպել»․ Արարատ Միրզոյան
ԵԽ գործընկերների հետ քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը
Խտրականության կանխարգելման առնչությամբ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակված է միջոցառումների որոշակի պլան՝ կարևորելով այս ոլորտում դատական պրակտիկայի շարունակական ուսումնասիրությունն ու հանրային կարծիքի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցում արձանագրվել է Հայաստանի կրթական համակարգի համընդհանուր ներառականության առաջընթացը
Զեկույցի «Հավասարություն» բաժնում որպես առանձին ուսումնասիրություն և հաջողված փորձ՝ ներկայացված է Հայաստանի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
Կարևորվել է Հունաստանի հետ բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
«Վերջին տարիներին երկկողմ կապերը նկատելիորեն ակտիվացել են՝ ընդգրկելով նոր ոլորտներ և ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ»
Դատարանը բավարարեց Արշակ Սրբազանի գործով նիստը նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին փաստաբանների միջնորդությունը
Նիստը նախագահող դատավորի որոշումն ընդունվեց ծափահարություններով
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանում բուժումն ավարտած Արցախյան պատերազմի մասնակից Արտաշես Ամիրյանին
Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, որը Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։
Պապոյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեռանկարների հիմնական ռիսկերը։ Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք
«Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը, դռների փեղկերը լայն բացում են»․ Նիկոլ Փաշինյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու ճանապարհով են գնում, իսկ այդ ճանապարհն անցնում է պատերազմով․
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս պահին ունի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման շրջանակում, ինչը երկկողմ ջանքերի մասին է. Արփինե Սարգսյան
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վերջին մեկ տարում ԵՄ-Հայաստան հարաբերությունները հասել են զարգացման պատմական մակարդակի՝ ընդգծելով վիզաների ազատականացման գործընթացի ակտիվ ընթացքը։
Դեսպան Բալայանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ
Ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգում առաջընթացը՝ Տ.Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց ենթակառուցվածքային նախագծերին
Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 14-20-ը (2026թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան և Վարդանանց փողոցների հարակից տարածք՝ մարտի 15-16-ը, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
«Նոր դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Կուսակցության նոր նախագահ ընտրվեց իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանը


















































