Օրվա լրահոսը

Հայ տաքսու վարորդը` ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին

«Չինաստանը հսկայական ներդրումներ է անում ենթակառուցվածքների զարգացման համար: Թվում է, թե դրանում որեւէ վատ բան չկա: Բայց Չինաստանն արդեն արտադրել է այն ամենն, ինչը որ հնարավոր էր արտադրել ու պետք է սեփական ապրանքները Եվրոպա հասցնելու համար էժան ճանապարհներ գտնել: Այն տարածաշրջանի, որով չինական ապրանքները պետք է Եվրոպա հասնեն, ինդուստրիալիզացիայի մասին խոսք անգամ չկա: Նույնը` Եվրոպան:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաև ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը 2015 թվականի փետրվարին պաշտոնական հրավերներ է ուղարկել Դատական կատարողների միջազգային միությանը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործընկեր 35 երկրների հարկադիր կատարման մարմինների ղեկավարներին՝ ներկա գտնվելու ապրիլին Երևանում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելու hրավերն ընդունել և մինչ օրս պաշտոնապես

Դերասանն «Արտավազդ» չի ստացել, բայց բավարարված է

Օրերս «Առավոտը» ներկա գտնվեց Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը։ Ձեռնպահ մնալով վերլուծություններից, այնուամենայմնիվ, չենք կարող չնշել որոշ ցցուն դեպքեր: Զուգահեռներ տանելով մեր «Արտավազդի» ու հոլիվուդյան «Օսկարի» միջեւ՝ փաստենք, որ օրինակ՝ հոլիվուդյան սրտակեր, 49-ամյա Բրեդ Փիթը արդեն որերորդ անգամ նոմինացված էր «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, սակայն բաղձալի արձանիկը տուն տարավ Ժան Դյուժարդենը։ Մեր «Արտավազդում»

Հայաստան ուղարկվող մասնավոր ֆինանսական փոխանցումները շարունակել են կրճատվել. «Հայոց աշխարհ»

Պետք է ենթադրել, որ այս միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում։

Հայերի նոր հյուպատոսարանը Իրաքում վտանգավոր է, բայց՝ անհրաժեշտ. կլինենք էպիկենտրոնում

«Իրանը պետք է հրաժարվի ատոմային միջուկն օգտագործել որպես զենք: Եվ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, օրինակ՝ նավթի արտահանումն արգելելը, տեխնոլոգիաների ներկրումը, եթե գան ընդհանուր հայտարարի եւ Իրանն ընդունի օրենքներ, որ ի վիճակի չի լինի Թեհրանը ստեղծել ատոմային զենք, այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը»,- այսօր «Հայելի» ակումբում վեցյակի հանդիպման մասին խոսելիս ասաց

Տեսանելի ապագայում Հայաստանը ԵԱՏՄ-ից դրական ակնկալիքներ ունենալ չի՞ կարող

«Խնդիրները, որոնք դուք հնչեցնում եք` տեխնիկական են, օրենսդրական համապատասխանեցման: Սկզբնական շրջանում դրանք եղել են եւ ՌԴ-ի, եւ Բելառուսի եւ Ղազախստանի համար: Մոտ վեց ամիսների ընթացքում ազգային օրենսդրությունը միութենականին ադապտացնելու մեխանիզմներ են մշակվում: Ընդամենը երեք ամիս է անցել եւ ես կարծում եմ, որ դա ժամկետ չի, որպեսզի ասենք, թե խնդիրները չեն լուծվում»,- Aravot.am-ի հարցերին այսօր այսպես

Վահրամ Բաղդասարյան. «Այդ գործողությունները միանշանակ ուղղված են մեր պետության դեմ». «Հայոց աշխարհ»

Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա։

«Պետք է շարժվել ոչ թե հաջողության բանաձեւով, այլ սեփական տեսակի հետեւից»

«Կարին» ազգային երգի-պարի խմբի ղեկավար, Ազգագրության թատրոնի հիմնադիր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը, որը հայ ազգային մշակութային կյանքում եզակի դերակատարներից է, հաջողությունների մասին շատ զուսպ է խոսում: «Առավոտի» հետ զրույցում խուսափում է իր անցած ճանապարհը բնութագրելիս՝ հաջողակ բառը օգտագործելուց: Ասում է՝ կյանքում իրեն հանդիպած դժվարությունները հաղթահարում է, իր նախաձեռնություններն էլ երբեք չեն ձախողվում: Այդ ճանապարհին

«Եհովայի վկաների» դեմ պայքարելու համար 30.000 դրամով տուգանվել է

«Եհովայի վկաներ» կազմակերպության դեմ պայքարող սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության դեմ պայքարելու համար: Նա 30.000 դրամ տուգանք է վճարելու, որ հասարակական վայրերում քարոզչություն իրականացնող «Եհովայի վկաների» դիմաց կանգնած «հայր մեր» աղոթքն է ասել: «Հայաստանը վատ վիճակում է, քանի որ մեր ազգը պառակտվում է կրոնական կազմակերպությունների կողմից, խախտվում է Հայաստանի

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Պետք է փոխել մտայնությունը, որ Հայաստանը ինչ-որ բան ուզողի դերում է»

Ըստ ՀԲԸՄ AGBU-talk-ի մասնակիցների, Հայաստանը պետք է գրավիչ դարձնել ոչ միայն սփյուռքահայերի համար

Տնտեսական աճ  չենք ունենա. «Չորրորդ իշխանություն»

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին երեկ հայտարարել է, թե իրենց կանխատեսումներով 2015թ. Հայաստանում տնտեսական աճը շատ ցածր կլինի։ ,Կարծում ենք, որ Հայաստանի տնտեսական աճը շատ, շատ, շատ քիչ կլինի։ Հնարավոր է՝ դրական միտումով՝ 0,8%։ Սակայն այդ փոքր դրական աճը կարոդ է բացասական դառնալ, եթե լուրջ ցնցումներ տեղի ունենան։ Այդ ցնցումները կարոդ են լինել

Կառնուտ գյուղի մոտ տեղի ունեցած վթարից տուժել է ևս մեկը. հարուցվել է քրեական գործ

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում: Միմյանց էին բախվել «ՎԱԶ 2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում մահացել էին 28-ամյա Արայիկ Կարապետյանը, որը եղել է «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ղեկին և նրա կողքին նստած 22-ամյա Պարույր Աթոյանը: « ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ ամուսիններ Հրանտ Մինասյանին

Լեւոն Զուրաբյանը բարձրացրել է ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին որոշակի արտոնություններ տալու հարցը. «Չորրորդ իշխանություն»

ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այդ հանդիպման ժամանակ բարձրացրել է ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին որոշակի արտոնություններ տալու հարցը։  «Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայ Ազգային Կոնգրեսի անունից՝ մի ուժի, որը

Քաղաքացին՝ փաստաբանի դեմ

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությանն է ահազանգել Կոտայքի մարզի մի քաղաքացի։ Քաղաքացու ահազանգն ուղարկվել է ոստիկանություն։ Նա հայտնել էր, որ «ՀԿԳ» ՍՊԸ-ի հիմնադիր Հակոբ Բաբայանը իրենից պահանջել է տասնյակ հազար դոլար՝ քաղաքացիական վեճի գործով հաղթելու համար տարբեր անձանց բաժանելու նպատակով։ Ըստ ոստիկանության մեր աղբյուրի, քաղաքացիական գործով փաստաբանը պարտվել է, իսկ քաղաքացին պահանջել է գումարը, որի

Եվրաշաբաթն ավարտվեց, կեցցե ԵՏՄ-ն. «Հրապարակ»

Մի շաբաթ առաջ Հայաստանում եվրոպացիներ կային։ Բոլորս դարձել էինք եվրոպացի, ավելի ճիշտ՝ մնացել էինք նույն գյուղացին, բայց եվրոպացու գլխարկով էինք։ Հայաստանում եվրաշաբաթ էր։ Ինչ ասես՝ Ռուսաստանին չասեցինք։ Բանը հասավ կսմիթներին անգամ, որովհետեւ հանկարծ զայրացել էինք, որ Պուտինն Ալիեւին զենք է ծախում։ Ինչքան հնարավոր էր, առաջ տարանք մեր եվրաինտեգրումը։ Ով գիտի կանգ չառնեինք, եթե եվրաշաբաթը չավարտվեր։

Աշոտ Դանիելյանը վերահաստատում է՝ ադրբեջանցի սամբիստը ներողություն է խնդրել

Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը Մոսկվայում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո իր երկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հերքել էր Աշոտ Դանիելյանից ներողություն խնդրելու իրողությունը: Իսկ որ նա, իրոք, պատվո պատվանդանից իջնելուց հետո արդեն վարագույրների հետեւում, յուրայինների աչքից հեռու մոտեցել եւ ներողություն է խնդրել մեր չեմպիոնից, այսօր Արցախից Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց ինքը՝ Աշոտ Դանիելյանը: «Այո: Նա մոտեցել

Ցիստիտի ժամանակ սննդակարգից հանեք կծուն, թթուն

Միզապարկի լորձաթաղանթի բորբոքման` ցիստիտի առաջացման պատճառները հիմնականում երիկամային, վարակիչ հիվանդությունների, շագանակագեղձի մեծացման, միզապարկում քարերի առկայության դեպքում է լինում: Այս հիվանդության ժամանակ հիվանդն ունենում է բարձր ջերմություն, հաճախացած, ցավոտ միզարձակում, որովայնի ստորին մասում բութ ցավեր, որոնց խորհուրդ է տրվում սննդից բացառել կծուն, թթուն, սուր համեմունքները: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է 10 գրամ գիհի հատապտուղներ, 10 գրամ եռագույն

ՌԴ-ն պետք է քայլ կատարի, որ այդ զենքը չօգտագործի ՀՀ-ի դեմ. «Ժողովուրդ»

ՌԴ պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչեւը կարծում է, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը չի մտածել, որ այն կարոդ է օգտագործվել հայերի դեմ։ «Ժողովուրդի» հետ զրույցում պատգամավորը նկատել է, որ Ռուսաստանը, ճիշտ է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն Ադրբեջանի հետ էլ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի։ – Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին շատ է խոսվել, վերջերս էլ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել սահմանամերձ Բերքաբերում

Իրավապահները պարզում են լուրի իսկությունը

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան. «Հրապարակ»

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանն ամիսներ շարունակ մասնակցում է կառավարության կազմակերպած՝ արտահանմանը խթանող հանդիպումներին, բայց այսօր վստահաբար պնդում է, որ Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյաև շուկան։ Հիմնական պատճառն այն Է, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է գրեթե 100%-ով, իսկ ՀՀ-ում դրամի արժեզրկումը 20%-ի չափով է։ «Ամբողջ խնդիրը

Ի՞նչ հայտնաբերեցին նախկինում երկու անգամ դատվածի տանը

Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 62 շենքի մի բնակարանից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սայաթ Խ.-ին: Բնակարանի զննությամբ՝ հյուրասենյակից հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 100 մլ. տարողությամբ մածուցիկ զանգվածով, մեկ այլ տարա՝ 200 մլ. դեղնավուն զանգվածով, ապակե բաժակ՝

ՀՀ իշխանություններն այս հարցում եւս փորձում են կիրառել պարտադրանքի սկզբունքը. «Ժողովուրդ»

ՀՀ ԱՆ պատասխանատուները պնդում են, որ մարդու օրգանիզմում երկաթի եւ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է սակավարյունության, իսկ ծրագրի ընդդիմախոսներն էլ հակադարձում են՝ նույնկերպ լուրջ հիվնանդություններ կառաջանան, եթե այդ հավելանյութերը մարդու օրգանիզմում անհրաժեշտից ավել լինեն։ Միով բանիվ՝ երկու կողմն էլ խոստանում է ազգային աղետ ե՛ւ ծրագրի ներդրման, ե՛ւ դա չանելու դեպքում։ Այս իրավիճակում ցանկացած նորմալ մարդ որպես

Ավելի՛ շատ ննջարաններ. «Հայկական ժամանակ»

«Գոլդեն պալաս» հյուրանոցի սեփականատերերը կրկնակի մեծացրել են շինության չափերը՝ «Հաղթանակ» զբոսայգու հաշվին։ Հյուրանոցի հետնամասում, ուղիղ այն չափով, որքան ներկայիս գործող մակերեսն է, կառուցվել է նոր մասնաշենք, որի միայն պատերն ու տանիքն են կանգնեցված, դրված են լուսամուտները։ Արբանյակից տարբեր ժամանակներում արված երկու լուսանկարների համեմատությունը հստակ ընդգծում է հյուրանոցի հին ու նոր տարբերակների տարբերությունը։ Թեեւ հանրային կանաչ

Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային

Հավաքականի ճգնաժամը. «Հայկական ժամանակ»

Որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը պետք է հրաժարական տար, պարզ էր դեռ ահագին վաղուց։ Բայց նրա հեռանալով արդյո՞ք մեր հավաքականի պրոբլեմները վերանալու են, թե՞ ավելի են ընդգծվելու։ Մի բան ակնհայտ է. մեր հավաքականը ճգնաժամի մեջ է, բայց հնարավոր է՝ խաբում ենք ինքներս մեզ, երբ ասում ենք, թե ճգնաժամի պատճառն ու մեղավորը Բեռնար

Վակունիսում կայացավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված 11 ազատամարտիկների հիշատակին

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ է, ԵՎ, ՎԵՐՋ…. Լեոնիդ Ազգալդյան Շալուա գետի հովտում դարեր ի վեր մեր պապերն են ապրել, սակայն 18-րդ դարակեսին տարածքը գրեթե հայաթափ եղավ ու դարձավ վտանգավոր անջրպետ Արցախի և Մայր հայրենիքի մեջտեղում: Արցախյան շարժումը կարևորվեց նաև նրանով, որ բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից, ազատագրվեցին նաև Մեծ հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝

Հայագետ սենատորի աշխատանքների ցուցահանդեսը ՌԴ Դաշնային Խորհրդում

Ապրիլի 1–ին ՌԴ Դաշնային Խորհրդում կբացվի սենատոր Ռաֆայիլ Զինուրովի քանդակագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: «Անհատը աշխարհի երկրների պատմություններում». այս խորագրի ներքո ՌԴ Դաշնային Խորհրդի անդամը ներկայացնում է տարբեր երկրների հայտնի անհատների դիմանկարները, ովքեր մեծ դեր են խաղացել իրենց ժողովուրդների կյանքում: Հատուկ տեղ են գրավում հեղինակի հայրենի Բաշկիրիայի պատմական դեմքերի դիմանկարները: Ցուցահանդեսը նվիրված է ՇՀԿ և ԲՐԻԿՍ

Արագածոտնի մարզպետի եղբոր ավտոմեքենայի վրա թողել են սրբապատկեր, ծաղիկներ և կանացի պայուսակ. shamshyan com

Այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ: Ինչպես

«Փայ մտնելու» մեխանիզմը

1980 թվականի ամռանը Սուխումի քաղաքի համանուն կինոթատրոնում հերթ էի կանգնել՝ «20-րդ դարի ծովահենները» ֆիլմի համար: Հերթում ես երրորդն էի, թե չորրորդը եւ, հետեւաբար, վստահ էի, որ ինձ տոմս կհասնի: Սակայն դրամարկղում նստած կինը՝ 2-3 հոգու տոմս վաճառելուց հետո, շրխկացրեց իր դռնակը՝ հայտարարելով, որ տոմսերը վերջացել են: Երբ ես այդ առթիվ իմ տարակուսանքը հայտնեցի, «կարգուկանոնը հսկող»

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031