Օրվա լրահոսը

ԱՆԹԱՌԱ՜Մ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Մայիսի 5-ին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով, «Առավոտը» համոզվեց, որ գովազդային հոլովակների փուլին կամաց- կամաց փոխարինում են հեռուստաելույթները։ Երեկ այդ ժանրում հանդես եկան՝ … Պարույր Հայրիկյանը, որ Ազգային հեռուստատեսությանը թեթեւակի կշտամբեց իրենց ծրագիրը լավագույնս չմատուցելու մեջ։ Ժամանակները փոխվում են, հավակնությունները եւ պահանջները՝ նույնպես։ … Էդվարդ Եգորյանը, որի հեռուստաելույթով սկսվեց «Հայրենիք» դաշինքի քարոզարշավը՝ մի այսպիսի պատկերավոր համեմատություն արեց,

ՄԵԿ ՏԱՐԻՆ ՈՐՊԵՍ ՏԱՐԵԴԱՐՁ ՈՒ ԳՐՔՈՒՅԿ

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց լրագրողների հետ։ Նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը թույլատրություն խնդրելով հիշեցրեց. «Ասուլիսը, ինչպես եւ խոստացված էր, նվիրված է նրա (ՀՀ նախագահի- Ա. Գ.) պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներին»։ Նախաբան-ներածականում նախագահ Ռ. Քոչարյանը նշեց, որ ասուլիսի ընթացքում բաժանված գրքույկում ներկայացված է իր պաշտոնավարման շրջանի բնութագիրը։ «Այդ գրքույկը կազմված է իմ նախընտրական

«ԵՐԿԻՐԻ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՎ ՈՒՆԻ

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Շաղիկ Մարուխյանը մտադիր է իր յուրաքանչյուր զույգ լրագրողին մեկական համակարգիչ հատկացնել։ Չնայած այս պայմաններին, աշխատանքը «Երկիրում» չի շարունակելու եւ «Ազգ» է վերադառնալու լրագրող Լիլիթ Պողոսյանը։ «Երկիր» օրաթերթի նոր խմբագրի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։ ԲԱ՛ Մի քանի օր առաջ «Առավոտն» անդրադարձել էր 74-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արամազդ Զաքարյանի նախընտրական կարգախոսին՝ «Հայրենիքը

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԳ ԵՎ ԱԱ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Մայիսի 4-ին, 22.45-ին Երեւան-Սեւան մայրուղու 32-րդ կիլոմետրի վրա ավտովթարի է ենթարկվել եւ մահացել ՆԳ եւ ԱԱ նախարարի խորհրդական Գուրգեն Հարությունյանը։ Պրն Հարությունյանը ժամանակին զբաղեցրել էր ԱԱՊՎ հետախուզության վարչության պետի պաշտոնը։ ԿՈՄԿՈՒՍԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ Կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում գումար ծախսելու քիչ հնարավորություն ունի։ Կոմկուսը գնել է միայն ՀԱՀ-ի օրենքով հասանելիք վճարովի ժամերը (600 դոլարի չափով)

«Պ. Է. Ն.»-ը կպաշտպանի՞ գրող Սիրադեղյանին

1991 թվից արդեն Արդարադատության նախարարությունում գրանցված է եղել «Պ. Է. Ն.»- միջազգային «P. E. N.» գրողների ընկերակցություն հայկական կենտրոնը, որը վերագրանցվեց 1998 թ. դեկտեմբերին։ Հայկական «Պ. Է. Ն.» կենտրոնը 1991 թվից գրանցվել է նաեւ միջազգային «P. E. N.» Club-ի շարքերում։ Միջազգային «P. E. N.» Club-ը աշխարհի 133 երկրներում գործունեություն է ծավալում համանուն կենտրոնների միջոցով։ «Պ.

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Շավարշ Քոչարյանը ԱԺՄ-ից ասում է, թե երկքաղաքացիության խնդիրը նույնպիսի «մեծ աղմուկ է ոչնչից», ինչպես Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու շարժումը։ Մինչդեռ նման անհոգ վերաբերմունքը մտահոգիչ է, մանավանդ «ՆԱՏՕ-ն ընդդեմ Հարավսլավիայի» ռազմական գործողության խորքի վրա, երբ Ռուսաստանում ցարիզմի ռուդիմենտերը զարթոնք են ապրել: Հայաստանը նույնպիսի far-post է Մոսկվայի արտաքին քաղաքական խաղաքարտում, ինչպես Տաջիկստանը։ Եթե Մոսկվան Տաջիկստանում մեկընդմիշտ հաստատվելու ճանապարհ

ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ՀԵՏ

ԱԺ ընտրությունների նախապատրաստական եռուն ժամանակներում, թվում է, այնքան էլ տեղին չէ խոսել դատաիրավական բարեփոխումներ կոչվող իրավական խառնաշփոթի մասին, սակայն ակնկալելով նոր ԱԺ-ի պրոֆեսիոնալ վերաբերմունքը նախկինում ընդունված օրենքները վերանայելու, մարդու իրավունքները պաշտպանելու նկատմամբ, իբրեւ ընտրող, ապագա պատգամավորների ուշադրությունն եմ փորձում հրավիրել դատական համակարգի վերջնական քայքայման ռեալ վտանգի վրա։ Ժամանակին Արեւմուտքն ամեն ինչ արեց ԽՍՀՄ կոչված միասնական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

15 տարի։ Շա՞տ է, թե՞ քիչ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆենոմենը բացատրելու, վերլուծելու ու գնահատելու փորձ առայսօր, կարծես թե, չի արվել (թեեւ 2-րդ ծնունդ չկա)։ Գուցե խանգարել է տնօրենի ա՞նձը։ Աշոտ Բլեյան քաղաքական գործչի իմիջը իր իսկ ստեղծած դպրոցի համար ե՛ւ դրական, ե՛ւ բացասական դեր է խաղացել։ Դրական այն առումով, որ 15 տարի շարունակ այս հսկա

ԾՓՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ։ ԴԵ՛Ռ

«Հարեւաններին ջո՜ւր ենք տալիս, ջո՜ւր»,- «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում հնչող այս ավետիսը, խորապես կասկածում ենք, թե այսօր էլ իբրեւ ավետիս հնչի։ Ավելի շուտ՝ դրա հեղինակին (կոչի հեղինակին) ազգի, ժողովրդի, պետության (մանավանդ այսօր) դավաճաններ կորակենք ու կհիշեցնենք. «Հարեւանների մասին» ոչ այն է՝ մշակված, ոչ այն է՝ անմշակ նոր «հայեցակարգի» մասին։ Հանգստացեք, հանգստացեք. ոչ տարածքային կառավարման,

Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք

Երեկ կայացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսի ներկայացրած հիմնական թեման 1998 թ. բյուջեի կատարողականն էր։ Լրագրողների հետ նախարարի հանդիպումը կայացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, որը կառավարական տան հսկա մի մասնաբաժին է զբաղեցնում։ Կառավարական տունը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Այս նախագծի համար ճարտարապետին 1924 թ. (հետմահու) տրվել է ԽՍՀՄ

ՊԵՌԼԻՏՆԵՐԻ ԹԱԼԱՆԸ

Պեռլիտները թթու կազմի հրաբխային ապարներ են, որոնք մեծ տարածում ունեն Հայաստանի պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխականության գոտիներում, մեծամասամբ՝ մերձերեւանյան շրջաններում։ Պաշարների տարածքային (հանրապետական) հանձնաժողովի կողմից հաշվառված են երեք հանքավայրեր, որոնց հաշվեկշռային պաշարները կազմում են 151 մլն խոր. մետր։ Պեռլիտների կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր։ Հետախուզված երեք հանքավայրերից շահագործվել եւ այժմ էլ շահագործվում

ՀԱՆՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը ուշացումով նվիրված էր մամուլի ազատության համաշխարհային օրվան։ Կատիցա Չեկալովիչը, որը համբերատար սպասում էր, մինչ լրագրողները կավարտեն ժամանակակից քաղաքականության մասին իրենց զրույցները, ասաց, որ 11-12 ամիս տեւողությամբ ծրագիր է մշակվել, ըստ որի նրա խնդրանքով Հայաստանի բոլոր դեսպանները իրենց երկրներում մամուլի իրավիճակի մասին են զեկուցել։ Դեսպանների ելույթները զետեղված են «19-րդ

Սկսվե՜ց…

Կամաց-կամաց ի հայտ են գալիս նորաթուխ կուսակցությունների եւ մեծամասնականով ընտրվելիք պատգամավորության թեկնածուներին սատարողները։ Ավանի թիվ 3 ընտրատարածքում, ինչպես հայտնի է, պատգամավորության 17 թեկնածու է գրանցված։ Թեկնածուների թվում են նաեւ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Լեւոն Եզեկյանն ու ձեռներեց, «Գոռ» ՍՊԸ-ի տնօրեն, իրավաբան, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Կոստանդյանը։ Երկուսին ճանաչողներն էլ դրականորեն են բնութագրում։

ՀՅԴ-ն եւ ընտրակաշառքը

Հայաստանում բոլոր մարդիկ ազնիվ են եւ անկաշառ։ Դա արտահայտվում է այդ թեմաներով արտասանվող ճառերով եւ տպագրվող հոդվածներով։ Որեւէ մեկը դեռեւս չի ասել, որ ինքը ընտրվելու է ընտրակաշառք բաժանելու կամ քվեատուփ՝ իր օգտին քվեարկված, քվեաթերթիկներ լցնելու միջոցով։ Եվ որպեսզի դու ավելի արդար ու ազնիվ լինես, պետք է խոսես ոչ միայն քո առաքինությունների մասին, այլ ցույց տաս

Happy end-ի ակնկալիքով

Ինչպես արդեն գրել ենք, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում լսվում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Շիրակի մարզի անդամ Ավետիք Հարությունյանի հարցը։ Պրն Հարությունյանը մեղադրվում է 98-ի նոյեմբերի 13-ին, ժ. 17-ի սահմաններում Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 55 ընտրատարածքի հանձնաժողովի աշխատանքները խանգարելու, վիճաբանելու, հայհոյելու եւ հանձնաժողովի «փափկասուն տիկնանց» մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Մեր նախորդ հրապարակումից մոտ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, նախընտրական շրջանը մարդկանց խանդավառության եւ աշխուժության չի մղում։ Ավերակ շենքերի պատերին թեկնածուների չպատճառաբանված ժպտացող դեմքերն են։ Փողոցներում անկապ ասելիքով պաստառներ են՝ այս կամ այն թեկնածուի օգտին։ Ըստ նախորդ խորհրդարանական ընտրություններին առաջադրված եւ չընտրված թեկնածուների՝ Գյումրիում ակտիվ նախընտրական կյանքը սկսվում է մայիսի 10-ից հետո։ Շիրակի մարզում կա 7 ընտրատարածք՝ 73 թեկնածուներով։ Նրանցից

ЖДЕМ-С!

ՀՅԴ-ն էլի խոստումնազանց եղավ, իսկ պատճառաբանությունը՝ «զուտ տեխնիկական պատճառներով», երեւի ավանդական կդառնա այս հարցով հետաքրքրվողների համար։ Խոսքը Վահան Հովհաննիսյանի՝ դեռեւս ապրիլի 6-ին ԵՊՀ-ում հնչեցրած այն սպառնալիքի մասին է, թե ՀՅԴ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քաղհայցով դիմելու է դատարան։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն մեղադրում է ՀՀ նախկին նախագահին զրպարտության մեջ՝ վկայաբերելով 1994 թ. դեկտեմբերի 28-ի նրա հեռուստաելույթը, դրան

Նախընտրական պայմանագիր. «տուր՝ տամ»

Շուկայական հարաբերությունները չէին կարող չսպրդել նաեւ նախընտրական քարոզարշավի մեջ։ Նախընտրական խոստումները եւ ընտրակաշառքների տեսականին իհարկե նույն հարաբերությունների արդյունք են՝ «տուր՝ տամ» սկզբունքով, բայց այն, ինչ անցել է Ինքնորոշում միավորման մտքով, գրեթե զավեշտի է հասնում։ Կուսակցությունը որոշել է (եւ իրագործում է) պայմանագիր կնքել իր ընտրողի եւ կուսակցության միջեւ։ Պայմանագիրը հենց այդպես էլ կոչվում է. «ԱԻՄ-ի եւ

ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՌԱՆՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Այսօր մայիսի 5-ն է։ 50 տարի առաջ հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը, ինչի առիթով եւ ուղերձով եվրոպացիներին է դիմելու ԵԽ Գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը։ Այսօր այդ ուղերձ-հոդվածը տպագրելու են Եվրոպայի բոլոր կարեւոր թերթերը, այդ թվում եւ «Առավոտը»։ Ի դեպ, մեր խմբագրությանը հոդվածը հատուկ տրամադրվել է Եվրախորհրդի հասարակական կապերի բաժանմունքից։ Դանիել Տարշիս. «Եվրոպայի խորհրդի 50 տարին» Երբեմն

Հայտարարություն՝ հանուն հայտարարության

Ինչպես եւ կարելի է ենթադրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկ ասեղ գցելու տեղ չկար. լրատվամիջոց չկար, որ իր ներկայացուցչին չէր ուղարկել այնտեղ։ Հետաքրքրության առարկան բնավ էլ հարուստ՝ տասներկու հարց պարունակող, օրակարգը չէր, այլ օրակարգից դուրս՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ պատգամավորության թեկնածու Վանո Սիրադեղյանի հարցը։ Օրակարգի յուրաքանչյուր հարց պատշաճ մանրամասնությամբ քննարկվում էր, նշվում էր յուրաքանչյուրի խիստ կարեւոր լինելը։

Զգուշացեք կեղծ մարգարեներից եւ քարոզիչներից

Հեռուստաքարոզարշավում «Առավոտի» վերջին հայտնագործություններից էին, որ … Հանձին Սերգո Երիցյանի՝ կորցրել ենք մի մե՜ծ խմբավարի։ Ա՜խ, ինչպես էր նա տատիկներին ու պապիկներին խմբով երգացնում։ «Կքվեարկե՞ք «Օրինաց երկրի» օգտին»,- բարձր նոտայով հարցնում էր նրանց եւ տարեցների երգչախումբը միաձայն արձագանքում էր «Այո, այո, անպայման։ Բա ո՞նց չենք քվեարկի»։ «Հավատո՞ւմ եք «Օրինաց երկրին»։ Հավատո՞ւմ եք Սերգեյ Երիցյանին»՝ վերջինս

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՉՈՐՍ ՔԱՅԼ ՀԵՏ

Թերեւս արդեն ակնհայտ է, որ գոնե մինչեւ 4-օրյա ձերբակալության ժամկետի ավարտը Վանո Սիրադեղյանն ազատ չի արձակվի։ Այս պայմաններում կողմերից յուրաքանչյուրն օրինաչափ եւ ենթադրելի իր քայլերն է անում։ Իշխանությունների քայլերը ՀՀՇ գործիչները պնդում էին, որ երեկ խուզարկվել է Վանո Սիրադեղյանի տունը։ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր, թե Վանո Սիրադեղյանը «ՀՀ

ՈՎ ԱՅՆՊԻՍԻ ՍՈՒՏ ԱՍԻ, ՈՐ…

Ժողովուրդն ասի սուտ է, ձայնազուրկ չի մնա Մի շարք հայտնի ստախոսներ միանգամից ոգեւորվեցին՝ դրանից էլ հեշտ բան։ Սուտ կասեն, սուտ խոստում կտան, ու խցկվելով խորհրդարան, այնտեղից դուրս ու ներս կանեն ծառայողական մեքենաներով եւ պատգամավորին տրվող այլեւայլ շնորհներով։ Բայց սա հետո, այսօր դեռ սուտ խոստումների ժամանակն է։ Ու քարն արդեն գլորված է։ Պատգամավորության շուրջ 2000 թեկնածուների

ՍԿՍՎԵՑ

Մայիսի 5-ից հանրապետությունով մեկ իր նախընտրական շրջագայություններն է սկսում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը։ Այսօր միասնականների հանգրվանը կլինի հիմնականում Արարատի մարզը։ Ե՛վ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ իր կողմնակիցները կշրջագայեն ինչպես մարզի գյուղերով, այնպես էլ՝ քաղաքներով։ ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ԱՌԱՆՑ ԲՈՂՈՔԻ ԿԸՀ նիստի ժամանակ անդամներից մեկին հետաքրքրում էր, թե պահպանվո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու

ԵՐԵԿ ՀՅԴ-Ն, ԱՅՍՕՐ ՀՀՇ-Ն, ՎԱ՞ՂԸ…

Դաշնակցական մամուլը ներկայացնող լրագրողներից մեկն ասուլիսում ՀՀՇ գործիչներին հիշեցրեց, որ քաղաքական կուսակցություններին ընտրարշավից դուրս մղելու առաջնությունն իրենց է պատկանում։ «Տասը տարեկանը չպիտի կրկնի հինգ տարեկանի սխալները»,- հակահարված տվեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանը։ Իսկ Արամ Մանուկյանը հավելեց. «Վերջին հաշվով, ես կուզեի հարցնել. ի՞նչ են ուզում ՀՀՇ-ից։ Էդքան վախենալո՞ւ ենք, էդքան բոբո՞ ենք, էդքան կե՞ղտ ենք»։

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Շվեյցարահայ գործարար Հարություն Սիմոնյանը, լինելով սասունցի, որոշել է Աշնակ Գյուղի մշակույթի ակումբը վերականգնել։ Եվ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակի տնօրեն Վիգեն սրբազանին խնդրել է հանձն առնել այդ աշխատանքը։ Ըստ սրբազանի, Հարություն Սիմոնյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ, Ոսկեվազում իր տված գումարներով դպրոց կառուցելուց հետո, վստահությունը կորցրել է. «200 հազար դոլար պիտի ծախսեր եւ 120000 $ ծախսած

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉԸ

Ասում են՝ գալիս է ժամանակը, երբ աշխարհի ժողովուրդները հին աստվածներին են հիշում։ Տեխնոգեն ու խելագար 20-րդ դարի վերջում աստվածների բացակայության պարագայում հիշում են նաեւ հին ղեկավարներին։ Ի՞նչ իմանաս, ինչն է դրա պատճառը՝ «Կոլայից» հագեցած նոր սերունդը ռետրո՞ն է ընտրում, թե՞ գործում է այն բնազդը, որը ստիպում է սեփական ինքնավստահության եւ չարության պատճառով անելանելի վիճակի մեջ

ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ՝ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ՍԿԵՍՈՒՐԸ»

1996 թ. մարտի 16-ին եկեղեցական հարսանեկան արարողությամբ ամուսնություն է տեղի ունենում, եւ այդ օրվանից, նորահարսը՝ որպես ընտանիքի անդամ, բնակություն է հաստատում սեփականության իրավունքով ամուսնու մորը պատկանող երկու սենյականոց բնակարանում։ Ամուսնությունը զագսում գրանցվում է 1996 թ. հուլիսի 4-ին։ Երեք հոգիանոց այդ փոքրիկ ընտանիքում կարծես թե գեղեցիկ համերաշխություն է տիրում։ Արդեն հղի երիտասարդ կինը վիժման վտանգ է

«ԴՊՐՈՑԻԿՈՒՄ» МОЯ, Я ТВОЯ «ԲՈՒՀԻԿՈՒՄ»

Կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ այս տարվա բուհական ընդունելության ոչ մրցութային քննություններում առաջնորդվելու ենք դպրոցական պետական քննությունների կամ ավարտական վկայականի գնահատականներով։ Ազգային ժողովի ձեւավորումից հաշված օրեր անց, հասարակությունը հայտնվելու է դպրոց-բուհ չհայտարարված պատերազմի պայմաններում, որից խուսափելու համար առաջարկում ենք հակամարտությունը տեղափոխել ազատ մրցակցության դաշտ՝ ապահովելով առերեսման քիչ թե շատ նպաստավոր եղանակային պայմաններ։ Մրցամարտի արդարացի

«Մենք՝ ամերիգացիներս թոլլարին գըսենք տանձի քորիզ»

Հարցազրույց Միավորված ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Բիրաթի հետ։ – Շուտով փախստականներով զբաղվող նոր կառույց է ստեղծվելու։ Տեղյա՞կ եք արդյոք եւ ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ – Իհարկե, մենք գիտեինք, որ այդ կառույցը ստեղծվելու է՝ սոցիալական ապահովության նախարարությունից առանձին։ Բայց բոլոր դեպքերում այս համաձայնագիրը ՀՀ կառավարության ներկայացուցիչն է ստորագրել, որի հետ մենք համագործակցում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031