Օրվա լրահոսը
«Հայրենիք»-ի Խմբագրական. Թուական… եւ թուային խեղաթիւրում
Սովորութիւն դարձած է վերջին տարիներուն, հազիւ Փետրուար ամիսը մուտք գործած, ազերի քարոզչական մեքենան գործի կը լծուի եւ Խոճալուի գծով սուտ ու փոյթ փաստեր եւ շինծու լուսանկարներ ցուցադրելով, կը փորձէ համոզել թէ Փետրուար 25-26, 1992-ին անմեղ ազերիներ ջարդուած են, որոնց թիւը կրնայ գերազանցել երկու հարիւրը: Անշուշտ, այս մէկը միակողմանի կարծիք է եւ Պաքու երբեք չուզէր դարձնել
Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ
Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից
Վալերի Պերմյակովը ռուսական 102– րդ ռազմաբազայի տարածքում գտնվում է ապօրինի. «Հայկական ժամանակ»
Ռուս սահմանապահները իրավունք չունեին Պերմյակովին սահմանապահ ուղեկալից տեղափոխել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք։
Վովա Գասպարյանի «ինքնախոստովանական» հայտարարությունների մասին
Իրավաբան Վահե Գրիգորյանը, դեռ Գյումրիի հրեշավոր սպանությանը հաջորդած առաջին իսկ օրը, անդրադառնալով այն փաստին, որ ռուս զինվորականներն իրականացրել էին կասկածյալի` Վալերի Պերմյակովի օպերատիվ որոնողական աշխատանքներ, ռուս սահմանապահները գտել էին նրան ու հանձնել ռազմաբազա, «Ազատություն TV»-ի եթերում ասել էր. «Այն պահից ի վեր, երբ ՌԴ քաղաքացի կասկածյալը հանձնվում է ՌԴ զինվորականների իրավազորության տիրույթ, նրան հետ հանձնելն
2000 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Իջևանում
Ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 10.30-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռազմիկ Ռոմերի Հ.-ն, որը 2000 թ. ապրիլի 14-ից Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: ՀՀ ոստիկանություն
«Մարտի մե՞կն են բացահայտել, թե՞ Հոկտեմբերի 27-ը, որ պահանջում են՝ հայերը քննեն». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: -Պարոն Կարապետյան, հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո մեր հայրենակիցներից շատերը, բացի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջից, կարծիք են հնչեցնում նաև, որ 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից: Այս պահանջների հետ կապվածի՞նչ տեսակետ ունեք: – Անկեղծ ասած՝ ես երկու խնդրի հետ կապված էլ հարցի իմաստը չեմ հասկանում: Բազան հանելը
Մեկ տարի շարունակ ի՞նչ է հակադրելու Էրդողանը. «Հրապարակ»
Քանի՞ Գալիպոլիի ճակատամարտ է պետք նրան՝ ստվերելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Պերմյակովի դեմքը. «Ժամանակ»
7 մարդ, այդ թվում` քնած երեխաներ գնդակահարած ու սվինահարած մարդը ոչ միայն դեպքից տասը օր, այլ նույնիսկ տասը տարի հետո անգամ հազիվ թե կարողանա հասնել դեմքի այնպիսի հանգստության ու հանդարտության, ինչպիսին Պերմյակովի դեմքն է հարցաքննության մասին տեսանյութում: Եվ սա վերստին խորացնում է կասկածները, որ նա ընտանիքը ոչնչացրել է բացարձակապես ոչ աֆեկտի պայմաններում, այլ միանգամայն գիտակցված,
Ո՞վ է քաղաքականացնում
Եթե ես ասում եմ, որ, ըստ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի՝ Պերմյակովի գործը պետք է քննեն Հայաստանի իրավասու մարմինները, եւ նրան պետք է պատիժ նշանակի ՀՀ դատարանը (ի դեպ, պատժի չափն ինձ այնքան էլ չի հետաքրքրում), արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պահանջում եմ 102-րդ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր Գիքորի ուղարկած բոլոր դոլարները դրամի վերածել: Կինը չէր համաձայնվում. – Մի՛ վռազի. դոլարը հըլը շատ ա բարձրանալու,- աղաղակում էր կինը:
Ցույց Հունգարիայում Ռուսական դեսպանատան դիմաց
Գյումրիում կատարված ողբերգական սպանության ու դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ հունվարի 19-ին, ժամը 15:30 բողոքի ակցիա անցկացվեց Հունգարիայում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիան նախաձեռնել էին Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University) մի խումբ հայ ուսանողներ, ովքեր ցուցանակներով և կոչերով պահանջում էին Ռուսական կողմից հարգել Հայ-Ռուսական պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված միջազգային պարտավորությունը, այն է` ՀՀ արդարադատությանը հանձնել
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Հուսով եմ կհասկանան ինձ, թե ինչու ստանձնեցի ու հրաժարվեցի Պերմյակովի շահերը պաշտպանել»
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ, որը ստանձնել էր Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերի պաշտպանությունն ու նրա՝ մարդասպանության գործողությունների մասին սառնասիրտ ցուցմունք տալուց հետո անմիջապես հրաժարվել էր շահերը պաշտպանել , ՀՀ Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել: Aravot.am –ի հետ զրույցում Թամարա Յայլոյանն ասաց, որ ինքը
«Անդրեյ Մալախովը մեծ շնորհակալություն հայտնեց ինձ, որ հրաժարվել եմ Պերմյակովի շահերը պաշտպանել».Թամարա Յայլոյան
Ինչպես տեղեկացրել ենք՝ ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը 4 օր առաջ իր նկարահանող խմբով եկել էր Գյումրի՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալու ու իր «Пусть говорят» թոք շոուի համար զրուցակիցներ ընտրելու: Նա եղել էր Գյումրու քաղաքապետարանում ու Շիրակի թեմում, հարցազրույց էր վերցրել ինչպես քաղաքապետ Սամվել Բալասանյանից, այնպես էլ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, այցելել էր
Սեւքարի դպրոցում հարգանքի տուրք՝ Ավետիսյանների հիշատակին
Մոմավառությանը մասնակցել են ուսուցիչներ եւ աշակերտներ
Վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1
«Գլխավոր դատախազը կորած էր և գտնվեցավ». գյումրեցի ակտիվիստ
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի հանրահավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ տնտեսագետ Կարեն Պետրոսյանն, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, ասաց. «Ուրախ ենք, գլխավոր դատախազը կորած էր և գտնվեցավ…Նրա խոսքը նորմալ եմ համարում այն իմաստով, որ նա չհրաժարվեց ՌԴ գլխավոր դատախազին դիմելու իր խոստումից, ուղղակի այս պահին ԱԺ պատգամավորները, լրագրողները նրանից պիտի
Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջի մասին
Ռուսաստանի հայերի միությունը անհիմն է համարել Միության հասցեին ուղղված «Ռուսաստանի և ամբողջ աշխարհի հայերի անունից» նամակում հնչող մեղադրանքները, որը նաև Միության ղեկավարության հրաժարականի պահանջ է պարունակում։ «Ենթադրելով, որ ստորագրածների թվում են նաև մեր հայրենակիցները, որոնց կարծիքը մենք անխախտորեն հարգում ենք, Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը նպատակահարմար է համարում հետևյալ բացատրություններ տալ. Մենք խորապես ցավում ենք
«Լկտիաբար ստում են, բոլոր նրանք, որոնք ասում են, թե Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահից հետո է ցավակցել»
Շարմազանովը սուգ չհայտարարելու մասին՝ սուգը բոլորիս սրտերում էր
Ստավրոպոլում մահվան ելքով կռիվը սկսվել է Գյումրու դեպքերի խոսակցություններից՝ ականատեսների պատմելով. Блокнот
Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ի տեղի ունեցած կռիվը, որի արդյունքում մահացել է ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոն, ծագել է Գյումրու ողբերգության մասին խոսակցություններից, այս մասին հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը՝ վկայակոչելով ականատեսների պատմածները: Զոհվածի ծառայակիցները պատմել են, որ կռվին մասնակցել են հատուկ ուժերի 5 ծառայողներ և 25 քաղաքացիականներ: Նրանց պատմելով՝ վեճը սկսվել է 22-ամյա Իվան
Արթուր Սաքունց. «Պերմյակովը սպառնալիքի տակ է»
«Վալերի Պերմյակովը, գտնվելով ռուսական ռազմաբազայի վերահսկողության տակ, գտնվում է սպառնալիքի տակ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա իր մտավախությունը բացատրեց նրանով, որ հնարավոր է՝ Պերմյակովը հանցագործությունը միայնակ չի կատարել եւ անհայտ հանգամանքներում վերանա, մահանա, ու Հայաստանը իսպառ զրկվի Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած հանցագործության բացահայտման հնարավորությունից. «Ես կարևորում եմ, իհարկե Պերմյակովի իրավունքների
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը
Սահմանամերձ ճամփան շարունակում է բաց մնալ
Հանրային խորհրդում քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երևանի պետական
Նոր` լավ մոռացված լուծումներ. ypc.am
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով»: Այս նախադասությունը հրատապ ե՞ք համարում, սխալվում
Վանաձորցիները կոչը հանձնեցին քաղաքապետին եւ ավագանուն
Երկու օր առաջ ֆեյսբուք սոցիալական կայքով Վանաձորի քաղաքապետին և ավագանու անդամներին կոչ էր անում՝ հրավիրել Վանաձոր քաղաքի ավագանու արտահերթ նիստ, հանդես գալ ուղերձով և պահանջել պատասխանատու իրավապահ մարմիններից` 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ գլխավոր մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի նախաքնությունն ու դատավարությունը իրականացնել ՀՀ տարածքում, ՀՀ իրավապահների
Վարդան Հարությունյան. «Խոշտանգումների դեմ պայքարը իրավապահ մարմինների եւ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից մեկն է»
Միքայել Խաչատրյանի խոսքերով՝ արդարադատության նախարարությունը միջազգային կառույցներից դրական արձագանք է ստացել քրեակատարողական հիմնարկների բարելավման եւ օրենսդրական փոփոխությունների հետ կապված
Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ եւ նշանակվել համեմատական փորձաքննություններ (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են
ԱՄՆ-ի UCLA համալսարանը դադարեցնում է ներդրումները Թուրքիայում. «Ազատություն»
Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրեց Թուրքիայում Կալիֆորնիայի համալսարանի բոլոր ներդրումները (72.6 միլիոն դոլար) դադարեցնելու մասին բանաձևը, որը Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ նախաձեռնության «#DivestTurkey» արշավի մի մասն է: Այդ արշավի նպատակն է պատժել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի Հայ ուսանողական միությունը դեռևս անցյալ դեկտեմբերին հանդիպում էր կազմակերպել
Հիմնադիր խորհրդարանը` «Արցախցիների նկատմամբ կևորկովյան մեթոդներով հոգեբանական ահաբեկչություն իրականացնելու» մասին
Վերջին օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցող իրադարձություններն առավել քան համոզիչ կերպով ապացուցում են այն իրողությունը, որ նորկևորկովյան ռեժիմը Արցախը վերածել է ճամբարային կյանքով ապրող տարածքի, իսկ արցախցիներին վերաբերում է որպես իր կամքի գործադրման ռեսուրսի: Մասնավորապես՝ Արցախի հատուկ ծառայությունները և ոստիկանությունը բռնաճնշումային բնույթի գործողություններ են իրականացնում արցախաբնակ այն երիտասարդների նկատմամբ, ովքեր մի քանի օր առաջ հանդիպել















































