Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց Հունգարիայում Ռուսական դեսպանատան դիմաց

Հունվար 23,2015 10:02

Գյումրիում կատարված ողբերգական սպանության ու դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ հունվարի 19-ին, ժամը 15:30 բողոքի ակցիա անցկացվեց Հունգարիայում ՌԴ դեսպանատան դիմաց:

Ակցիան նախաձեռնել էին Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University) մի խումբ հայ ուսանողներ, ովքեր ցուցանակներով և կոչերով պահանջում էին Ռուսական կողմից հարգել Հայ-Ռուսական պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված միջազգային պարտավորությունը, այն է` ՀՀ արդարադատությանը հանձնել գլխավոր կասկածյալ Վալերի Պերմյակովին:

cuyc-Budapesht-1 cuyc-Budapesht-3

Ցույցին միացել էին նաև նույն համալսարանից այլազգի ուսանողներ:

Ցույցի կազմակերպիչները Հունգարիայում ՌԴ դեսպանին հանձնեցին բաց նամակ, որտեղ ներկայացված էր մասնակիցների գլխավոր պահանջը և դրա բոլոր իրավական հիմնավորումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031