Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատը խորը մտահոգություն է հայտնում իր անդամների իրավունքների ու ազատությունների սահմանափակման փաստով

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆՎԱՐԻՆ 15-ԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ՝ Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող՝ Վալերի Պերմյակովի կողմից 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության կապակցությամբ: Նույն օրը’ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում մի քանի տասնյակ

Բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են

Բացառված չէ, որ օտարերկրյա ծառայությունները նրան հավաքագրել են ՌԴ-ում եւ Հայաստանի Հանրապետություն ուղարկել նպատակային, այս հանգամանքները կարող է բացահայտել ռուսական կողմը: Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի առնչությամբ կրքերը բորբոքվում են, բանը հասել է նրան, որ բողոքողներն անարգեցին Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը, ոստիկանները ուժ գործադրեցին ժողովրդի նկատմամբ, վրա հասան վտանգավոր հետեւանքները եւ խնդիրը քաղաքականացվեց: Կարծում եմ,

Վարդան Ղուկասյան. «Մի ոճրագործի, մի վիժվածքի պատճառով տարիներով ձևավորված վերաբերմունքը չի փոխվում». «168 ժամ»

Ռուսաստանի բանտերում էլ շատ հայ մարդասպաններ կան, վիժվածքներ կան նստած, ի՞նչ է, դրանց պատճառով ռուսները սկսեն հայերին թշնամանքո՞վ վերաբերվել:

Երկու ցուցարար վատացել է նախագահական նստավայրի առջեւ (Տեսանյութ) 

Քիչ առաջ նախագահական նստավայրի մոտից շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց մի ցուցարար: Նա Աշոտ Առուշանյանի մորաքույրն է՝ Գայանե Ավետիսյանը: Նրա ինքնազգացողությունը վատացել է հացադուլի պատճառով: Հիշեցնենք, որ նախօրեին Առուշանյանների ընտանիքը հացադուլ էր սկսել արդեն 3 տարի անազատության մեջ գտնվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի համար, որը գողությանն աջակցելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտված: Բացի

Նախագահի հրամանագրով Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կրքերն այդ աստիճան չէին թեժանա, եթե… «Ժողովուրդ»

Հայաստանի իշխանություններն այս փուլում հայտնվել են բոլոր կողմերից հարվածներ ստացող միայնակ, վտիտ պատանու դերում, որը ուժ չունենալով հարվածներին հակադարձել՝ առավելագույնը կարողանում է արմունկներով երեսը փակել՝ դեմքին հարվածներ չստանալու համար։ Անկախ այն հանգամանքից, թե կատարվածը պարզապես այդ ճիվաղի ձեռքի գործն էր, կազմակերպված էր ինչ-ինչ անձնական կամ կենցաղային հողի վրա, թե դա շատ վտանգավոր եւ հեռահար նպատակներով

ՊՆ-ն հերքում է զինվորի մոր պնդումները (Տեսանյութ)

Նախագահական նստավայրի դիմաց բանակում սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, քիչ առաջ հայտնեց, որ երեկ Ղարաբաղում ոչ թե մեկ, այլ 5 զինվոր է մահացել: Նա վստահեցրեց, որ իր այդ տեղեկությունները հավաստի են եւ այդ մասին իրեն պատմել է հարեւանը, որը աշխատում է Ղարաբաղի զորամասերից մեկում: Ասաց, թե իշխանությունները չեն ուզում զոհերի մասին միանգամից տեղեկություն

Հարցում․ Թուրքերի մեկ երրորդից ավելին լուրջ սպառնալիք է համարում Հայաստանը. «Ազատություն» ռադիոկայան

2014-ի նույնատիպ հարցման համեմատ, այդուհանդերձ, հայերից վտանգ ակնկալող թուրքերի թիվը զգալիորեն կրճատվել է:

«ՌԴ-ի համար ստոր սրիկան ավելի արժեքավոր է, քան աշխարհում իր միակ դաշնակից Հայաստանը». Ցինցաձե. «168  ժամ» 

«168  ժամ» -ի զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն: – Տարածաշրջանում Հայաստանը համարվում է ՌԴ-ին ամենանվիրված երկիրը՝ գոնե իշխանությունների հռետորաբանության մակարդակում: Ինչո՞ւ Ռուսաստանն այս հարցում զիջումների չի գնում: Ի վերջո, դրանից ի՞նչ եզրակացություններ պետք է անեն ՀՀ իշխանությունները: – Եկեք վերհիշենք պատմությունը: Իսկ ե՞րբ է Ռուսաստանը գնացել զիջումների: Այն ժամանակ, երբ իր

Հայտարարություն առողջական խնդիրներով անձանց զորակոչի ենթարկելու վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակաբար խախտում է զորակոչիկների իրավունքները Շարունակվում են առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը զորակոչիկների եւ ծնողների կողմից: Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց: Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության

Գլխավոր դատախազություն. «Նամակը ուղարկվելու է». «Հայկական ժամանակ»

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հունվարի 15-ին գյումրեցիներին խոստացել էր դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար, դեռ չի դիմել իր ռուս կոլեգային։ «Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- հայտարարել էր Կոստանյանը բողոքի դուրս եկած զյումրեցիների առջեւ։ Երեկ «ՀԺ»-ն մի

Ցուցարարները սպառնում են փակել փողոցը. բողոքի ցույցեր նախագահական նստավայրի դիմաց (Տեսանյութ) 

«Նաիրիտի» աշխատակիցներն իրենց աշխատավարձերի պահանջով կրկին հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց: Ինչպես խոստացել էին նրանք՝ այսօրվանից վերսկսում են իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: Աշխատակիցների մեջ համատարած դժգոհություն է, որ վերջին օրերի ընթացքում իրենց բոլոր ակցիաները անուշադրության են մատնվում: Նրանք դժգոհում են, որ նախօրեին նախագահական նստավայրի դիմաց իրենց բողոքի ակցիայի ժամանակ իրենց պահանջները ոչ ոք չլսեց ու

Ալիկ Սարգսյան. «Ի՞նչ է եղել, որ նախագահը չի արել մաքսիմալը». «Հրապարակ»

Նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվել են՝ չի՞ փորձել գոնե ինքն այս օրերին Սերժ Սարգսյանին խորհուրդ տալ այցելել Գյումրի, կիսել համազգային դարձած սուգը, եւ ո՞րն է վերջապես պետության ղեկավարի նման պահվածքի պատճառը։ Ալիկ Սերգեյիչը վստահեցրել է, որ նման խոսակցություն չի եղել նախագահի հետ, ու սրտնեղել՝ ասելով, թե դրա կարիքն էլ չկա։ «Նախագան ամեն ինչը

Հարկայինը լայնածավալ ստուգումներ է սկսել Գ. Ծառուկյանի օբյեկտում. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից ստուգումներ է սկսել «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում: Այս կոմբինատը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջինիս մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ծառուկյանին պատկանող այդ կոմբինատում լայնածավալ ստուգումներ անցկացնելու փաստը, որոնք մինչ օրս

«Գրիբոյեդով» ակումբում` Կիսելյովի մասնակցությամբ քննարկվել է Գյումրիի ոճիրը. «Ժամանակ»

Նախօրեին Երևանում տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի՝ այս տարվա առաջին հավաքը: Հիշեցնենք, որ այս ակումբը գործում է կիսագաղտնի պայմաններում և Հայաստանի մշակութային ու քաղաքական գործիչների շրջանակներում հիմնականում իրականացնում Ռուսաստանի քարոզչությունը: Իսկ այդ ակումբը համակարգում է Կրեմլի քաղաքականության քարոզչության հրապարակային դեմքերից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը: Նախօերի հավաքին Դ. Կիսելյովի հետ միասին եղել է նաև ռուսաստանահայ կինոռեժիսոր, սցենարիստ,

Համարժեք պատասխանները եղե՞լ են, թե ոչ. «Հայկական ժամանակ»

Հայկական զինված ուժերի ներկայացուցիչները խոսում էին Ադրբեջանին համարժեք կամ նույնիսկ համարժեքից էլ մի բան ավել հակահարվածներ հասցնելու մասին։

2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ

2015 թ. hունվարի 21-ի արտահերթ նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.00 տոկոսային կետով՝ սահմանելով 9.50%: 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան

Հրատապ քայլեր Քաջարանի ԲԿ-ում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործում

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով  հրատապ միջոցառումներ իրականացնելու հարցը։ Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում`

«Փայլատակող կրակոցը իմն էր». ասում է Զարզանդ Նիկողոսյանը

Բուդաղյանների գործով երեկվա նիստում վկա Զարզանդ Նիկողոսյանը (լուսանկարում) հանդես եկավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում էր, որ 2014 թ. նոյեմբերի 26-ի նիստում, «տեսագրության դիտման ժամանակ պ-ն Ալումյանը փորձում էր իրեն համար ցանկալի ձևով մեկնաբանել դեպքի վայրում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն, պ-ն Ալումյանը չի խորշում, փաստերը խեղաթյուրում է և դրանք ի վնաս ինձ ու Տիգրան Խաչատրյանի

Գյումրեցիները հաղթեցին այս «փոքրիկ» վեճում. «Հրապարակ»

Եթե ՀՀ քննչական կոմիտեի երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունը հերթական «բլեֆը» չէ եւ ուղղված չէ ժամանակ շահելուն ու հանրային վրդովմունքը զսպելուն, ապա կարող ենք արձանագրել, որ գյումրեցիները հաղթեցին այս «փոքրիկ» վեճում: «Սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է այդ հաղորդագրության մեջ։ Թվում է՝ ոչ մի աշխարհացունց եւ արտառոց բան չի

ԱՍԵԿՈՍԵ

Իսկական ջենտլմենը նա է, ով ցույց է տալիս, որ առաջին անգամ է լսում ձեր պատմած անեկդոտը։ ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

Երեւակայության արգելակները

Եթե որեւէ մեկը 30 տարի առաջ ասեր, որ Խորհրդային Միությունը կփլուզվի, որ մենք կկարողանանք ազատագրել Ղարաբաղը, կամ՝ որ Ռուսաստանն ու Ուկրաինան գրեթե թշնամիներ կդառնան, նրան շատ քչերը կհավատային: Մարդիկ կասեին, որ դա անհնարին է: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երեւակայությունը, որպես կանոն, հիմնվում է եղած իրականության վրա եւ այդ չափազանց նեղ սահմաններում շարժվելով՝ ներկայացնում է համապատասխան պատկեր:

Նորածինները նմանակում են վեցակի օլիմպիական չեմպիոնին (ֆոտոշարք)

Վեցակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտնի է հաղթանակներից հետո իր հերթական նվաճումը նշելու յուրօրինակ դիրք ընդունելով: Ջամայկացի թեթեւ ատլետը Twitter-ի իր էջում տեղադրել է նորածին երեխաների լուսանկարներ, որոնք «նմանակում» են իրեն՝ ընդունելով նույն դիրքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ eurosport-ի

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Էդգար Բարսեղյանը՝ Լավրովի հայտարարության մասին. «Տրամաբանական հետեւությունը միայն այն է, որ դատավարության արդյունքը կեղծ կլինի»

Էդգար Բարսեղյանը համարում է, որ դատավարությունը չի գնա այն ճանապարհով, որը ժողովուրդն է պահանջում

Սերյոժայի հիշատակին բերված խաղալիքները հանձնվեցին «Մարի Իզմիրլյան» մանկատանը. NEWS.am

Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 ամսական Սերյոժայի հիշատակին Ազատության հրապարակում 2 օր ընթացող մոմավառությունից հավաքված խաղալիքները այսօր՝ հունվարի 21-ին,  հանձնվեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Մարի Իզմիրլյան» մանկատանը: Խաղալիքները մանկատանը հանձնելու նախաձեռնությանն աջակցեց  Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատակիցները, մոմավառության նախաձեռնողները եւ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ուղեկցությամբ խաղալիքները տեղափոխեցին մանկատուն: «Մենք խոսեցինք նախարարի

Վարդան Ղուկասյան. «Որ նախագահը գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու». 168.am

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե հասարակության կողմից հնչող մեղադրանքներից է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չեկավ Գյումրի և չմասնակցեց Ավետիսյանների հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց. «Տո լավ, ամոթ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Որ գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու: Ամեն ինչ նորմալ կազմակերպվել էր, և այնպես չի,

Վահան Թումասյան. «Ռուսների հանդեպ գյումրեցիների վերաբերմունքն այլեւս այն չի լինի, ինչ որ կար»

Վահան Թումասյանի կարծիքով՝ Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ քաղաքականացնում է կատարվածը

«Պետք է դադարեցվի Գյումրու հանցագործության քաղաքականացման գործընթացը». Արման Բոշյան

Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ, հատուկ օպերացիաների շարք է սկսվել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը՝ մեկնաբանելով Գյումրիում հունվարի 12-ին կատարված ոճրագործությունը: «Եթե դա հատուկ օպերացիա է, այլ ոչ թե հոգեկան խանգարում ունեցող մարդու արարք, ապա դա նշանակում է, որ նա մենակ չի գործել, և Հայաստանի դեմ

Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար. «Ա1+»

Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Մինորու Կիուչիի համար Գյումրիի ոճրագործությունը համարժեք է ահաբեկչության գործողության։ Նա Ճապոնիայի հանրապետության եւ իր կողմից անկեղծ ցավակցություն է հայտնում Գյումրիի միջադեպի հետ կապված. «Լինելով խաղաղասեր պետություն` Ճապոնիան շարունակում է իր պայքարն ահաբեկչության դեմ: Այս ենթատեքստով էլ մենք ցանկանում ենք համագործակցել ՀՀ-ի հետ»: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031