Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Բարսեղյանը՝ Լավրովի հայտարարության մասին. «Տրամաբանական հետեւությունը միայն այն է, որ դատավարության արդյունքը կեղծ կլինի»

Հունվար 21,2015 23:21

«Լավրովն անսպասելի բան չի ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց բլոգեր Էդգար Բարսեղյանը:

Ըստ նրա՝ եթե այդ հայտարարությունը քննությունն իրականացնելու եւ վճիռը հայտարարելու համար հող է նախապատրաստում, եւ կարելի է ենթադրել, որ դատավարությունը չի գնա այն ճանապարհով, որը պահանջում է ժողովուրդը. «Եթե նախքան դատավարությունը նման հայտարարություններ են արվում, որ Ռուսաստանի իշխանություններն իրենց վրայից հանում են պատասխանատվությունը, տրամաբանական հետեւությունը միայն այն է, որ դատավարության արդյունքը կեղծ կլինի»:

Էդգար Բարսեղյանը կարծում է, որ եթե Ռուսաստանն ունի տվյալներ, որոնք տանում են դեպի երրորդ երկիր, թո՛ղ հրապարակի, այլ ոչ թե նման անհիմն հայտարարություններ անի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031