Օրվա լրահոսը
Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն
Ավանդույթը կարելի է ներդնել, եթե հանրությունն ու իրավիճակը պահանջում են. «Ժամանակ»
Իշխանությունների այն բացատրությունը, թե Գյումրիի դեպքերից հետո սգո օր չհայտարարվեց, որովհետև Հայաստանում նման ավանդույթ չկա, իսկապես հիմարություն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Գայանե Շագոյանը: «Այլ բնութագրում չեմ կարողանում գտնել, որովհետև մի ավանդույթ, որը բավականին հստակ և կայուն գործող է, դա, կարծես թե, հենց, հիշատակման և սգո օրերի արարողություններն են: Հայ ժողովրդի պատմությունն
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:
Հապաղումը պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով. «Հրապարակ»
Ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, վարչապետին, Վեհափառին ու մյուսներին մեկնել Գյումրի, մասնակցել անմեղ զոհերի հոգեհանգստի արարողությանը, լինել ժողովրդի կողքին, սգո օր հայտարարել, արժանապատիվ սգալ ողբերգությունը։ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կասկած չունի, որ այդ հապաղումն ուղղակիորեն պայմանավորված էր Վլադիմիր Պուտինի զանգով։ «Ռուսաստանի վարքագծի հետ էր կապված, քանի դեռ Ռուսաստանի արձագանքը չկար, մեր իշխանությունը քայլեր չէր ձեռնարկել։
«Մեզ համար մեծ նշանակություն ունի մեր ազգային արժանապատվությունը». Վազգեն Մանուկյանը Գյումրիի դեպքերի մասին
vazgenmanukyan.am. – Պարոն Մանուկյան, Գյումրիում տեղի ունեցածն այնքան անմարդկային ու անտրամաբանական էր, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում սպանության դրդապատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում գտնել և տարբեր, անգամ ծայրահեղ ենթադրություններ են անում: Ըստ Ձեզ, դա սովորական հանցագործությո՞ւն էր, թե կանխամտածված ու ծրագրված գործողություն: Եվ արդյոք կարելի՞ է այստեղ արտաքին հետք փնտրել: – Իսկապես, շատ անմարդկային ու
Դուրս գանք զոհի կարգավիճակից
Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Թվում է, թե հարցը տարօրինակ է հնչում: Ոչ ոք չի ցանկանում հայտնվել զոհի կարգավիճակում, բայց ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ. «Կլինի ռուսաստանյան դատավարություն». ԳԱԼԱ
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին: -Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կկատարվեն սեղմ ժամկետներում
ՀՀ Արմավիրի մարզը ևս սգում է գյումրեցի փոքրիկի մահը
Այսօր Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մոմավառության և հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորականի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը իրենց մասնակցությունն ունեցան մարզային իշխանությունները, տարբեր կառույցներ ու կազմակերպություններ, ինչպես նաև ուսանողներ ու բազում
Հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով
Հունվարի 20-ին, ժամը 15.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի սենյակներից մեկում, հայտնաբերվել են արկղեր՝ պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽ-ն և փրկարարական ջոկատը սակրավորներով: Պարզվել է, որ շենքի 5-րդ
Հոգեհանգստի կարգ՝ Ավետիսյանների հիշատակին. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ազատության հրապարակում մոմավառությունը շարունակվում էր
Սուրբ Նշան եկեղեցում կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի կարգը. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ժամը 16.40-ի սահմաններում, երբ Գյումրու ռուսական ռազմաբազայում երկու երկրների ՝ ՀՀ և ՌԴ քննչական կոմտեների ղեկավարները խորհրդակցություն էին անցկացնում Վալերի Պերմայկովի գործը համատեղ քննելու մեխանիզմ մշակելու մասին, հարյուրավոր գյումրեցիներ և հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ սպասում էին փոքրիկ Սերյոժայի Գյումրի տեղափոխմանը: Գյումրու կենտրոնում քայլելու տեղ չկար. այստեղ էր ՀՀ
Լրագրողները փակեցին Աղվան Հովսեփյանի ավտոշարասյան ճանապարհը՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել Պերմյակովի գործից. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազամաբազա այցելեցին ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարները: Վերջիններս մոտ 3 ժամ մնացին ռազամաբազայի ներսում, որտեղ պահվում է Վալերի Պերմյակովը: Երբ դուրս եկան, լրագրողները կանգնեցին ավտոշարասյան դիմաց՝ փակելով նրանց ճանապարհը: Լրագրողները պահանջում էին, որ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը որոշակի մանրամասներ ներկայացնի այս գործից, սակայն մեքենայից դուրս
Բրյուսելում կայացել է Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը
Հունվարի 20-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակազմի ղեկավար կունենա
ՀՀԿ-ական Արմեն Շահնազարյանին նոր պաշտոն կտան
Թուրքիայի վարչապետ. «Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրավման հետեւում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն». News.am
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով եւ մտքերով
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան. «Մենք ցանկանում ենք մեկնարկել մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության հաջորդ փուլը»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո կայացած մամլո ասուլիսին Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում ԵՄ մեր գործընկերների հետ միասին ծավալուն քննարկումներ անցկացրեցինք Հայաստան – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, որոնք ներառում էին մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսություն,
«Բրենթ» տեսակի նավթի գինն իջել է 48 դոլարից. «Ազատություն»
«Բրենթ» տեսակի նավթի գինն իջել է: Ժամը 18.20-ի դրությամբ 1 բարելն արժե 48 դոլարից էլ պակաս: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ICE բորսայի առևտրային համակարգում այս տեսակի նավթի մարտի ֆյուչերսների գինն իջել է 1.74 տոկոսով՝ հասնելով 47.97 դոլարի: «Ազատություն» ռ/կ
Կառավարությունը նախագահի հրամանագրին հավանություն կտա
ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող նշանակելուն նախագահի հրամանագիրը կառավարությունում է
Աղոթք ու խնկարկում ի հիշատակ անմեղ զոհերի
Քիչ առաջ հոգեհանգստյան կարգ մատուցվեց Ս. Սարգիս եկեղեցում Այսօր` հունվարի 29-ին, ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների: Աղոթքի մեջ հիշվեցին նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորները: Արարողությունն անցկացրին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը:
Եվրամիությունը Հայաստան վերադարձած միգրանտների կողքին է
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստան վերադարձած միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում: «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ Հայ օգնության միության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ: Ծրագրի շնորհիվ Հայաստան վերադարձած 17 ընտանիք վերահաստատվել է Հայաստանում: Իր բիզնեսն է հիմնել 17 ձեռնարկատեր՝ արտադրություն և ծառայություններ առաջարկելով տարբեր
Վահան Արծրունին՝ Գյումրիի դեպքերի մասին. «Շատ լրագրողներ իրենց ավելի բանական հայ դրսեւորեցին, քան որոշ չինովնիկներ»
Aravot.am-ը երգիչ, երգահան Վահան Արծրունուց հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Գյումրու դեպքերի հետ կապված՝ որպես մտավորական եւ քաղաքացի: «Բոլորիս համար սա նախ ահավոր վիշտ է, բայց նաեւ որպես իրադարձություն հստակ թեստ է, որով պետք է անցկացնենք բոլոր հասկացությունները, մեր արժեհամակարգը, պատկերացումները՝ ե՛ւ մեր դաշնակիցների նկատմամբ, ե՛ւ մեր ներսում տիրող տարաձայնությունների մասին: Ես ամեն ինչին հետեւում
«Ռուսաստանն ուզում է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում». Լևոն Մութաֆյան
«Գյումրիում կատարված հանցագործությունն ունի քաղաքական ենթատեքստ, հեռահար նպատակներ ու խնդիրներ: Սա ռուսական մեծապետական շովինիզմի հերթական դրսևորումն է և քաղաքական ծրագրերի իրականացման նախափուլերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց թատերագետ Լևոն Մութաֆյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանն ուզում է սարսափի մթնոլորտ ձևավորել Գյումրիում, որպեսզի գյումրեցիները ժամանակի ընթացքում հեռանան այդ տարածքից, ու Ռուսաստանն ավարտին հասցնի իր
Հացադուլ սկսած ընտանիքի հայրը Սերժ Սարգսյանին է ուզում տեսնել
Գողությանն օժանդակելու հարցում մեղադրվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի հարազատները այսօր սկսած հացադուլը անժամկետ են անցկացնում: Նրա հայրը`Լավրենտի Առուշանյանը, վստահեցնում է, որ որդու գլխին սարքել են, իսկ իրական մեղավորները վկայից տուժող են դառել. «Տղաս անմեղ է, վարկածի հիման վրա դատել են ոչ թե Աշոտ Առուշանյանին, այլ ամբողջ հայ ազգին: Վարկածով մարդ չեն դատում»: Նրա
Գյումրու ռուսական ռազմակայանը 2016թ.-ից կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով. Интерфакс
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբից: «Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում պարտադիր ժամկետային զինծառայության անցած վերջին զինծառայողները կզորացրվեն 2016թ. գարնանը», – հայտնել են շտաբից՝ նշելով, որ այդ որոշումն ընդունվել է նախորդ տարի ու կապ չունի Գյումրիում տեղի ունեցած ողբերգության
Համերգ հիշատակի…
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը… Ս. թ. հունվարի 21-ին, ժամը 19:00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հիշատակի համերգ: Համերգին մասնակցում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները: Մուտքն ազատ է:
Գյումրու ողբերգությունում Մոսկվայի՝ հայկական սխալը. Ведомости
Երկրի առաջին դեմքերի լռությունը և տուժող կողմից ներողություն խնդրելու ուշացումը միշտ չէ, որ արտաքին քաղաքականության վարման ճիշտ տարբերակ է, հատկապես, եթե խոսքը մերձավոր դաշնակցի մասին է՝ գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ անդրադառնալով Գյումրու ողբերգությանը: «Ռուսաստանում սոցիալական ցանցերում շատերը զարմանում են, թե ինչու հայ ընտանիքի սպանությունը, որի մեջ մեղադրվում է ռուս դասալիք զինվոր Վալերի Պերմյակովը, Գյումրիում բուռն


















































